2014թ. սեպտեմբերի 15-ից վերականգնվել են Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա կանոնավոր չվերթերը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում անելով «Ռոսավիացիայի» հաղորդագրությանը:
Գերատեսչությունում նշում են, որ «համաձայն Վրաստանի ԱԳՆ 2014թ. սեպտեմբերի 15-ի նոտայի՝ վերականգնվում է պարբերական օդային հաղորդակցությունը Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա երթուղում»:
Ռուսական ընկերությունները Վրաստան պարբերական թռիչքները դադարեցրել էին 2008 թ.՝ Հարավային Օսիայում հակամարտության ժամանակ: