Wednesday, 01 05 2024
Կայացել են ՀՀ ՊՆ-ի և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի քննարկումները
Հայաստանի՝ հունգարա-ադրբեջանական վետոյի հաղթահարման ճանապարհը
ԱՄՆ-ն փոխարինել է Թուրքիային
Ի՞նչ ապագա ենք ուզում․ պատմությունը՝ բեռ
ՊՆ բժշկական գումարտակը Հունգարիայում մասնակցում է «Քաջարի մարտիկ-2024» բազմազգ զորավարժությանը
«Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը». ՄԻՊ
Երևանի շատրվանները գործարկվեցին
Իրանը պատրաստ է ընդլայնել առևտուրն Իրաքի հետ
Մի շարք բնակավայրերում կփորձարկվեն էլեկտրական շչակներ
Երեւանը, Բաքուն ու Աստանան. Տոկաեւի բազմիմաստ ակնարկը
Իրանի քաղավիացիայի պաշտոնյաները հայ գործընկերներին հրավերել են Իրան
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Ղրղզստանում չեղյալ է հայտարարվել «Անմահ գնդի» երթը
Ստամբուլում մայիսմեկյան ցույցեր են տեղի ունենում
Արարատ Միրզոյանն աշխատանքային քննարկում է ունեցել Դոհայում ՀՀ դեսպանության անձնակազմի հետ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանի խորհրդարանը շարունակում է քննարկել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Ղազախստանի հանդիպման շահառուները․ ինչ է զգուշացնում Բլինքենը Փաշինյանին և Ալիևին
Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել. անցկացվեց հիմնադիր համագումարը
Ադրբեջանցի քաղբանտարկյալները կդատապարտե՞ն «ղարաբաղյան հաղթանակի պղծումը»
ՊՆ-ն հերքում է Գեղարքունիքում՝ ականազերծման, Ճամբարակից և Ջիլից էլ հայկական ԶՈՒ–ն հանելու մասին լուրերը
Հայաստանը «շպագատի» մեջ է. եթե մասնակցի ռեգիոնալիզացման խաղին, միայն կորցնելու է
Ծովինար Համբարձումյանը իր հավատարմագրերն է հանձնել
Եվրոնիկոլիզմ՝ Փաշինյանը Հայաստանը ԵՄ տանելու ծրագիր չունի. հայերը ցլերին պետք է հանձնվեն
Մեզ սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս
Վթար Երևան-Երասխ․ տուժածները տեղափոխվել են հիվանդանոց
Շոյգուին ցուցադրել են ԱԹՍ–ների դեմ պայքարի նոր միջոցներ
Միրզոյանը խոստովանել է Ադրբեջանի լարած թակարդը
Իրավունքն ամրագրված է, չկա սոցիալական գործընկերը, ում հետ պետք բանակցենք
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Քոչարյանը որպես քաղաքական գործիչ ավարտվել է»

Նախախորհրդարանի համակարգող Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ Քոչարյանը որպես քաղաքական գործիչ ավարտվել է: Նրա խոսքերով՝ ամբողջ հայ ժողովուրդը կարիք ունի իր վերնախավի նորացման, որը պետք է իր մեջ ներառի հիմնականում երիտասարդ, հայաստանակենտրոն ուժերին:

«Որևէ հույս կապել հին ադմինիստրատիվ ուժերի հետ, որոնք Հայաստանը սնանկացրել են, այս վիճակին են հասցրել… ես կարծում եմ՝ այստեղ Ռոբերտ Քոչարյանը նույնպես անելիք չունի»,- հավելեց նա:

Անդրադառնալով Նախախորհրդարանի գործունեությանը՝ նա նշեց, որ իրենց գործունեությունը համարում են քաղաքական, ուրիշ հարց, որ գոյություն ունեցող քաղաքական դաշտը համարում են դեկորատիվ, որովհետև այն ընթացքը, որ թևակոխել է Հայաստանը, ցույց է տալիս, որ շատ ավելի արմատական փոփոխությունների կարիք կա, և այդ արմատական փոփոխությունները պայմանավորված են թե՛ միջազգային իրավիճակի փոփոխմամբ և թե՛ ներքին իրավիճակի փոփոխմամբ:

«Դրա համար մենք միշտ բաց ենք եղել ներքին համագործակցության համար քաղաքական ուժերի համար, բայց դա չի նշանակում, որ ընդունել ենք կեղծ «քաղաքական խաղի» օրենքները»,- ասաց մեր զրուցակիցը:

Անդրադառնալով հարցին՝ արդյոք եթե սեպտեմբերից ոչ իշխանական քառյակն ակտիվանա, հանրահավաքային փուլ մտնի, նախախորհրդարանը կմիանա՞, Գարեգին Չուգսզյանը նշեց, որ իրենք, բաց լինելով ցանկացած քաղաքական ուժի հետ աշխատանքի համար, միշտ պայման են դնում, որ արդյունքը հստակ լինի, բայց տվյալ դեպքում հսականալի է, որ կուսակցությունները և ամբողջ քաղաքական դաշտը սնանկացած վիճակում են Հայաստանում, ինչը, սակայն, չի նշանակում, որ Հայաստանում քաղաքական պրոցես չի լինելու:

«Այն ընթացքը, որում նախախորհրդարանը զբաղված է, նոր տիպի արմատական ընդդիմության ստեղծման գործընթացն է, և մենք ելնում ենք այն հանգամանքից, որ ապակայունացումը, որը թե՛ հյուսիսում և թե՛ հարավում տեղի է ունենում, Հայաստանում հանգեցնելու է նոր քաղաքական դաշտի ստեղծման»,- ասաց նա՝ հավելելով, թե իրենք հասկանում են, որ բոլոր մտահոգ ուժերը որոշակի հարթակի շուրջ պետք է համագործակցեն, այնպիսի հարթակի շուրջ, որը կարող է լինել Հիմնադիր խորհրդարանը, որի ձևավորումը կավարտվի մինչև աշնան վերջը, և զուգահեռ կարծում են, որ մի ուրիշ հնարավորություն է միավորումը այն մարտահրավերների հանդիման, որոնց առջև կանգնած է Հայաստանը:

Նրա դիտարկմամբ՝ մտահոգ քաղաքացիները պետք է հասկանան, որ Հայաստանը չունի ռազմավարական տարածքի խորություն, և ամբողջ ժողովուրդը պետք է պատրաստ լինի՝ պաշտպանելու հայրենիքն այն հնարավոր մարտահրավերներից, որ առկա են տարածաշրջանում։

«Մենք հասել ենք կարմիր գծին, մեկ հարց գոյություն ունի՝ ինքնիշխանության հարցը Հայաստանում, որովհետև արտակարգ իրավիճակում ենք հայտնվել, և այդ արտակարգ իրավիճակին արտակարգ լուծումներ են պետք: Ավանդական լուծումները՝ հերթական կամ արտահերթ ընտրություններ, ինչ-որ անձի փոփոխություն, խնդիրը չեն լուծելու»,- ասաց նա:

Կա գիտակցող մի զանգված, որը, նրա խոսքով, պետք է միավորվի, հետո մնացած ժողովրդին համախմբի։ Բոլոր արտակարգ իրավիճակներում արտակարգ լուծումներ են պետք, և ինչքան մենք ավելի շուտ ազատվենք քաղաքական ուժերի դեկորատիվ առաջնորդությունից, այնքան ավելի շուտ ճանապարհը կգտնենք:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում