Friday, 03 05 2024
Ի՞նչ է որոշել Էրդողանը
Զինված հարձակում՝ Երևանում․ հայտնաբերվել է մարտական ատրճանակ
Քյոխը մանրամասներ է պատմում 44-օրյա պատերազմից
Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ հարաբերվում է՝ առանց նախկին վախերի
Ավտոմեքենան արագ վարելու պատճառով կանխել են մի խումբ անձանց միջև վրեժխնդրությունը
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նիստ
Վրաստանում հաղթում է «հակահեղափոխությունը»
4 զինծառայողի մահվան պատճառ դարձած «Ուրալի» վարորդը կալանավորվել է
00:30
Վրաստանի վարչապետին դուր չի եկել ԱՄՆ-ի պահանջը
Ֆորպոստի գաղափարը պետք է քրեականացվի. մաքրե՛ք Ավգյան ախոռները
Հայ պատգամավորները սենատորներին են ներկայացրել Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը
Քաղաքացիները չեն կարողացել անցնել վարարած գետը
Կիպրոսի ԱԳՆ-ն ողջունում է սահմանազատման ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի ձեռնարկած դրական քայլերը
Մաշտոցի պողոտայում բախվել են թիվ 18 և 1 երթուղիներն սպասարկող ավտոբուսները. կա վիրավոր
Երևանում ստեղծվել են ուսանողական կամավորական փրկարարական կազմավորումներ․ ուսանողները զինվում են փրկարարական գիտելիքներով
Բելգորոդում հրթիռի նախազգուշացման ազդանշան է միացել
Թուրքիան մտադիր չէ S-400 հակաօդային պաշտպանության համակարգեր փոխանցել Ուկրաինային
Բաքուն կրոնապետությու՞ն է «ստեղծում»
Հրվ. Կովկասում տեղի է ունենում ԽՍՀՄ փլուզման երկրորդ փուլը
Մոսկվայից ուղարկված լրտեսներ կան․ պետք է խոհեմ գտնվել
Ծեծելո՞վ են ցրել ցուցարարներին. սահմանազատում Կիրանցում
Գյուղի մատուռի հարևանությամբ մահացու վրաերթի է ենթարկել 9-ամյա երեխայի
Հայաստանի մերկությունը
Երգիչները պետք է եկամտահարկ վճարեն և այս քաղաքականությունը պետք է ընդլայնվի. Փաշինյան
Կիրանցից՝ Թբիլիսի. բոլորը բոլորի դեմ. ով է քաոսի շահառուն
Լևոն Քոչարյանի օգնականը 2 ամսով կալանավորվել է
Դատախազությունը Թոխմախի Մհերից պահանջում է բռնագանձել 23 անշարժ գույք, 10 մլրդ դրամ, և այլն
Փաշինյանի սահմանազատմանը Ալիևը պատասխանում է «Արևմտյան Ադրբեջանով»
Յոթ հարյուր հազար ԱՄՆ դոլարի ներդրում, հիսուն նոր աշխատատեղ. Էկոնոմիկայի նախարարը մասնակցել է «Կապանտեքս»-ի բացմանը
Հայաստանի վերջին միակողմանի զիջումը

Երբ քաղաքապետը կենդանի է, իսկ կենդանին՝ քաղաքապետ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «13.08.2014 – ԱՄՆ Մինեսոտա նահանգի Կորմորանտ քաղաքի բնակիչները համայնքի ղեկավար են ընտրել Դյուկ անունով յոթ տարեկան շանը: Ընտանի կենդանին ընտրություններում հաղթել է՝ զգալի առավելության հասնելով 12 տեղացիների նկատմամբ:

…28.09.2011 – Հոկտեմբերի 23-ին նշանակված Վառնայի քաղաքապետի ընտրություններում «Նոր Բուլղարիա միություն» կուսակցությունը, որպես իր պաշտոնական թեկնածու, առաջադրել էր Մարկո անունով էշին:

Շարքը կարելի է շարունակել: Բոլոր նման առաջադրումների դեպքում առաջադրողները «որոշում են կայացրել»՝ համարելով, որ նախկին և գործող քաղաքապետ-գյուղապետերը լավ չեն կատարում իրենց պարտականությունները, և պետք է այժմ էլ փորձել կենդանիների «դասից»:

Ամերիկյան Կորմորանտ քաղաքի բնակիչները, օրինակ, որոշել են, որ ղեկավարի պարտականությունները լավագույնս կարող է կատարել միայն շունը, քանի որ կենդանին ապահովում է իրենց անվտանգությունը, ինչը չէր անում քաղաքապետը: Շունը գոնե հաչում է և դրանով վանում գողերին կամ կծում քաղաքացիների վրա եկողներին: Նորընտիր քաղաքապետի աշխատավարձը կհատկացնի տեղի կենդանիների խանութը՝ նրան տալով շան կերի մեկ տարվա պաշար: Այլ բան պետք չէ: Ճիշտ է՝ շունը լրագրողներին չի մեկնաբանել ընտրություններում տարած հաղթանակը, սակայն բարեհամբույր նայել է տեսախցիկին: Հայաստանում, օրինակ, գրեթե մշտապես գյուղապետ-քաղաքապետերը խուսափում են տեսախցիկներից, փախչում, հայհոյում են կամ խաբում: Շունը գոնե բարեհամբույր նայել է:

4-ամյա Բոբին էլ, չնայած մանկապարտեզ է հաճախում, բայց տեղացիները մտածել են, որ անմեղ ու արդար երեխան ավելի լավ կարող է կառավարել: Բոբի Թաֆթսի պարտականությունների մեջ են մտնում երգեցողությունն ու պարերն իր համաքաղաքացիների հետ: Այսպես պետք է քաղաքի նախկին ու ապագա ղեկավարներին ցույց տալ, որ պետք է շփվել մարդկանց հետ, ոչ թե փակվել աշխատասենյակում ու մտածել միայն սեփական կարիքների մասին:

…Ուշագրավ բացատրություն կա և էշի պարագայում: «Նոր Բուլղարիա միություն» կուսակցության թեկնածու Մարկո էշի նախընտրական շտաբի ղեկավար, կուսակցության փոխնախագահ Անգել Դյանկովը նշել է, որ, ի տարբերություն այլ թեկնածուների, էշն ունի ուժեղ բնավորություն, չի գողանում, չի խաբում ու աշխատում է:

Հայաստանում այս պահին դեռևս միայն մարդիկ են ընտրվում քաղաքապետ, գյուղապետ, պատգամավոր կամ նշանակվում այլ պաշտոնների, բայց, ինչպես տեսնում ենք, այս բոլոր խնդիրներն առկա են նաև Հայաստանում, և չի բացառվում, որ եկող խորհրդարանական ընտրություններում առաջադրվի մեր հարևանի «Չուգուն» անունով ցուլը, «Մշտո» անունով աքլորը, շունը, այծը…

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում