ԵՄ-ն ցավում է Ռուսաստանի կողմից սննդամթերքի վերաբերյալ արգելք սահմանելու առնչությամբ և երրորդ երկրներին խնդրում է եվրոպական մթերքները չտանել ռուսական շուկա: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի Ուկրաինայի հարցով արտահերթ նիստի ամփոփման հայտարարությունում, գրում է ITAR-TASS-ը:
«Միջազգային հանրության միասնականությանը և միջազգային օրենքի պահպանմանը հետևելու համար Եվրամիությունը երրորդ երկրներից և անդամ երկրներից սպասում է, որ նրանք խուսափեն օգտագործելուց նոր առևտրական հնարավորությունները, որոնք ծագել են Ռուսաստանի արգելքի պատճառով»,- ասվում է հայտարարությունում:








































