ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Իրաքյան Քրդստանի առաջնորդ Մասուդ Բարզանիի հետ հեռախոսազրույցում մարդասիրական օգնություն է առաջարկել շրջանին: Ria Novosti-ի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Սպիտակ տունը:
«Փոխնախագահ Բայդենը փոխանցել է նախագահ Օբամայի առաջարկը՝ եզդիներին մարդասիրական օգնություն տրամադրելու վերաբերյալ, և հաստատել է, որ ինքը մտադիր է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ գործողություն, որպեսզի պաշտպանի ամերիկացիներին Էրբիլում՝ ներառյալ թիրախային օդային հարվածները»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտնել էր, որ հավանություն է տվել «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների ուղղությամբ օդային սահմանափակ հարվածներին, և որ Պենտագոնը սկսել է մարդասիրական օգնություն նետել քուրդ-եզդիներին՝ Իրաքի կրոնական փոքրամասնությանը, որը, Օբամայի խոսքով՝ հայտնվել է ցեղասպանության եզրին:









































