Saturday, 18 07 2026
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը
18:50
50 զոհ, 500 վիրավոր՝ Իրանում ԱՄՆ-ի ավիահարվածների հետևանքով
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18:30
Զելենսկին դիտարկում է Սիրսկու հրաժարականը․ FT
Չմոռանամ խնդրել, որ ՀԴՄ-ն չմոռանաք. վարչապետ
Մեկ շաբաթում 1892 ԱԹՍ՝ դեպի Մոսկվա. Սոբյանինը տվյալներ է ներկայացրել
Վթարային ջրանջատում Մեղրիում
17:50
Մոջթաբա Խամենեին հանրության առջև չի հայտնվի մինչև ԱՄՆ-ի հետ պատերազմի ավարտը․ աղբյուր
Պարեկային ծառայությունը 2026 թվականի միայն առաջին կիսամյակում բացահայտել է 2288 հանցագործություն
17:30
Մոջթաբա Խամենեիի առաջին միջազգային շփումը կարող է լինել Վլադիմիր Պուտինի հետ. աղբյուր
Եղանակային հավելվածների մեծ մասը չի կարող լիարժեք հաշվի առնել Հայաստանի բարդ ռելիեֆն ու առանձնահատկությունները. Լևոն Ազիզյան
17:10
Վիեննայում օդի որակը հասել է «չափազանց վատ» մակարդակի. պատճառն օզոնն է
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը ներկայացրել է helpcourt.am-ի վերաբերյալ մտահոգությունները
16:50
Wildberries-ի այդ պահեստներում պահվում էին ԱԹՍ-ների պահեստամասեր․ Զելենսկի

Ռուզաննան թուրք ամուսնու հետ մարմնավաճառ ընկերուհու դստերը որդեգրելու և Թուրքիա տանելու համար փաստաթղթեր է կեղծել Երևանում

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մեսրոպ Մակյանի նախագահությամբ ավարտվեց Ռուզաննա Յըլդըզի գործով դատական քննությունը:

Հայուհի, ՀՀ քաղաքացի Ռուզաննան ազգությամբ թուրք ամուսին ունի, ում Ռուզաննայի հայ հարևանները «Հարութ» են ասում ու դրական բնութագրում:

«Հարութն» աշխատել է երևանյան ալրաղացում, այստեղ է ծանոթացել Ռուզաննայի հետ:

Ռուզաննան, ըստ մեղադրանքի, համաձայնության է եկել իրենց տանը վարձով բնակվող ու մարմնավաճառությամբ զբաղվող՝ ՀՀ քաղաքացի Լիանա Պ.-ի հետ՝ վերջինիս ու անհայտ հաճախորդի սեռական հարաբերության արդյունքում 2008 թվականի օգոստոսի 11-ին ծնված աղջկան պահելու և դաստիարակելու վերաբերյալ:

Որոշել են. քանի դեռ Լիանան չունի մշտական բնակության վայր և եկամտի աղբյուր՝ նրա երեխային Ռուզաննա Յըլդըզը կտանի Թուրքիա, որտեղ ապրում է ամուսնու ընտանիքի հետ:

2009 թվականի հուլիսի 11-ին Լիանան երեխայի հետ մեկնել է Թուրքիա՝ երեխային Ռուզաննայի մոտ թողնելու նպատակով:

Բայց մուտքի արտոնագրի մեկամսյա ժամանակահատվածում չեն կարողացել երեխայի համար ձեռք բերել անհրաժեշտ փաստաթղթեր, և օգոստոսի 20-ին Լիանան ու իր դուստրը վերադարձել են Հայաստան:

2010 թվականի հունվարի 16-ին Լիանան երեխայի հետ դարձյալ մեկնել է Թուրքիա, իսկ փետրվարի 13-ին արդեն Հայաստան է վերադարձել միայնակ:

Ռուզաննան ու իր ամուսին Մեվլուդ Յըլդըզը երեխային ներկայացրել են Թուրքիայի Քոնիա քաղաքի ՔԿԱԳ բաժին՝ որպես իրենց դստեր, ու խնդրել են տրամադրել նրա ծննդյան վկայականը՝ Մելեկ անունով:

Ակնհայտ կեղծ տվյալներով ձեռք բերված ծննդյան վկայականի հիման վրա երեխայի համար ստացել են Թուրքիայի քաղաքացու անձնագիր, որից հետո Ռուզաննան ու Մելեկը կեղծ տվյալների հիման վրա ստացված այդ անձնագրով երեք անգամ մուտք ու ելք են արել Թուրքիայից Հայաստան: Վերջին՝ չորրորդ անգամ նրանք ՀՀ մուտք են գործել 2011թվականի հունիսի 21-ին:

Ռուզաննա Յըլդըզը մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 325 հոդվածի 1-ին և 329 հոդվածի 1-ին մասերով:

Ռուզաննայի գործը քննվեց արագացված կարգով: Նա իրեն լիովին մեղավոր ճանաչեց, զղջաց կատարածի համար:

Մեղադրողը միջնորդեց Ռուզաննա Յըլդըզին վերջին հաշվով դատապարտել 2 տարի 6 ամիս ազատազրկման:

Պաշտպանն այս պատժաչափը անարդարացի ու ակնհայտ խիստ համարեց:

Ընդհանուր իրավասության դատարանը Ռուզաննային մեղավոր ճանաչեց:

Դատարանը հաշվի առավ, որ Ռուզաննան բնութագրվում է միայն դրական հատկանիշներով:

Դատարանը կարևորեց այն փաստը, որ ամբաստանյալ Ռուզաննա Յըլդըզի արարքներում իսպառ բացակայում են պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքները:

Միաժամանակ դատարանը կարևորեց ամբաստանյալի կողմից հանցանքները կատարելու իրական՝ կարեկցանքի շարժառիթները, մասնավորապես՝ առանց խնամքի կամ դաստիարակության մեծանալու մեծ հավանականություն ունեցող երեխային որդեգրելու, նրան իր ու ամուսնու ազգանունը տալու մարդասիրական մղումը:

Գործով հաստատված փաստ է, որ Թուրքիայում երեխայի անվամբ փաստաթղթեր ստանալուց հետո ամբաստանյալը մի քանի անգամ նրա հետ այցելել է Հայաստան, ինչը, ըստ դատական ակտի, վկայում է Ռուզաննայի կողմից այդ երեխային խնամելու և դաստիարակելու իրողությունը, ինչն «ի չիք է դարձնում ամբաստանյալի նկատմամբ երկարատև ազատազրկման ձևով պատժի նշանակման նպատակահարմարությունը», որովհետև այդ դեպքում «կխաթարվի արդարադատության բուն էությունը, իսկ պատիժը չի ծառայի իր օրենսդրական նպատակներին»:

Ռուզաննա Յըլդըզը վերջին հաշվով դատապարտվեց 3 ամիս ազատազրկման և 300 հազար դրամ տուգանքի: Պատժի սկիզբը՝ 2014 թվականի հունիսի 9-ից:

Քրեական գործով ապացույց ճանաչված՝ Թուրքիայի քաղաքացու առանց լուսանկարի ներքին անձնագիրը, Թուրքիայի քաղաքացու լուսանկարներով կեղծ անձնագրերը կոչնչացվեն դատավճիռն ուժի մեջ մտնելուց հետո:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում