Wednesday, 15 05 2024
ՀՀ ԶՈւ-ում նման գեներալ-լեյտենանտ երբևէ չի եղել․ ՊՆ
«Մայրաքաղաքի համար առանձնակի կարևորություն ունեցող իրադարձություն է»․ Տիգրան Ավինյան
«Հունիսի 1-ի ժամկետ հաստատված չէ»․ ԱԳՆ-ն՝ Վրաստան այցելողների առողջության պարտադիր ապահովագրության ներդրման մասին
Տավուշի մարզի Դիլիջան համայնքի Աղավնավանք բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ
Էրդողանի «նոր բեմադրությունը»
Երիտասարդները դեմ են «Վրացական երազանքին». ընդդիմությունը իշխանությունից շանս է ստացել
Ինչու երեք սահմանաքար չի դրվել․ կամուրջը տրվում է Ադրբեջանին, իսկ այլընտրանք չի կառուցվել
21:50
Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը քվեարկել է Հայոց ցեղասպանության հիշատակի օրվա օրինագիծը գործադիրին փոխանցելու օգտին
Ռուսաստանը, ի տարբերություն Զախարովայի, առաջվանը չէ
ՀՀ և Վրաստանի ԱԳՆ-ները համատեղ մամուլի հաղորդագրություն են հրապարակել անցկացրած քաղխորհրդակցությունների վերաբերյալ
Շնորհակալ եմ ոստիկաններին, որ իմ կոչով փակել են բոլոր փողոցները․ Գալստանյանը հեգնեց
ՀՀ-ն ու Ադրբեջանը խաղաղ համակեցության փորձ և գիտելիք չունեն՝ խաղաղ ապրելու գործիքների կարիք ունենք
Մոսկվայի շարունակվող երեսպաշտ ինքնարդարացումները
20:50
ԵՄ-ն Իսրայելին կոչ է անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Ռաֆահում
Դեռևս պարզ չէ՝ կհաջողվի՞ փրկել վարչապետ Ֆիցոյի կյանքը. վարկածներ՝ մահափորձի պատճառների վերաբերյալ
Փողոցները փակ կմնան մինչև 22։00-ն․ ՀՀ ՆԳՆ
Դիաբետի բարդությունների դեմ պայքարի ծրագիր` բոլոր մարզերում
Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղում ավտոմեքենա է այրվել, վարորդը հոսպիտալացվել է
20:00
Հայտնի է Դոնալդ Թրամփի և Ջո Բայդենի բանավեճի հավանական ժամկետը
ՎԶԵԲ նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը բանկի համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար
Ավանեսյանն այցելել է ԱՄԷ «Դաման» ազգային ապահովագրական կազմակերպություն
19:30
Գերմանիայի կանցլերը դատապարտել է Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձը
2014 թ աշխարհագրության դասագրքում երեխաներին սովորեցնում են՝ Հայաստանը 29․743 կմ² է. Ղազարյան
Կրթության բարեփոխումներ, ինստիտուցիոնալ զարգացում, խաղաղության օրակարգի իրացում. Փաշինյանը՝ ՎԶԵԲ համաժողովի բացմանը
19:00
Լուկաշենկոն կայցելի Ադրբեջան
Իսրայելի ճնշման ներքո Ռաֆահը 450.000 պաղեստինցի է լքել
18:40
Շվեյցարիան պարզեցրել է ԵՄ-ի ռազմական առաքելություններին իր բանակի մասնակցության ընթացակարգերը
Համաշխարհային բանկի հետ քննարկվել է պետական հատվածի արդիականացման չորրորդ վարկային ծրագրի իրականացման ընթացքը
18:30
Սլովակիայի վարչապետի վիճակը գնահատվում է ծանր
18:30
ՆԱՏՕ-ն և Եվրահանձնաժողովը քննադատել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի ընդունումը Վրաստանի խորհրդարանի կողմից

ՀՀ վարչապետի մասնակցությամբ Ֆրանկֆուրտում մեկնարկել է հայ-գերմանական գործարար համաժողովը

Մեկնարկել է վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից:

Կառավարության ղեկավարը Ֆրանկֆուրտում մասնակցել է գերմանական «Commerzbank»-ում կազմակերպված հայ-գերմանական գործարար համաժողովին, որին մասնակցել են «Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը, գերմանական և հայկական ընկերությունների ներկայացուցիչներ: Մասնավորապես, համաժողովին Հայաստանից ներկա են 15 ընկերություններ, որոնք ներկայացնում են բանկային, բարձր տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիաների, մարտկոցների արտադրության, էներգետիկայի, հանքարդյունաբերության, գյուղատնտեսության ոլորտները:

Քննարկումների առանցքում են եղել երկկողմ գործարար կապերի զարգացմանը, համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, Հայաստանում և եվրոպական տարածաշրջանում առկա մակրոտնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել գերմանական «Commerzbank»-ին այս կարևորագույն միջոցառման կազմակերպման համար:

Տիգրան Սարգսյանը կարևորել է համաժողովի անցկացումը հենց Գերմանիայում, որը ԵՄ անդամ պետությունների շարքում Հայաստանի առաջին առևտրային գործընկերն ու կարևորագույն ներդրողն է: «Գերմանիան մշտապես աջակցել է Հայաստանի տնտեսական զարգացմանը՝ նեցուկ կանգնելով մեր տնտեսական և քաղաքական բարեփոխումներին: Ուստի ցանկանում եմ երախտիքի խոսքեր ասել Գերմանիայի կառավարությանը՝ տարիներ շարունակ Հայաստանին տրամադրվող տեխնիկական և ֆինանսական օժանդակության համար: Վերջինս իր ծավալով և արդյունավետությամբ ամենամեծն է ԵՄ երկրների շրջանակներում»,- ասել է Կառավարության ղեկավարը:

Ելնելով այս հանդիպման բնույթից և նպատակից` վարչապետն իր ելույթում պատասխանել է այն հարցին, թե ո՞րն է Հայաստանի ներդրումային գրավչությունը:

«Նախ` Հայաստանը կայուն քաղաքական համակարգ ունեցող պետություն է: Մեր կառավարության նպատակն է ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդումը, ինչպես նաև վերահսկելիության և թափանցիկության սկզբունքների վրա պետական կառավարման համակարգի շինարարությունը:

Մենք այսօր ունենք բարվոք մակրոտնտեսական իրավիճակ, ճգնաժամի տարիներին մեզ հաջողվել է ամբողջությամբ կատարել պետության սոցիալական պարտավորությունները և երկիրը զերծ պահել սոցիալական ցնցումներից, ունենք ամուր և լավ զարգացած բանկային համակարգ:

Այսօր արագ տեմպերով զարգանում է նաև ապահովագրական շուկան: Մենք ձեռնարկում ենք քայլեր ֆինանսական ծառայությունների շուկայի ընդլայնման և խորացման ուղղությամբ: Նպատակաուղղված քաղաքականություն է իրականացվում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ:
Հայաստանն իրականացնում է ներդրումների խրախուսման նպատակաուղղված քաղաքականություն, որը միջազգային կազմակերպությունների կողմից գնահատվում է որպես ԱՊՀ երկրների թվում ամենաբացը:

Կառավարությունը մշակել և իրականացնում է արտահանմանը միտված արդյունաբերության զարգացման ռազմավարություն: Արդյունաբերական քաղաքականության շրջանակներում մենք ընտրել ենք մի շարք առաջնային ոլորտներ. ճշգրիտ ճարտարագիտություն, դեղագործություն, տեղեկատվական տեխնոլոգիաներ, ոսկերչություն, ադամանդագործություն, կոնյակագործություն և այլն: Պետության աջակցությամբ ստեղծվում են գիտահետազոտական լաբորատորիաներ և այլ ենթակառույցներ՝ գործող և նոր ստեղծվող բիզնեսների համար:

Մեր գործադրած ջանքերն արդեն տալիս են առաջին պտուղները: 2012 թվականի առաջին կիսամյակի տվյալներով արդյունաբերության աճը կազմել է ավելի քան 10 տոկոս:

Բարձր տեխնոլոգիաների և նորարարական ոլորտների ներգրավման նպատակով ստեղծում ենք ազատ տնտեսական գոտիներ և ընդունել ենք հատուկ օրենսդրություն դրա վերաբերյալ:

Արտահանման հնարավորությունների առումով կարևոր է, որ Հայաստանը հանդիսանում է ԱՊՀ շրջանակներում ազատ առևտրի պայմանագրի մասնակից պետություն: ԵՄ հետ առևտրում ունենք «GSP+», որի արդյունքում ԵՄ արտահանվող մեր շատ ապրանքների նկատմամբ կիրառվում է մաքսատուրքի զրոյական դրույքաչափ:

