Tuesday, 30 04 2024
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը

«Արյան շրջանառության» տատանումներ և արգելակումներ

Հիշո՞ւմ եք, երբ 2008թ. Սերժ Սարգսյանը ստանձնել էր նախագահի պաշտոնը, հայտարարում էր, որ իր նպատակը չհասկացվածության պատը քանդելն է: Այն ժամանակ նա նկատի ուներ հասարակության և իշխանության միջև չհասկացվածության պատը:

Այդ պատն իհարկե ինչպես կար, այդպես էլ շարունակում է լինել: Այդ պատի ոչ մի քար, նույնիսկ ոչ մի ծեփ վերացված չէ: Փոխարենը Սերժ Սարգսյանը կառուցել է մի նոր չհասկացվածության պատ, այս անգամ իր և իշխանական համակարգի միջև: Տիգրան Սարգսյանին Հովիկ Աբրահամյանով փոխարինելուց հետո, ներկայումս ընթացող ներիշխանական պրոցեսները վկայում են, որ իշխանական համակարգը պարզապես դադարել է հասկանալ, թե ինչ է կատարվում իր շուրջը և թե ինչ է ուզում և ինչ կարող է անել Սերժ Սարգսյանը:

Ներիշխանական համակարգում առաջացել է չհասկացվածության մի մեծ իրավիճակ, երբ բոլորը սկսել են իրար չվստահել, կասկածել իրար: Իսկ ամենամեծ կասկածը Սերժ Սարգսյանի հանդեպ է, այն իմաստով, թե արդյոք նա կարողանում է տիրապետել իշխանական համակարգին, թե ոչ:

Իսկ Սերժ Սարգսյանը, դրա վերաբերյալ համակարգին ապացույցներ ներկայացնելու փոխարեն, որ ինքը լիովին կառավարում իրավիճակը, տալիս է կասկածների ավելի մեծ առիթներ: Նույնիսկ եթե ենթադրենք, որ ներիշխանական հակասությունների հայտնի դրսևորումները թե՛ ՀՀԿ-ԲՀԿ, թե՛ Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան, թե՛ ներհանրապետական, գտնվում են իմիտացիոն դաշտում, միևնույն է, համակարգի մոտ կրկին անհասկանալի է, թե այդ ինչն է իշխանությանը ստիպում նման իմիտացիաների դիմել:

Ուրեմն մի բան կա, որ նման իմիտացիաները դարձել են անհրաժեշտություն, թե չէ ինչու Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը պետք է «կռիվ-կռիվ» խաղային. տունտունիկ հո չէ՞: Առավել ևս կասկածները խորն են ու քայքայիչ, եթե այդ ամենը իմիտացիա չէ, և իսկապես կա շահերի բախում ու իշխանության համար լուրջ պայքար: Մինչդեռ չհասկացվածության այդ պատը Սերժ Սարգսյանի համար էլ ավելի վտանգավոր է, քան նույնանման պատն իր ու հասարակության միջև:

Երբ Սերժ Սարգսյանին արդեն դադարում է հասկանալ իշխանական համակարգը, երբ իշխանական թևերը դադարում են հասկանալ ներիշխանական ճամբարում տեղի ունեցող պրոցեսների տրամաբանությունն ու խորանում են կասկածները, դա նշանակում է, որ համակարգի «արյան շրջանառությունը» սկսում է լուրջ տատանումներ ու արգելակումներ ունենալ, ինչը սրտի աշխատանքի կտրուկ դադարեցման վտանգ է առաջացնում:

Համակարգը այժմ գտնվում է կաթվածի եզրին, իսկ իրավիճակն էլ առավել բարդանում է նրանով, որ համակարգին շտապ բուժօգնություն ցույց տալը ավելի է բարդացնելու իրավիճակը: «Կարող ա մեռել եմ, բայց չեք ասում, որ տրամադրությունս չընկնի», ասում էր Խաթաբալադա հայտնի ներկայացման հերոսը: Եթե համակարգին ասեն, որ շտապ բուժօգնություն է պետք և միացնեն արհեստական սնուցման ապարատը կամ դեղեր տան, արյան շրջանառությունը կարգավորելու համար, ապա համակարգը ոչ թե կառողջանա և չհասկացվածության պատը կվերանա, այլ տրամադրությունն ավելի կընկնի, և համակարգը կճզմվի ինքն իր ընկած տրամադրության տակ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում