Sunday, 19 07 2026
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում

Նոր Սահմանադրությունը միանշանակ հարմարեցվելու է իշխանությանը և հատկապես Սերժ Սարգսյանին

«Ժառանգություն» կուսակցությունը նախօրեին «Կոնգրես» հյուրանոցում լայնածավալ քննարկում էր կազմակերպել սահմանադրական բարեփոխումների թեմայով, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի քաղաքական դաշտի բոլոր կուսակցություններից, այնպես էլ հասարակական սեկտորից և Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամներ:

Նշենք, որ «Ժառանգությունը» մեկ անգամ չէ, որ դեմ է արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին: Այսօր կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք՝ դեմ լինելով հանդերձ նման քննարկում կազմակերպելով արդյո՞ք «Ժառանգությունը» չի լեգիտիմացնում իշխանությունների բարեփոխումների պլանը: «Ոչ, չի լեգիտիմացնում, մենք բովանդակային քննարկման մեջ չենք մտնում: Մենք ընդամենը մեր դիրքորոշումն ենք ևս մեկ անգամ արտահայտում՝ հնարավորություն տալով քաղաքական դաշտի մեր գործընկերներին հայտնելու իրենց դիրքորոշումը, քանի որ սահմանադրական փոփոխությունները ոչ այնքան իրավական, որքան քաղաքական փոփոխություններ են»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը՝ նկատելով, որ իրենք ոչ թե դեմ են բարեփոխումներին, այլ դեմ են «չարափոխումներին»: «Մեր իշխանությունները հայտնի են ամենալավ գաղափարը վարկաբեկելու իրենց վարպետությամբ: Հայտնի են մեկ նախադասության մեջ ստորակետը տեղափոխելով ամբողջ լուծումները փչացնելով և իրենց ցանկացածն առաջ տանելով: Մենք սրան ենք դեմ: Իսկ դրանից զատ մենք եղել ենք և կմնանք պարլամենտական կառավարման համակարգի կողմանակից»,- հավելեց «Ժառանգության» փոխնախագահը: Վերջինիս խոսքով, սակայն, վտանգ կա, որ խորհրդարանական համակարգն էլ այս իշխանությունների օրոք կվարկաբեկվի, ինչպես կիսանախագահականը՝ նախորդ իշխանությունների օրոք:

Ամեն դեպքում, եթե բարեփոխումների նախագիծն այս տեսքով, ինչպես որ կա, դրվի հանրաքվեի, որո՞նք կլինեն «Ժառանգության» գործողությունները՝ հարցրինք Մարտիրոսյանին։ «Երբ ամբողջական կլինի, այդ ժամանակ էլ մեր մոտեցումը կհայտնենք, բայց մենք բովանդակային քննարկման մեջ չենք մտնելու: Ակնհայտ է, որ սողանցքներ լինելու են: Որքան էլ աշխատանքային խումբը փորձի նորմալ նախագիծ ներկայացնել, մեկ է, ընթացքում դա էնպես է ձևափոխվելու, որ միանշանակ հարմարեցվելու է իշխանությանը և հատկապես Սերժ Սարգսյանին: Իսկ մենք Հայաստանում խնդիրների լուծման մեկ ճանապարհ ենք տեսնում՝ իշխանափոխությունը, որը անհրաժեշտ քայլ է: Բոլոր խնդիրների լուծման առաջին քայլը պետք է լինի արմատական իշխանափոխությունը»,- ասաց Մարտիրոսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում