Wednesday, 15 05 2024
Ռուսաստանը ոչ թե կոնկրետ երթուղու, այլ Հարավային Կովկասի ամբողջական ապաշրջափակման կողմնակից է. Գալուզին
Փակ փողոցներ չկան
«ԵՄ առաքելությունը Հայաստանում հիբրիդային պատերազմի գործիք է». Գալուզին
ԵՄ առաքելությունը Հայաստանի հարևանների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Իրանի դեմ է. Գալուզին
Ալմաթիի հանդիպումը մի քայլ առաջ է խաղաղության ճանապարհին. Գալուզին
Հարցազրույց Գուրգեն Սիմոնյանի հետ
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է

Կարճատեսություն է գնալ քառյակի հետևից․ ազատամարտիկ

«Ես անլուրջ եմ համարում խորհրդարանական ուժերի ընդվզումը, որովհետև քաղաքական կուսակցությունը չի ընդվզում այն ժամանակ, երբ զգում է՝ թեժ աշուն է գալու, իրենք մշտապես պետք է ընդվզեն»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը՝ անդրադառնալով քառյակի խոստացած թեժ աշնանը:

«Այսինքն՝ կարող է՝ միասին բորշչն եփեն, դուրս գան ու հայտարարեն, թե՝ տեսեք-տեսեք, մենք էլ ենք ընդդիմություն: Ընդդիմության ներկայացուցիչը,- դաշնակներին եմ ասում,- չի գնում և իշխող կառավարության տեսակետը որպես դեսպան այլ երկրում պաշտպանում»,- ասաց Սարուխանյանը:

Նրա դիտարկմամբ՝ այն ազատարամտիկները, ովքեր սատարում են քառյակին, միշտ էլ ակտիվացել են այն ժամանակ, երբ քառյակն է ակտիվանում․ «Ես չեմ ուզենա վատ նայել դրան, համենայնդեպս, ցանկացած ընդվզող խումբն էլ լավ է, այլ բան է, թե կա՞ արդյոք դրա հետևում ետին միտք, թե ինչու են հենց քառյակի ակտիվացման ժամանակ իրենք ակտիվանում: Չնայած մենք գիտենք, որ ժամանակին, երբ հանրահավաք արեց ՀԱԿ-ը, այդ ժամանակ ազատամարտիկների մի խումբ ասաց, որ միանում են այդ շարժմանը: Մենք դա չողջունեցինք, որովհետև ՀԱԿ-ի հետևում կանգնած են հին ՀՀՇ-ականները, լևոնականները, մտավախություն կա, որովհետև այն ժամանակվա վարչախմբի կողմից է աճեցված այսօրվա իրողությունը»:

Նա ընդգծեց, որ ՀԱԿ-ն էլ առաջարկում է հետևյալը՝ վատ է, մեզ վստահեք՝ լավ կլինի, բայց իրենք էլ արմատական փոփոխություններ չեն պատրաստվում անել․ «Նրանց, ովքեր գնում են իրենց հետևից, ես կորակեմ այդ մարդկանց կարճատեսներ։ Հիմնովին փոփոխությունների ձգտում է պետք ունենալ, ոչ թե այս խմբին մեկ ուրիշ խմբով փոխարինել»:

Սարուխանյանն անդրադարձավ նաև Լևոն Տեր-Պետրոսյանի այն հայտարարությանը, թե Մաքսային միությունն անշրջելի է, և պետք է գան իշխանության այն մարդիկ, ովքեր Հայաստանն այդ միությունում արժանապատվորեն կներկայացնեն․ «Ո՞ւմ հետ արժանապատվորեն ներկայանամ մի միությունում, որտեղ զենք են տալիս իմ թշնամուն, որ ինձ սպանի: Ես արժանապատվորեն գնամ մահանալո՞ւ: Ես ԱՄՆ ջատագովը չեմ, նա էլ թերություններ ունի, բայց հավատարիմ է մնում 907 բանաձին և Աֆղանստանից դուրս բերված հնամաշ ջիպերը չվաճառեց…»:

 

Ամբողջությամբ՝ մեր տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում