Wednesday, 01 05 2024
Ստեփանակերտը Խանքեդիի վերածածները հիմա փորձում են Երևանը վերածել «էրիվանսկայա գուբեռնիայի»
Վարչապետը շնորհավորել է աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրը
Ալիևի ձեռքով ՌԴ ճնշումը Հայաստանի վրա տապալված է. սա Արևմուտքի մեծ ծրագրի մաս է
Ի՞նչ եղավ «Լիդիանի» մասնաբաժնի փոխանցումը պետությանը. «Հրապարակ»
Քոչարյանի թիկնապահի արարքը քրեորեն պատժելի է, ենթակա է 3-5 տարվա ազատազրկման
Պայքարողները չեն տրվել սադրանքներին. «Հրապարակ»
«Զադնի» է դրե՞լ, թե՞ իսկապես առողջական խնդիրներ ունի. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության. «Հրապարակ»
Աչք են փակել, սակայն շարունակում են իրենց պաշտոնները վայելել. «Ժողովուրդ»
Քարաթափում. ռազմավարական նշանակության թերությունը
01:00
Ուկրաինան շահագրգռված է Հարավային Կովկասում խաղաղությամբ և կայունությամբ
Սաուդյան Արաբիայի արքայազնն ընդունել է Հայաստան այցելելու հրավերը
Փորձել է գողին ու գողոնը գտնել իր ուժերով, պարզվել է գողը 17-ամյա իր որդին է
«Թևներիս տակ մի կանգնեք». ոստիկանները հրելով հեռացրին լրագրողներին
Կարմիր բերետավորները բերման ենթարկեցին ԱԺԲ կողմնակիցներին
«Աղջկա՞ վրա ա ուժներդ պատում». ոստիկանը ցուցարար կնոջը ուժով բերման ենթարկեց
00:30
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել կանխել ռազմական գործողությունները Ռաֆահում
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից ու ողջ մնացել
00:15
Պենտագոնը հայտարարել է, որ ոչ մի երկիր չպետք է շահագրգռված լինի տիեզերքում զենք տեղակայելու հարցում
00:00
Ուկրաինայի նախարարների կաբինետը ևս 392 մլն դոլար է հատկացրել անօդաչու սարքերի գնման համար
23:45
Ուկրաինան դուրս է եկել ԱՊՀ-ի հետ կնքած մեկ այլ համաձայնագրից
Պետք է կարողանալ վտանգները ժամանակին չեզոքացնել. ՀՀ նախագահը՝ Տավուշում սահմանազատման գործընթացի մասին
Նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է արտադրական ընկերություններ
Հայաստանը մղում են ոչ լեգիտիմ դաշտ. ուզում են մեզ վրա ռուս բերել
Հայաստանին ուղղված ԵՄ աջակցության ծրագիրը՝ հարցականի տակ. Հունգարիան պահանջ է դրել
Իսա Գամբարը վերադառնում է. Ալիեւն այլընտրա՞նք է ստեղծում
Ադրբեջանի ամենամեծ վախը Հայաստանի հաղթանակն է Հաագայում. դա է մեր ամենազորավոր զենքը
Հոգևորական չեն՝ քաղաքական գործիչ են. չեն հաջողելու, որովհետև դա հայրենիքի համար պայքար չէ
Տղամարդը դպրոցից վերադառնալիս հետապնդել է 13-ամյա աղջնային․ նա ձերբակալվել է

Հասունացած փոփոխություններ՝ Ղարաբաղյան գործընթացում

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը անակնկալ այցով ժամանելով Երևան՝ բավականին ուշագրավ հայտարարություններ է արել բանակցային ձևաչափի վերաբերյալ: Նա հայտարարել է, որ բանակցությունները նոր մակարդակի բերելու ժամանակն է, և բավարար չեն միայն արտգործնախարարների կամ նախագահների մակարդակով բանակցությունները:

Սա, ըստ էության, հայտարարություն է բանակցային ֆորմատի այլևս անկենսունակության կամ անաշխատունակության մասին, սակայն որևէ նոր առաջարկ Ուորլիքն ըստ էության չի ներկայացրել: Ավելի հավանական է, որ նա կոնկրետ առաջարկները կքննարկի Հայաստանի իշխանությունների հետ:

Այս դեպքում հարց է առաջանում՝ իսկ ինչո՞ւ միայն Հայաստանի, ինչո՞ւ Ուորլիքը Ադրբեջան չի մեկնում՝ նույն հարցի վերաբերյալ Ալիևի հետ քննարկումների համար: Արդյո՞ք սա նույնպիսի վերաբերմունք է Բաքվի հանդեպ, ինչպիսին էր Ուելսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում Սարգսյան-Ալիև հանդիպման ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պահվածքը, երբ նա բավական երկար ժամանակ չէր նկատում կամ ձևացնում էր, թե չի նկատում դռան մոտ սպասող Իլհամ Ալիևին:

Ուորլիքը հույս է հայտնել, որ երկու շաբաթ հետո Նյու Յորքում նա կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ, որոնք կմեկնեն՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանին: Ըստ որում, հետաքրքիր է՝ ամերիկյան կողմը առաջարկում է միայն բանակցայի՞ն ձևաչափի փոփոխություն, թե՞ նաև միջնորդականի: Այսինքն՝ բանակցությունների նոր մակարդակ ասելով՝ Ջեյմս Ուորլիքը արդյոք նկատի ունի նաև միջնորդակա՞ն նոր ֆորմատ, նոր մակարդակ:

Համենայնդեպս, կարծես թե բավական ակնհայտ է, որ ներկայումս միջնորդական ֆորմատը ճգնաժամ է ապրում, բոլոր համանախագահները ավելի ու ավելի շատ են սկսում առանձին գործել: Սա, իհարկե, առաջինը սկսեց Ռուսաստանը՝ դեռ Մեդվեդևի նախագահության ընթացքում: Այսօր ԱՄՆ-ը և Ֆրանսիան փորձում են հետ չմնալ, սակայն խնդիրը երևի թե ավելի լայն է:

Ուկրաինական ճգնաժամից հետո թեև ամերիկյան կողմը հույս էր հայտնում, որ Ղարաբաղի հարցում Ռուսաստանի հետ կշարունակեն աշխատել, այնուհանդերձ՝ ակնհայտ է, որ նման դիսոնանսը երկար չէր տևի՝ Ուկրաինայի հարցում միմյանց հետ սրությամբ մրցակցող երկրները՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը, գործնականում անհնար է, որ երկար ժամանակ կարողանային համագործակցել մեկ այլ հարցում՝ Ղարաբաղի հարցում: Ըստ էության, երկու այս հարցերը իրար հետ անմիջականորեն շաղկապված չեն, և հնարավոր էր և այդպես, սակայն իրադարձությունները բավական բուռն էին զարգանում, և այստեղ էական նշանակություն կարող է ունենալ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գործոնը:

Այս գործոնի առաջացումը իրապես միահյուսեց մի շարք տարածաշրջանային լոկալ հակադրություններ, այդ թվում և Ղարաբաղն ու Ուկրաինան՝ մի ամբողջական ծիրի մեջ, որը, ըստ էության, կազմում է նոր աշխարհակարգի ձևավորման հիմնարար առանցքը: Եվ այստեղ արդեն Ղարաբաղյան հարցում ռուս-ամերիկյան համագործակցությունը պահելը բավական դժվար էր լինելու, եթե այդ համագործակցությունը չի ստացվում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ առանցքային պայքարում:

Իսկ այստեղ ձևավորվել է ըստ էության ռուս-թուրքական դաշինք, քանի որ Թուրքիան ու Ռուսաստանը չեն միացել իսլամ ահաբեկիչների դեմ միջազգային կոալիցիային: Այսինքն՝ այս տենդենցների տարածումը նաև Ղարաբաղյան հակամարտության վրա բավական մեծ հավանականություն ունի, և այս կոնտեքստում իսկապես սպասելի էր, որ վաղ թե ուշ առաջանալու էր Ղարաբաղյան կարգավորման ֆորմատում փոփոխությունների խնդիրը, կամ ավելի շուտ՝ այդ խնդրի առկայությունը բարձրաձայնվելու էր, ինչն ըստ էության նշանակում է, որ արդեն կան որոշակի լուծման տարբերակներ, և ներկայումս Ղարաբաղյան հակամարտությունը մտնում է մի նոր փուլ՝ բանակցային գործընթացի վերանայման փուլ, ինչը, եթե փորձենք քիչ ավելի ընդգրկուն նայել պրոցեսին, ըստ էության ևս համագործակցության յուրօրինակ տարբերակ է, երբ իրավիճակը պահվում է նոր բովանդակությամբ քննարկումների միջոցով:

Խնդիրն այն է, թե ինչպիսի առաջարկներ կան սեղանին նոր ֆորմատների վերաբերյալ, և ինչ վտանգներ են առկա Հայաստանի ու Ղարաբաղի համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում