Saturday, 04 05 2024
Եվրահանձնակատար Բորելի հայտարարությունը: Հայաստանն էլ մտածելու բան ունի
Հանձնաժողովի անդամները կասկածելիորեն անհայտ դատավորներ են եղել․ Ինչպես է ԲԴԽ անդամ դարձել Արմեն Դանիելյանը. «Ժողովուրդ»
Համայնքային ոստիկանություն կստեղծեն. «Հրապարակ»
«Ժողովուրդ». Գեղարքունիքի մարզպետ, թե՞ Մոսկվայի ուսանող
Կայացել է ՔՊ նախաձեռնող խմբի հերթական նիստը․ ի՞նչ է քննարկվել. «Ժողովուրդ»
01:00
ԱՄՆ Պետդեպի զեկույցում անդրադարձ է կատարվել ՄԻՊ գործունեությանը
Իսակովի պողոտայում բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ և զոհ
Մարտի 1-ի գործը վերադառնում է. նոր ապացույցներ են ի հայտ եկել
Մեքենան լիցքավորել է գազալցակայանում, պայթյունը տեղի է ունեցել ճանապարհին
00:00
«Առանց զենքի մատակարարումների Ուկրաինան կապիտուլյացիայի կենթարկվի»․ Բորել
Երևանն ու Կիևը քաղաքական երկխոսություն են սկսում
Կիրանցի «հատուկ ռեժիմը». ինչու և ինչ հիմքով են սահմանափակումներ կիրառվում
Երեվանում տան հյուրասենյակում հայտնաբերվել է 17-ամյա աշակերտի դին
Մեր ձգտումների ճանապարհը անցնում է Վրաստանով. վտանգվի այն, կվտանգվի ամեն բան
Հուսով եմ՝ ուժը կբավականացնի պատասխանելու ՌԴ պառլամենտականներին. Զախարովան՝ Ալեն Սիմոնյանին
Հայաստանը կարո՞ղ է դուրս գալ ՀԱՊԿ-ից. հարց՝ Զախարովային
Լիտվան Երևանին և Բաքվին առաջարկում է կիրառել իր Կալինինգրադի տարանցման սխեման
Մեքենան բախվել է հողաթմբին. կա վիրավոր
Գանձակի և Կարմիրգյուղի դպրոցներում ստեղծվել են կանաչ գոտիներ
Ծաղկահովիտ-Ալագյազ ավտոճանապարհին երկու ավտոմեքենաների բախման հետևանքով տուժել է չորս մարդ
Հայկական «Իրան-նամեն» գործնական քննություն չի բռնում
Ալիևը Տավուշում կարող է նույնիսկ հողեր վերադարձնել՝ նպատակը Սյունիքում առավելության հասնելն է
Գումարային հարցի շուրջ կռիվ, վեճ, դանակահարություն է տեղի ունեցել
Սահմանազատման ինչ-որ փուլում միջնորդի կարիք կլինի
Դուք առաջարկում եք աղետի տանող ճանապարհ, մենք առաջարկում ենք այլընտրանք. Ռուբեն Ռուբինյան
Սրա մասին երբեք չեմ խոսել, Դուք ստիպեցիք. Արշակյանը՝ ռուսական արգելքների մասին
Խոշտանգումների հանցակազմով հաղորդումներից գրեթե բոլորով 2023-ին քրվարույթներ ենք նախաձեռնվել
Ժողովուրդը՝ լափամանից օգտվողների ապատեղեկատվության թիրախ
Զինված ավազակային հարձակում՝ Երևանում․ թալանել են բնակչուհուն և դիմել փախուստի
Ոչ թե հայ լինել, այլ Հայաստան ունենալ

«Ինքներս մեզ ապացուցեցինք, որ միավորված ենք հայրենիքի անվտանգության խնդրի շուրջ». Կարեն Քոչարյան

«Վերջին շրջանում նախագահ Սերժ Սարգսյանի բոլոր հանդիպումներից անգամ չէի ասի ամենալավը, այլ միակ լավ հանդիպումն էր՝ բավականին դրական էր. դիվիդենտներ քաղեցինք և հետագայում արդյունքները կտեսնենք»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ կարևորելով նաև թեմայի շրջանակներում «Արմնյուզ» հեռուստաընկերությանը տված նախագահի հարցազրույց։ «Կարևոր էր բալիստիկ հրթիռների հատվածը, շատ կարևոր էր նաև այն հատվածը, որտեղ ասվում էր, որ հայերի համար վիրավորական կլիներ, եթե հանկարծ ասվեր էրդողանը հայ է»,- մանրամասնեց Կարեն Քոչարյանը՝ հավելելով, որ 20 օր հանրապետությունում չի եղել, վերադառանալով հայտնաբերել է , որ ուրիշ Հայաստանում է: Ըստ նրա՝ մեր պետությունը, ազգը շատ բան քաղեց. «Մենք շատ պատվով ևս մեկ անգամ ապացուցեցինք, որ կանգնած ենք մեր հողի համար, ինչքան էլ պրոբլեմատիկ լինի, նման իրավիճակում մենք կարողանում ենք մոբիլիզացվել, հաճելիորեն զարմացած եմ՝ լրատական դաշտ, քաղաքական դաշտը, կին, տղամարդ, զինվորականներն ու շարքային քաղաքացիները, սահմանամերձ գյուղերի բնակիչներն ու երևանցիները, երիտասարդներն ու մեծահասակները և որ ամենակարևորն է՝ խոպան գնացածներն ու արտագաղթածները միավորվել են հայրենիքի անվտանգության խնդրի շուրջ», ընդգծեց Կարեն Քոչարյանը: Քաղտեխնոլոգը մանրամասնեց, որ իրեն տարբեր երկրներում բնակվող ընկերները զանգահարել են և նշել, որ պատրաստ են վերադառնալ։ «Անգամ մարդիկ, որոնց թվում է, թե պորտալարը այստեղից կտրված է, հանուն հայրենիքի անվտանգության պատրաստ են հետ գալու, մենք ունենք հայամետ, հայաստանամետ հասարակություն, դուխ, միասնություն»:

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ միջազգային հանրությանը, ինչպես նաև Ադրբեջանին ապացուցեցինք, որ բյուջեն չի որոշում ամեն ինչ. «Միշտ ասում էին, որ Ադրբեջանի ՊՆ բյուջեն ամբողջ Հայաստանի բյուջեն է, բայց ապացուցեցինք, որ ամեն տեղ չի, որ փողն է, չնայած ամբողջ աշխարհին դա վաղուց ապացուցել էր նաև Իսրայելը, և ամենակարևորը՝ ինքներս մեզ ապացուցեցինք՝ կանգնած ենք մեր հողի համար»,- եզրափակեց Կարեն Քոչարյանը:

 

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում