Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Սպանվածի կողմից սիրահետելու փորձեր են եղել, այլ ոչ թե՝ մտերմիկ հարաբերություններ. Երվանդ Վարոսյան

Գյումրիի պետական Մանկավարժական ինստիտուտի ռեկտոր Վ.Գրիգորյանի եղբոր՝ Հարություն Գրիգորյանի սպանության գործով երեկ ձերբակալված ՀՀ ՊՆ Շիրակի մարզի ռազմական ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Արման Կատունյանը ինքնակամ է ներկայացել ոստիկանություն, նրան դեռևս մեղադրանք չի առաջադրվել: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցին ասաց Արման Կատունյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը:

Ինչ վերաբերում է շրջանառության մեջ հայտնված այն վարկածին, որ Հարություն Գրիգորյանի սպանությունը տեղի է ունեցել խանդի հողի վրա և, որ վերջինս մտերմիկ հարաբերություններ է ունեցել ձերբակալվածի կնոջ հետ, ապա փաստաբանը ընդգծեց, որ Կատունյանի կնոջ եւ Գրիգորյանի միջեւ մտերմիկ հարաբերություններ չեն եղել։ Ըստ նրա, Գրիգորյանը տեւական ժամանակ սիրահետել է Արման Կատունյանի կնոջը, եւ ամուսինները փորձել են «վերջ դնել այդ ամենին», միջոցներ ձեռնարկել կանխելու և դադարեցնելու նրա այդ գործողությունները:

«Սիրահետելու փորձեր են եղել, եւ ոչ թե մտերմիկ հարաբերություններ»,- վստահեցրեց Երվանդ Վարոսյանը:

Փաստաբանը, վկայակոչելով Արման Կատունյանի խոսքերը, նշեց, որ այդ օրը Արմանն ու իր կինը հերթական անգամ փորձել են սաստել տուժողին, իսկ վերջինս այդ օրը դրսեւորել է ակնհայտ ոչ ադեկվատ վարքագիծ, անիմաստ արտահայտություններ է արել, հայհոյել: Փաստաբանը խոստացավ այլ մանրամասների անդրադառնալ առաջիկայում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում