Շոտլանդիայի բնակիչների գրեթե կեսը կողմ են տարածաշրջանի անկախությանը: Այս մասին գրում է The Times-ը` վկայակոչելով YouGov-ի նոր ուսումնասիրությանը:
Պարզվել է` Շոտլանդիայի անկախության հանրաքվեից 16 օր առաջ տարածաշրջանի բնակիչների 47 տոկոսը կողմ են անկախությանը, դեմ է 53 տոկոսը: Պարբերականը նշում է, որ երկարատև լճացումից հետո Մեծ Բրիտանիայի կազմից Շոտլանդիայի դուրս գալու աջակցությունը մեկ ամսվա ընթացքում աճել է 8 տոկոսով:
YouGov-ի նախագահ Փիթեր Քելների խոսքերով` եթե հանրաքվեի վերջնական արդյունքները համընկեն ներկայիս կանխատեսման հետ, բացառված չէ տվյալ հարցի շուրջ կրկին հանրավքե անցկացնել առաջիկա 10-15 տարվա ընթացքում:









