Բացի այդ, այսօր ԵՄ հետ բանակցում ենք Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի շուրջ: Հուսով ենք, որ այն բարեհաջող կավարտվի և ուժի մեջ կմտնի մինչև հաջորդ տարվա վերջ:

Հայաստանը կնքել է ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության երկկողմ պայմանագրեր մոտ 39 երկրների, այդ թվում` Գերմանիայի հետ: Իսկ կրկնակի հարկումից խուսափելու մասին պայմանագրեր ունենք 32 երկրների հետ: Ինչ վերաբերում է Գերմանիային, հարկումից խուսափելու մասին պայմանագրի շուրջ բանակցությունները սկսվելու են 2013-ի մարտ ամսին՝ համաձայն մեկ ամիս առաջ Երևանում կայացած հայ-գերմանական միջակառավարական համատեղ հանձնաժողովի հերթական նիստի որոշման»,- նշել է Տիգրան Սարգսյանը:

Այնուհետև վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսության ներդրումների առումով հեռանկարային ոլորտները, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, դեղագործության և քիմիական արդյունաբերության բնագավառներում իրականացվող զարգացման ծրագրերն ու քաղաքականությունը:

Ավարտելով խոսքը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանը համաժողովի մասնակիցներին մաղթել է արգասաբեր աշխատանք և հույս հայտնել, որ կհաստատվեն նոր կապեր, ձեռք կբերվեն կոնկրետ պայմանավորվածություններ և կստեղծվեն նախադրյալներ ապագա համատեղ ծրագրերի համար:

Այնուհետև ՀՀ կառավարության ղեկավարը, պատասխանելով ներկաներին հետաքրքրող հարցերին, անդրադարձել է Հայաստանի եվրաինտեգրման գործընթացներին, մասնավորապես, Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, խոսել հայ-ռուսական ռազմավարական և տնտեսական հարաբերությունների մասին, ներկայացրել է հայ-թուրքական հարաբերությունների ներկա իրավիճակը, ինչպես նաև անդրադարձել է Վրաստանի տարածքով անցնող ճանապարհային հաղորդակցության ենթակառուցվածքների, մասնավորապես, ռուս վրացական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը:

«Commerzbank»-ի ֆինանսական հաստատությունների ղեկավար Պիեր Ֆիշերը ՀՀ վարչապետին շնորհակալություն է հայտնել համաժողովին մասնակցելու համար, և նշել, որ այն կնպաստի երկկողմ գործարար կապերի հետագա զարգացմանն ու սերտացմանը:

Գործարար համաժողովին հայկական և գերմանական մի շարք ընկերություններ ներկայացրել են համատեղ գործարար ծրագրերը, քննարկել են դրանց արդյունավետության բարձրացման և նոր ձեռնարկումներ սկսելու հեռանկարները:

Համաժողովին Տիգրան Սարգսյանն հանդես է եկել եզրափակիչ խոսքով, որում մասնավորապես ասել է, «Միջազգային վարկանիշային գործակալությունները՝ Ֆիչը և Մուդիսը համաշխարհային ֆինանսական քարտեզի վրա ներկայացնելով Հայաստանն իրենց վերլուծություններում, նշում են մեր երկրի համար առկա աշխարհաքաղաքական ռիսկերը:

Մենք պետք է ավելի մեծ բարեփոխումների ծրագրեր իրականացնենք, որպեսզի կարողանանք չեզոքացնել այդ աշխարահաքաղաքական բացասական ռիսկերի ազդեցությունը: Մեր կառավարությունը և քաղաքական թիմը՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ստանձնել է հենց այդպիսի հանձնառություն:

Մՙենք ուրախ ենք, որ այս տարիների ընթացքում կատարված բարեփոխումները հնարավորություն տվեցին համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո մտնել վերականգնման ավելի հուսալի փուլ: Վերջին երեք տարիների տնտեսական ցուցանիշները վկայում են, որ ԵՄ-ի ֆինանսական և տեխնիկական օժանդակությամբ իրականացված բարեփոխումները տալիս են իրենց դրական արդյունքները: Համագործակցելով Եվրամիության և եվրոպական ներդրողների հետ մեզ համար ավելի հեշտ կլինի հաղթահարել բոլոր դժվարությունները: Այսօրվա համաժողովի նպատակն է համատեղել ջանքերը և հասնել զգալի արդյունքների»:

Տիգրան Սարգսյանը երկկողմ հանդիպում է ունեցել նաև «Commerzbank»-ի կառավարման խորհրդի անդամ Միքայել Ռոյթերի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում