Saturday, 04 05 2024
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ
Իսրայելը ՀԱՄԱՍ-ին մեկ շաբաթ է տվել հրադադարի առաջարկն ընդունելու համար
Սոթքում թշնամու հրետակոծությունից քանդված բնակարանների կառուցման նպատակով հատկացվել է 79 միլիոն 983, 7 հազար դրամ
Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան ամբողջությամբ դադարեցնելու է Իսրայելի հետ առևտուրը
Թուրք-ադրբեջանական համակցվածծ բանակի հրամանատարն Իրանում. ի՞նչ է շոշափվում Նախիջեւանից
Մամուլի ազատության օրվա մրցանակը հանձնվել է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության ղեկավար Հեղինե Բունիաթյանին

Ռուսաստանի հայկական կապիտալը փախչողների մե՞ջ է

ՌԴ էկոնոմիկայի նախարարության կանխատեսման համաձայն՝ 2014 թվականին Ռուսաստանից կապիտալի արտահոսքը կկազմի 100 միլիարդ դոլար, իսկ 2015-ին՝ 40: Ընդ որում՝ այս տենդենցը, ըստ կանխատեսման, կշարունակվի առնվազն առաջիկա երեք տարիներին: Հետաքրքիր կլիներ իմանալ իհարկե, թե արդյոք Ռուսաստանից արտահոսող կապիտալի շարքում առկա՞ է հայկական կապիտալ: Ռուսաստանում մեծահարուստների շարքում, ըստ «Ֆորբս» ամսագրի վարկանիշային տվյալների, կան մի քանի հայեր՝ «Տաշիրի» Սամվել Կարապետյանը, Սարկիսով եղբայրները, կարծես՝ էլի մեկ-երկու հայ: Կոնկրետ թիվն ու անուններն իհարկե այս դեպքում այնքան էլ էական չեն, բայց երևույթի առումով շատ հետաքրքրական է, թե արդյոք նրանք, որպես մեծահարուստներ, միլիարդատերեր՝ իհարկե ոչ առաջնային դիրքերի, ունե՞ն կապիտալ, որ արտահանում են Ռուսաստանից: Սրան իհարկե կարող ենք գումարել այլ մեծահարուստ հայերի, որոնք միլիարդ չունեն, սակայն միլիոններ ունեն: Սա Հայաստանի համար կարող է երկակի նշանակություն ունենալ, և ահա թե ինչու:

Նախ, Հայաստանից Ռուսաստան աշխատանքի համար արտագաղթողները և տրանսֆերտ ուղարկողները մեծամասամբ աշխատում են հենց հայկական բիզնեսներում: Իսկ սա նշանակում է, որ եթե հայ մեծահարուստներն իրենց գումարներն արտահանում են, եթե Ռուսաստանից փախչող կապիտալի 100 միլիարդ դոլարի մեջ կա նաև հայկական մասնաբաժին, ապա Մոսկվայում սա ազդելու է աշխատանքի մեկնած հայաստանցիների եկամուտների, հետևաբար նաև Հայաստան ուղարկվող տրանսֆերտների ծավալների վրա:

Սրան զուգահեռ, հարց է առաջանում նաև, թե Ռուսաստանից արտահանվող այդ կապիտալի շարքում եթե առկա է հայ մեծահարուստների կապիտալը ևս, արդյո՞ք դրա որևէ մասը այսպես ասած՝ «փախչում» է Հայաստան: Սա ինչ-որ առումով միամիտ հարցադրում կարող է թվալ՝ հաշվի առնելով Հայաստանում ներդրումային միջավայրն ու տնտեսության անմխիթար վիճակը, նաև կառավարման անորակ համակարգը: Սակայն, այնուհանդերձ, խնդիրը երևի թե բավական հետաքրքրական է մի շարք առումներով:

Վերջին շրջանում Հայաստանում հիմնականում ներդրումներով աչքի են ընկել հենց ռուսաստանյան սփյուռքի ներկայացուցիչ մեծահարուստները: Նրանց մի մասը շարունակում է այստեղ իր կարևոր ներդրումները, ըստ որում՝ սրա դիմաց բոլորովին չպահանջելով քաղաքական քվոտաներ: Սակայն այսպես ասած՝ առաջատար մեծահարուստները Հայաստանում ներդրումներ էին անում կոնկրետ քաղաքական ակնկալիքներով, կոնկրետ պաշտոնների շուրջ առևտրով: Սակայն նրանք կարծեք թե չստացան իրենց ակնկալիքները, և այսօր նրանց ներկայությունը հայաստանյան տնտեսությունում որոշակի նվազում ապրել է: Սակայն այս ամենով հանդերձ, խնդիրը հանգում է կարևոր հարցադրման՝ Հայաստանը ռուսաստանցի մեծահարուստների համար պետություն է, որը ինչ-որ պահի կարող է նաև հենց իրենց պաշտպանել, ինչքան էլ որ այսօր նրանց թվում է, որ իրենք անգամ ուժեղ են այս պետությունից, թե Հայաստանը քեֆի մի սեղան է, որտեղ եթե լավ ճաշացանկ է, ապա պատրաստ են բարձր գին վճարել, իսկ եթե ոչ, ապա կգնան այլ «ռեստորան»: Դրանով էլ, ըստ էության, պայմանավորված պետք է լինի այն, թե արդյո՞ք Ռուսաստանից փախչող 100 միլիարդ կապիտալի մեջ թեկուզ փոքր հայկական տոկոս լինելու պարագայում այդ տոկոսի գոնե մի մասը կգա ՀՀ՝ Հայաստանը պետություն դարձնելու ռազմավարական նպատակադրումով:

Սրանում իհարկե մեծ նշանակություն ունի այն, թե ովքեր ինչպես են կառավարում այն պետությունը, ուր ներդրումների համար կգա այդ կապիտալը: Սակայն խնդիրն էլ հենց այն է, թե արդյոք պետական կառավարման որակների համար այդ կապիտալը, որ երկար ժամանակ շահադիտական նկատառումներով սնել է նույն այդ որակների տեր համակարգը, իրեն պատասխանատու համարո՞ւմ է Հայաստանում համակարգային փոփոխությունների համար: Այս հարցի պատասխանը կարծեք թե պարզ է, սակայն վերջերս Լևոն Հայրապետյանի դեպքը բավական խոսուն է այս տեսանկյունից և կարող է մտորելու տեղիք տալ ռուսաստանցի այլ մեծահարուստ հայերի, թե ինչ կարող է պատահել, երբ թիկունքին զգացվում է ամուր պետության կարիքը, իսկ այդ պետությունը չկա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում