«Ատլետիկո»-ի պաշտպան Կոկեն նոր պայմանագիր է ստորագրել իր ներկայիս ակումբի հետ: Այդ մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Ֆուտբոլիստի նոր պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականին:
Նշենք, որ Իսպանիայի առաջնության նախորդ մրցաշրջանում պաշտպանն անցկացրել է 25 հանդիպում և երեք գոլ հեղինակել:






































