Sunday, 19 07 2026
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
13:45
Գիտնականները նոր մոլորակ են հայտնաբերել
Մեքենան ընկել է Հրազդան գետը
13:15
Մբապեն՝ ԱԱ-ի պատմության լավագույն ռմբարկու
VAZ մակնիշի ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին և ընկել Հրազդան գետը․ ՓԾ
12:45
41 հրթիռ Կիևի ուղղությամբ․ վնասվել է նաև Ադրբեջանի դեսպանատունը
«Մեր ժամանակների հերոսը-2026». Արմենուհի Հովսեփյան
12:15
ՌԴ-ն բալիստիկ հրթիռներով և ԱԹՍ-ներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին
Հրշեջ-փրկարարները մարել են Կապանի Բաղաբերդ թաղամասում բռնկված հրդեհը
11:45
Իրանական բանակը հարվածել է Քուվեյթում տեղակայված ամերիկյան ռազմաբազաներին
Ջրանջատում Երևանում
11:15
Մունդիալ-2026. 10 գոլ մեկ խաղում. Անգլիան երրորդ տեղի խաղում հաղթեց Ֆրանսիային
Սպասվում է կարճատև անձրև
10:45
ԱՄՆ-ն նոր ավիահարվածներ է իրականացրել Իրանի նկատմամբ
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Հեծանվային զբոսանք՝ 30 կմ. վարչապետ
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի

Ալիևն ու Սարգսյանը հանդիպում են ռուսական հարթակում. «Նեզավիսիմայա գազետա»

Այսօր Սոչիում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Բացի այդ, Պուտինն առանձին հանդիպումներ կունենա Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հետ, գրում է «Նեզավիսիմայա գազետա» թերթը՝ հիշեցնելով, որ բանակցություններին նախորդել է Լեռնային Ղարաբաղի շփման գծում իրավիճակի սրում:

Թերթի հարցմանն ի պատասխան՝ Ադրբեջանի Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի տնօրեն Շահին Ռզաևը կարծիք է հայտնել, որ հանդիպմանը կողմերը կարող են համաձայնության գալ «հերթական նոր համաձայնագրի» շուրջ: «Մինչև տարվա վերջ կամ գալիք տարվա սկզբին պետք է բեկում սպասել երկու երկրների առաջնորդների բանակցություններում: Այդ բեկման նախօրեին կողմերից յուրաքանչյուրը փորձում է ամրացնել իր դիրքերը»,- ասում է Ռզաևը: Նրա կարծիքով՝ փաստաթուղթը, որը պետք է ներկայացվի նախագահների քննակմանը, գրեթե պատրաստ է: Հենց դրա համար էլ կողմերից յուրաքանչյուրը փորձում է շահավետ դիրքեր զբաղեցնել, որպեսզի բանակցություններում հնարավոր լինի անցավ ինչ-որ բան զոհել:

Երևանի Տարածաշրջանային համագործակցության և գլոբալիզացման կենտրոնի ղեկավար Ստեփան Գրիգորյանը թերթին ասել է, որ Ադրբեջանը շահագրգռված է պահել լարվածությունը շփման գծում՝ ինչպես ԼՂՀ տարածքում, այնպես էլ Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան շրջաններում, որպեսզի միջազգային հանրությունը չմոռանա Լեռնային Ղարաբաղի չկարգավորված խնդրի մասին: «Ուկրաինայի և Սիրիայի ֆոնին Ղարաբաղի խնդիրը զգալի աշխարհաքաղաքական հետաքրքրություն է ներկայացնում: Ուստի Ադրբեջանը չի համաձայնվում հետ քաշել դիպուկահարներին և չի հաշտվում Հարավային Կովկասում ստատուս քվոյի հետ»,- ասում է Գրիգորյանը: Նրա կարծիքով՝ վերջին շրջանում հրադադարի դեպքերի զգալի խախտումները պայմանավորված են մի քանի գործոններով: «Առաջին, Ռուսաստանը Ադրբեջանին վաճառել է մեծ ծավալով ժամանակակից հարձակողական զենք: Հաշվի առնելով, որ Հայաստանը Ռուսաստանի հետ միասին ՀԱՊԿ անդամ է, Ռուսաստանի այդ քայլը, անխոս, Հայաստանում տարբեր հարցերի տեղիք է տալիս և միաժամանակ քաջալերում է Ադրբեջանին: Երկրորդ, ոչ պակաս կարևոր է այն, որ մայիսի վերջին Երևանին մերժեցին մտնել Եվրասիական տնտեսական միության հիմնադիր կազմ: Միաժամանակ հայտնի դարձավ, որ Մինսկը և Աստանան քննադատական հայացքներ ունեն Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու վերաբերյալ: Իհարկե Ադրբեջանում քաջատեղյակ են այն մասին, որ Հայաստանը հայտնվել է այդ դաշինքների նկատմամբ առկախված վիճակում, և փորձում են իրավիճակից օգտվելով՝ ավելացնել ճնշումը պաշտոնական Երևանի վրա՝ սահմանին լարվածություն ստեղծելու միջոցով»,- կարծիք է հայտնում Գրիգորյանը:

Քաղաքագետը նաև ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Ռուսաստանի համար Ադրբեջանը մեծ կարևորություն ունի ԵՏՄ-ի ընդլյանման հարցում: «Դա նույնպես Բաքվում հաշվի են առնում, քանի որ հասկանում են, որ Մոսկվան ադրբեջանական կողմի վրա ուժեղ ճնշում չի գործադրի այնքան ժամանակ, քանի դեռ անգամ նվազագույն չափով հավանականություն կա, որ Ադրբեջանը հետաքրքրված է ԵՏՄ-ով»,- ասում է Գրիգորյանը:

Շահին Ռզաևը համաձայն է այս տեակետի հետ: Նրա կարծիքով պաշտոնապես այդ մասին չի ասվում, բայց, ամենայն հավանականությամբ, Ռուսատանը հետաքրքրված է Ադրբեջանի անդամակցությամբ:

Այնուամենայնիվ, երկու կողմերից էլ մի շարք փորձագետներ, համաձայնվելով, որ ուժային լուծումը ոչ մեկին էլ չի հզորացնի, կարծում են, որ եթե Սոչիում չհաջողվի հասնել գործնական առաջընթացի, ապա շփման գծում լարվածության աճը անխուսափելի կդառնա, իսկ Լեռնային Ղարաբաղում նման սցենարի պատրաստ են, եզրափակում է թերթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում