Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Ժառանգության» հայտարարությունը` վրանի տեղադրման վերաբերյալ

Այսօր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ և շուրջ երեք տասնյակ իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ ստանձնեցին պետության պարտավորությունը և կանխեցին Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացի Րաֆֆի Հովհաննիսյանի կյանքին սպառնացող վտանգը` միասնական ուժերով տեղադրելով հացադուլավորի համար օրենքով չարգելված վրանը:

Երեկ կեսօրին մի շարք հասարակական կազմակերպություններ կոչ էին արել Հայաստանի Հանրապետության գործող Նախագահին ի կատար ածել Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը և «ապահովել հացադուլի մեջ գտնվող քաղաքացու համար վրան տեղադրելու` պետության պարտավորության կատարումը մինչև մարտի 23-ը»: Պետության կողմից այդ պարտավորությունը չկատարելու դեպքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն իրենք էին խոստացել ստանձնել այն:

Այսօր Ազատության հրապարակում ժամը 18:00-ից սկսեցին հավաքվել հարյուրավոր մարդիկ, ովքեր քաղաքացիական իրավունքն ու պարտքը իրացնելու նպատակով իրենց մասնակցությունն էին բերել հասարակական կազմակերպությունների նախաձեռնությանը: Չնայած ոստիկանական ուժերի մեծաքանակ կուտակմանը և բացահայտ կանխատրամադրվածությանը` թույլ չտալ վրանի տեղադրումը, քաղաքացիները մի քանի շարք օղակների մեջ առան վրանը տեղադրող երիտասարդներին: Վրանի տեղադրման արարողությունն ավարտվեց քաղաքացիների հնչեցրած Հայաստանի Հանրապետության օրհներգի հնչյունների ներքո և «Ազատ, անկախ Հայաստան», «Ազատ, արդար Հայաստան» վանկարկումներով ու եռագույնի ծածանմամբ:

Րաֆֆի Հովհաննիսյանի «Ծոմ Ազատության» ահազանգը, որն արթնացրեց քաղաքացիական ոգին և հանգեցրեց այսօրվա փոքրիկ, բայց կարևոր նվաճմանը, գալիս է փաստելու, որ միասնականությունը, վճռականությունը և քաղաքացիական ակտիվությունն են հզոր պետականության երաշխիքը:

«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայություն

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում