Friday, 17 07 2026
Բյուրեղավանում կրկին աղիքային վարակի դեպքեր են արձանագրվել․ կան հոսպիտալացվածներ
Ռուսաստանը սահմանափակում է թուրքական մրգերի ներմուծումը
Թուրքիան՝ Ուկրաինայի անվտանգության երաշխավոր, Ադրբեջանը կմիանա՞ նրան
2004թ. Պուտինը չէր ցանկանում երկրորդ անգամ ընտրվել. Պուգաչով
«Խոսրովի անտառ»-ում ֆոտոթակարդը արձանագրել է գորշ արջին՝ ձագերի հետ
Կոբախիձեն կարևորել է Հայաստանի հետ հարաբերությունները Վրաստանի տարանցիկ դերի զարգացման համատեքստում
ՀՀ գլխավոր դատախազի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտական պարբերականում
11:10
Չինաստանի և Պակիստանի ԱԳ նախարարներն Իրանին և  ԱՄՆ-ին երկխոսության կոչ են արել
11:00
Ucom-ը և Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը նպաստում են դպրոցականների կիբեռանվտանգության գիտելիքների զարգացմանը
10:50
Մեսսիի և Յամալի «ճակատագրական» հանդիպումը
ՊԵԿ-ը բացահայտել է վառելիքի առևտրի ոլորտում հարկային խոշոր իրավախախտումների դեպքեր
10:30
Թրամփը ՌԴ-ն նշել է այն «հակառակորդների» թվում, որոնք ունակ են ազդելու ԱՄՆ-ում ընտրությունների վրա
Կիևյան կամրջի վերգետնյա հիմնանորոգումը կավարտվի նախատեսված ժամկետից մի քանի օր շուտ
10:10
Վենսը մեղադրել է Իսրայելին
Արևային էներգիան ՀՀ-ում կազմում է ընդհանուրի 14%`-ը, 10 անգամ ավելի Վրաստանից, 100 անգամ` Ադրբեջանից
09:50
Կանադայի անտառային հրդեհների ծուխը պատել է ԱՄՆ-ի մի շարք նահանգներ
ԲՏԱՆ-ում քննարկվել են COP17-ի նախապատրաստական աշխատանքների շրջանակում համագործակցության ուղղությունները
Պետությունից գուբերնիա. «Ուժեղ Հայաստանն» ընկել է իր իսկ ծուղակը
Սպասվում է կարճատև անձրև
09:10
ԻՀՊԿ-ն հայտնել է Սիրիայում ԱՄՆ հրամանատարական կենտրոնը թիրախավորելու մասին
Իրանի ղեկավարությունը լուծում է ոչ թե պատերազմի և խաղաղության, այլ քաղաքական ռեժիմի պահպանման հարցը
08:50
Իրանում ԱՄՆ-ի նոր հարվածներից 7 մարդ է զոհվել. Թեհրանը պատասխանել է՝ թիրախավորելով ամերիկյան օբյեկտները
Թատերական դահլիճները լեփ-լեցուն են․ վարչապետ
08:30
Թրամփը Չինաստանին մեղադրել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու փորձերի համար
Միջազգային բիզնեսի ԱՄՆ խորհուրդը գործարար պատվիրակություն կգործուղի Հայաստան՝ մասնակցելու COP17-ին
08:10
Նավթի գներն աճել են – 16/07/26
Իրանա-ամերիկյան «գործարքի» ձախողումը նվեր է Ռուսաստանին
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

Քրեաօլիգարխիկ օրինաչափություններ

Կառավարության այսօրվա նիստում հրաժարական է տվել Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, որը կնշանակվի ջրային ռեսուրսների պետական կոմիտեի նախագահ:

Հետաքրքրական հարցը այս պաշտոնանկությունից հետո այն է, թե ով է զբաղեցնելու Սյունիքի մարզպետի պաշտոնը Վահե Հակոբյանից հետո: Եվ այստեղ հասարակության մեջ տագնապալի, մտահոգիչ սպասումներ են ձևավորվում այն առումով, որ նշանակվողը կարող է լինել նա, ով Վահե Հակոբյանից առաջ էլ զբաղեցնում էր այս պաշտոնը, այսինքն՝ Սուրիկ Խաչատրյանը՝ Լիսկան, որն այս պաշտոնին հրաժեշտ տվեց իր տան մոտ բոլորին հայտնի ողբերգական իրադարձություններից հետո:

Լիսկան նախօրեին լրատվամիջոցներին չէր հերքել, որ առաջիկայում կարող է պաշտոն ստանալ: Եվ ահա, այս տեղեկատվության ֆոնին էլ՝ Սյունիքի մարզպետի պաշտոնանկությունը: Ըստ որում՝ մեկ այլ հետաքրքրական հանգամանք է և այն, որ Սյունիքի մարզպետի փոփոխությունը, որ արդեն իրականություն է, զուգորդվում է նաև Վայոց Ձորի մարզպետի փոփոխության սպասումով: Մենք արդեն հրապարակել ենք տեղեկություններ, որ Վայոց Ձորի մարզպետ Էդգար Ղազարյանն առաջիկայում պաշտոնանկ կարվի, ինչի պատճառն այն է, որ նա ժամանակին խնդիր է ունեցել Հովիկ Աբրահամյանի խնամի Գագիկ Ծառուկյանի հետ:

Հայաստանում պետական պաշտոններն ու պետական լծակները հենց նման բաների համար են, այսինքն՝ անձնական խնդիրներ լուծելու՝ լինեն դրանք անձնական բիզնես խնդիրներ թե պարզապես անձնական հարաբերություններ այս կամ այն մարդկանց միջև: Թե այս առումով որ կատեգորիայի մեջ է տեղավորվելու Սյունիքի մարզպետի փոփոխությունը՝ պարզ կլինի առաջիկայում: Հստակ է միայն, որ Լիսկայի վերանշանակումը անվերապահորեն կարելի է գնահատել մարտահրավեր Հայաստանի հասարակությանը: Այսինքն՝ այս դեպքում մարտահրավերը գուցե այնքան էլ դիպուկ ձևակերպում չէ, այլ ավելի դիպուկ է պարզապես ապտակը հասարակությանը: Սակայն, խոշոր հաշվով, հասարակությունն արդեն այնքան է նման ապտակներ ստացել իշխող համակարգից, որ ցավն արդեն վաղուց բթացել է, և հասարակությունն այդ ապտակներն արդեն չի էլ զգում:

Այս տեսանկյունից՝ մեկով ավելի կամ մեկով պակաս ապտակը, ըստ էության, ոչ մի նշանակություն չունի: Վերջին հաշվով, ապտակ է ներկայիս կառավարության գոյությունն ինքնին, և այդ գոյության պայմաններում առանձին որոշումներն արդեն տեխնիկական հարցեր են:

Հայաստանի ներկայիս կառավարությամբ Հայաստանում քաղաքականությունն ավարտվեց վերջնականապես, եթե ինչ-որ պահի այն ընդհանրապես եղել է: Կամ, այլ կերպ ասած, նոր կառավարությամբ ուղղակի ազդարարվեց, արձանագրվեց Հայաստանում քաղաքականության ավարտը, քաղաքականության բացակայությունը:

Ներկայիս կառավարության կազմավորումը՝ իր նախապատմությամբ և ընթացքով, ըստ էության վկայեց, որ Հայաստանում այլևս գոյություն չունի քաղաքական պայքար, իշխանություն-ընդդիմություն մոդելավորում, այլ գոյություն ունի ընդամենը մեկ ամբողջական համակարգ, որը քաղաքական դիմակի կամ կարգավիճակների ներքո գալիս է առևտրային համաձայնությունների: Եվ նաև հենց այս իրողության արդյունքն է այն, որ Հայաստանը եվրաինտեգրացիայի գրեթե քառամյա ուղուց ակնթարթորեն շեղվեց պետականությունը վտանգող եվրասիական ուղի: Ուղի, որի ամենաբնորոշ գծերից մեկը հենց այդ ուղին ընտրած երկրներում քաղաքականության բացակայությունն է, որտեղ քաղաքականությունն անձնական, կլանային, խմբային հարցերի պարզաբանման միջոց է ընդամենը, իսկ պետական պաշտոններն ու լծակները՝ «ընդհանուր կաթսայի» մի մաս: Այդ «ընդհանուր կաթսայի» տրամաբանության մեջ են լուծվում բոլոր, այդ թվում և մարզպետերի հարցերը, և Սյունիքի մարզում կատարվող փոփոխությունն անկասկած բացառություն չէ: Ընդհանրապես, Եվրասիական համակենտրոնացման ճամբարում բացառություններ այլևս չեն լինելու՝ միայն օրինաչափություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում