Wednesday, 29 05 2024
Իսկ հագուստի արտադրությունն ազդո՞ւմ է կլիմայի փոփոխման վրա․ 12-րդ Արևորդին անդրադարձել է ամենաբարդ խնդիրներին
Վրաստանի խորհրդարանը չեղարկել է նախագահի վետոն
Ընկերոջ երեխայի մկրտության խնջույքը շարունակվել է հայհոյանքներով և կրակոցներով
«Եվրոպական ապագա՞, թե՞ ռուսական ստրկություն՝ մենք ենք որոշում»․ Վրաստանի նախագահ
«Հայաստանը ձեռք բերեց նոր բարեկամներ և չխուսափեց հակառակորդներից»․ ՀՀ նախագահ
Թուրքիան լայնածավալ զորավարժություններ է անցկացնում
Հունաստանը Հայաստանին աջակցելու պատրաստակամություն է հայտնել հեղեղումների հետևանքները հաղթահարելու հարցում
Կաթողիկոսի քաղաքական ուղերձը՝ քառորդդարյա անդրդվելի լռությունից հետո
Կայծակնահարության դեպք՝ Գեղարքունիքի մարզում, կա զոհ
Մ-6 միջպետական ճանապարհի՝ Հաղպատի խաչմերուկ հատվածը նորոգվում է
Եկեղեցին կա՛մ իր ֆունկցիաներին պիտի վերադառնա, կա՛մ այս լրջագույն խնդրին պիտի լուծում տրվի
23:00
Հռոմի պապը ներողություն է խնդրել հոմոֆոբ արտահայտությունների համար
Քաղաքապետարանի աշխատանքից դժգոհ կապանցին հրդեհել է քաղաքապետի ավտոմեքենան
ԵՄ դիտորդներն ու Ռումինիայի դեսպանն այցելել են Սյունիք
Բլինքենի ուղերձի «վրիպակը». ի՞նչ է ակնարկում Վաշինգտոնը
Պետությունը զավթած ուժերն այսօր իրենց համարում են լեգիտիմ. անպատիժ մնալու հետևանքներն են
Ռուսահայ օլիգարխիան աջակցում է այս շարժմանը. նրանց համաժողովը դիրքորոշում ձևավորելու նպատակով էր
Սահմանազատման ու սահմանագծման գործընթացը Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղություններից է․ Գալուզին
Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի հանրային մուլտիպլեքսում դադարեցվել է պարտքի պատճառով
Չինաստանի ԱԳՆ-ն իր աջակցությունն է հայտնել Հայաստանին՝ ջրհեղեղի հետևանքները հաղթահարելու հարցում
Կիպրոսի ԱԳ նախարարությունը ցավակցել է Հայաստանում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի ընտանիքներին
ՆԱՏՕ-ում պետք է իրենց հաշիվ տան, թե ինչի հետ են խաղում. Պուտին
Կապանի ու Ստեփանակերտի «քույր» հյուպատոսությունները
Սուրեն Պապիկյանը Բելգիայի փոխվարչապետի հետ քննարկել է պաշտպանության բնագավառում համագործակցության հնարավորությունը
Հայաստանը պարտավոր է խեղդել թուրքական սիմվոլիզմը. դրա ետևում ռուսական գաղութատիրությունն է
Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը երբեք չի հրաժարվել Ուկրաինայի հարցով բանակցություններից
15-ամյա դեռահասին ծեծել են նրա 5 հասակակիցները
ՀՀ-ում Բելգիայի Թագավորության դեսպանը շնորհավորել է Հանրապետության տոնի առթիվ
Էստոնիայի ԱԳ նախարարը շնորհավորել է հայ ժողովրդին Հանրապետության օրվա առթիվ
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Եթովպիային Ազգային օրվա կապակցությամբ

Շատ ուրախ եմ, որ հայտնվեցի «Կարգին սերիալում», այնտեղ ամեն ինչ շատ լուրջ է… (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է դերասանուհի Ժենյա Մկրտումյանը:

– Ժենյա, երկար տարիներ թատրոնում եք, մինչդեռ Ձեզ ճանաչում բերեցին հեռուստատեսությունըև կոմեդիան, ինչպե՞ս եք վերաբերվում հեռուստատեսության մատուցած ծրագրերին, հեռուստատեսությունում որքանով եք Դուք դուք:

– Իմ գործունեությունը սկսել եմ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից՝ Վարդան Աճեմյանի ձեռքի տակ: Այն ժամանակ հեռուստատեսության դերն այդքան չէր, ինչպես հիմա է, բայց մենք ամեն երկուշաբթի ունեինք հեռուստաներկայացումներ, որոնք պատրաստվում էին շատ լուրջ, երկար, ոչ այնպես, ինչպես հիմա են հապճեպ նկարահանումներ անում: Իհարկե, մեզ համար առաջնահերթությունը թատրոնն էր: Բացի այդ, երբ նոր էի սկսել, միանգամից նկարահանվեցի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում` Վալյայի դերակատարմամբ, որը հաջողություն ունեցավ, մարդիկ ճանաչում էին, չէի ասի այնքան, ինչքան հիմա, բայց, ըստ իս, գնահատվածև ճանաչված էի: Իսկ հեռուստատեսությունը հիմա շատ ավելի լայն ճանաչում է բերում, քանի որ քեզ դիտում են ոչ միայն Հայաստանում, այլև դրսում՝ սփյուռքում,և ավելի մեծ համբավ ես ձեռք բերում: Իհարկե, դերասանի համար առաջնահերթը թատրոնն է, բայց նկարահանվելն էլ շատ կարևոր է դերասանի համար, այսինքն՝ թեև տարբեր ոլորտներ են, բայց բոլորն էլ շատ կարևոր են դերասանի համար:

– Այսինքն՝ հեռուստատեսությամբ հանդես գալը միայն գումար աշխատելու հնարավորությունև միջո՞ց չէ, այլև կարևոր ճանապա՞րհ դերասանի համար:

– Իհարկե,և կարծում եմ՝ բոլոր դերասաններն էլ շատ լուրջ են վերաբերվում հեռուստասերիալներին: Դերասանը չի կարող անլուրջ վերաբերվել իր գործին, որտեղ էլ հանդես գա: Հեռուստատեսությամբ նախևառաջ դու շատ դերեր ես կարողանում խաղալ, թատրոնում այդ հնարավորությունը չկա: Թատրոնում 2-4 ներկայացում էր բեմադրվում,և այդքան շատ դեր չէիր կարող ունենալ, ինչպես հիմա: Եվ պահանջվող ճկունությունը, որ կարողանաս արագ մտնել կերպարի մեջ, ինձ թվում է՝ այսօրվաև՛ առավելությունն է,և՛ ժամանակի շունչն է, ինչը վատ չէ:

– Ձեր խնդիրը, ըստ էության, ամբողջությամբ լուծված համարո՞ւմ եք:

– Ես ռեալիստ եմ, ինչ կա` այն էլ կա: Եթե հիմա նստեմ երազեմ՝ սա եմ ուզում, նա եմ ուզում, ես երազելով չեմ զբաղվում, ինչ կա` կա, ես շատ գոհ եմ, որ հայտնվեցի «Կարգին սերիալում», շատ ուրախ եմ դրա համար, որովհետև այնտեղ ամեն ինչ շատ լուրջ է արվում, շնորհալի տղաներ են, մենք ծիծաղ ենք պարգևում, որը շատ դժվար է մեր դժվար ժամանակներում: Ճիշտն ասած՝ չէի պատկերացնում, որ կարող եմ կոմիկ ժանրում հանդես գալ, չնայած զգում էի՝ իմ մեջ ինչ-որ բաներ կան թաքնված,և կարծես թե այդ ժանրում ինձ ավելի լավ եմ զգում:

– Երկար տարիներ է՝ աշխատում եք հանդիսատեսի հետ, թատրոնը, հանդիսատեսն ի՞նչ տրանսֆորմացիաների են ենթարկվել: Որքանո՞վ է մեր իրականությունն արտացոլում թատրոնը:

– Թատրոնը, ինչպես ամբողջ երկիրը, շատ ծանր վիճակում է, բաց  կարող եմ ասել, որ  թատրոնների դերասանները ուղղակի հերոսներ են, այդ չնչին աշխատավարձով այս տարիներին չլքեցին իրենց գործըև պահպանեցին թատրոնը: Այն ժամանակ գումարների հարցն այլ կերպ էր լուծվում. դեկորներից սկսած՝ ամեն ինչին գումար էր հատկացվում, հիմա այդ ամենը շատ դժվար է, դրա համար շատ հաճախ խղճուկ է լինում բեմը: Բայց դերասանները, թատրոնի աշխատողները իրոք նվիրված են իրենց գործին, նույնիսկ այս վատ պայմաններում մենք աշխատում ենք որակյալ գործ անել: Ինչ վերաբերում է հանդիսատեսին, ի զարմանսև ի ուրախություն մեզ՝ գալիս են թատրոն, հայ ժողովուրդը կարծես թե սիրում է թատրոն, բայց ժողովուրդը վատ վիճակում է: Վատն այն է, որ ամեն ինչ պտտվում է գումարի շուրջ, ամեն ինչ դժվարացել է: Ինչ վերաբերում է հանդիսատեսին` նույն ջերմությամբ, նույն ոգևորությամբ դիտում է ներկայացում:

– Թատրոնն այսօր ի՞նչ կապ ունի կյանքի հետ, մեր իրականության հետ: Թատրոնն այդ խնդիրները դնո՞ւմ է իր առջև:

– Չկա ընդհանուր գիծ ամբողջ երկրում, որը թատրոնը կարող էր մասսաների մեջ տարածել, մենք բարությունև սեր կարող ենք քարոզել: Հիմա խառը ժամանակներ են:

– Դուք նշեցիք, որ դերասանները  նվիրյալներ են, շարունակում են գոյապայքարը, սակայն նրանցից շատերը լքեցին երկիրը, որովհետև չկարողացան դիմակայել այդ խնդիրներին: Ինչպե՞ս եք վերաբերվում օրեցօր ավելացող արտագաղթին, մտավախություն չունե՞ք, որ մի օր Հայաստանն առանց հայերի կմնա:

– Ունեմ այդ մտավախությունը,և լքում են ոչ թե, որովհետև հայրենիքը չեն սիրում, այլ որովհետև իսկապես հնարավոր չէ շատերին ապրել: Ով օգնություն է ստանում դրսից, կարողանում է գոյատևել: Իհարկե, արտագաղթելը ցավոտ հարց է, գնում են, վիճակները մի քիչ լավանում է, հետ են գալիս: Կարծում եմ՝ խելացի մարդիկ պետք է հավաքվեն վերևում, ծրագիր կազմենև դուրս բերեն մեզ այս վիճակից: Սակայն նրանք մտածում են ոչ թե երկրի, այլ սեփական շահի մասին, իրենց հարցերն են լուծում: Կուզեի նախկինի նման ընտանիքները արժանավայել ապրեին, տղամարդը ունենար աշխատանք, հայ կինը, ինչպես նախկինում, արժանապատիվ ապրեր, այն ժամանակ ընտանիքները շատ արժանավայել էին ապրում, ունեին աշխատանք, տղամարդիկ հիմա շատ խղճուկ վիճակում հայտնվեցին:

– Սակայն հիմա անկախություն ունենք:

– Անկախությունը համարում եմ ամենաբարձր բանը, եթե դու անկախ ես, դրանից ավելի լավ բան չկա: Երբ կախում չունես որևէ մեկից, նույնիսկ կենցաղային հարցերում, մեծ առավելություն է: Բայց ես այն ժամանակ էլ ունեի անկախություն, ես չեմ զգացել, որ ճնշված վիճակում եմ գտնվում:

– Ցանկացած անելանելի վիճակում ելքեր կան, ելքը ո՞րը կլինի, ե՞րբ թատրոնը թատրոն կդառնա, հեռուստատեսությունը` հեռուստատեսություն, հեռուստասերիալներն էլ չեն լինի ճաշակ թելադրող:

– Եթե այդ սերիալները բերում են գումար, արդեն որևէ մեկը որևէ բանի մասին չի մտածում,և քանի որ չկան աշխատանքային կոլեկտիվներ, մարդիկ սկսեցին դիտել սերիալներ, ինչքան էլ ասեն դաստիարակչական չեն, իհարկե` դաստիարակում են, ազդում են սերունդների վրա, իհարկե` կուզեի ուրիշ բաներ քարոզենք էկրանից, բայց սա է իրականությունը, ինչքան էլ խոսենք, ամեն ինչ իր հունով գնում է:

Ելքը որը կլինի. երբ փողը չլինի ամենակարևորը մեր կյանքում, հիմա իմ տպավորությամբ, դա է մեզ ղեկավարում, բոլորը շահի մասին են մտածումև ոչ թե ինչ կքարոզեն էկրանից կամ վերևից:

– Առաջիկայում նախագահական ընտրություններ են, Ձեզ համար՝ որպես դերասանի, ընտրություններն ի՞նչ են, թատրո՞ն:

– «Կարգին սերիալի» նոր սերիայում կա այսպիսի դրվագ, հարցնում է՝ ինչի՞ եք սենց դեմքերով նստել, հա, երևի գազի վարձն է, ասում են` գազի վարձը դարձրել են ձրի, դե ուրեմն ընտրություններ են մոտենում: Այսինքն՝ ընտրությունները ձևական բան են:

– Կա՞ թեկնածու, որի մեջ տեսնում եք այլընտրանք: Այլընտրանք չկա՞:

– Գուցե նոր սերունդն ինչ-որ գործողություններ կանի, ես հավատում եմ նոր սերնդին, որոնք ժամանակակից մարդիկ են, նոր սերունդը կարող է ամեն ինչ տեղը գցել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում