WebMoney-ն ներկայացրել է Keeper-ի վերջնական տարբերակը Facebook-ի համար, գրում է Lenta.ru-ն:
Վերջնական մշակումներն առնչվում էին հավելվածի տեխնիկական մասերին, ծառայություն գործառույթները պահպանվել են: Ռուսական սոցկայքերի համար մեծացել է գործընկերների թիվը, որոնց համար կարելի է վճարում կատարել, փոփոխված է ծառայության փրովայդերների վերաբերյալ նավիգացիոն համակարգը և հեշտացված վճարման գործընթացը:
Բացի այդ, սոցիալական կայքերի միջոցով կարելի է գումարի հետ կապված «հաշիվները մաքրել» ընկերների հետ, ինչպես նաև օգտատերը կարող է իր էջով վճարել ծառայությունների և ապրանքների դիմաց: