Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով

Դեպարդյեն դիտարկում է ՌԴ-ի, Մոնտենեգրոյի կամ Բելգիայի քաղաքացի դառնալու հնարավորությունը. Le Monde

Հայտնի ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն դիտարկում է Ռուսաստանի, Մոնտենեգրոյի կամ Բելգիայի քաղաքացի դառնալու հնարավորությունը: Այս մասին մասին հայտնում է Le Monde թերթի կայքը:

Այն բանից հետո, երբ անցած հանգստյան օրերին Ֆրանսիայում հրապարակվեց Ժերար Դեպարդյեի նամակը վարչապետ Ժան-Մարկ Էյրոյին, որում նա հայտարարել էր Ֆրանսիայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին, նրա անձի շուրջ կրքերը նոր թափով սկսեցին եռալ: Պապարացիները հետևում են նրան ամեն քայլափոխի ՝ հուսալով որսալ այն պահը, երբ նա Փարիզից կտեղափոխվի վերջերս բելգիական Նեշեն քաղաքում գնված տուն:

Այսօր Դեպարդյեին նկատել են Փարիզի Շերշ-Միդի փողոցի Le bien decid ռեստորանում: Հանդիպման մասնակիցներից մեկը լրագրողներին ասել է, որ դերասանը կատակել է՝ ասելով, թե սոցիալիստ նախագահի ընտրության հաջորդ օրն ինքը փախուստի է դիմել երկրից: Նա ընդգծել է, որ դե ֆակտո արդեն կես տարի արտերկրում է բնակվում:

Դերասանը նաև ասել է, որ քաղաքացիություն ստանալու համար երեք երկիր է դիտարկում: Դրանք են Բելգիան, որտեղ նա անշարժ գույք է ձեռք բերել, Մոնտենեգրոն, որտեղ ունի ընկերներ և գործարար կապեր, և Ռուսաստանը:

Դերասանը հայտնել է, որ վերջին 45 տարիներին ինքը Ֆրանսիային 145 մլն եվրո հարկ է վճարել, և երբեք չի խուսափել պետության առջև իր պարտավորություններից: Նա առաջին մարդը չէ, որը փորձում է փախչել երկրից Ֆրանսուա Օլանդի իշխանության գալուց հետո: 2013-ին Ֆրանսիայի իշխանութունները մտադիր են հարուստների համար հարկ ներմուծել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում