Շվեդիայի Լիբերալ կուսակցությունում հայտարարել են, որ պլանավորում են ավագ դպրոց ներմուծել վարքի գնահատական: Դա կուսակցության առաջնային նախընտրական խոստումն է, որի առաջնորդը զբաղեցնում է կրթության նախարարի պաշտոնը: Բացի այդ, լիբերալների ծրագրերում դրույթ կա կրտսեր դպրոցի ուսուցիչների համար ավելի քան 10 հազար աշխատատեղերի ստեղծման մասին՝ հաղորդում է The Local-ը:
Շվեդիայի կրթության համակարգը քննադատության տակ է հայտնվել անցած տարվա դեկտեմբերից, երբ շրջանավարտների մաթեմատիկայի և բնական գիտությունների թեստերի արդյունքները շատ ցածր էին:










































