Բոլոր ժամանակների և ժողովուրդների առաջնորդները՝ ներառյալ Հիտլերն ու Ստալինը, հասկացել են, որ իրենց ամենահավատարիմ ու ուժեղ կողմնակիցները հենց երեխաներն են:
«Իսլամական պետության» գրոհայինները ստեղծել են մի քանի առցանց խաղեր, որոնք հաջողությամբ պտտվում են Twitter միկրոբլոգների կայքում:
Օրերս համացանցում է հայտնվել ISIS-ի նոր խաղի թրեյլերը, որը կոչվում է Jihad Simulator, որը իր գրաֆիկայով և կատարման ոճով հիշեցնում է հայտնի Grand Theft Auto խաղը:
ISIS-ի խաղում օգտատերը կարող է առևանգել տրանսպորտային միջոց, պայթեցնել այն կամ էլ նույնիսկ գնդակոծել ոստիկանական ավտոմեքենաները: Իհարկե, յուրաքանչյուր սպանության, առևանգման և պայթեցման համար խաղացողը ստանում է տարատեսակ բոնուսներ:









































