Հնարավոր է՝ հեռու չէ այն օրը, երբ արձակուրդ գնալիս մենք արևապաշտպան քսուքներ չենք տանի, այլ դրա փոխարեն որոշակի մրգեր և բանջարեղեն կուտենք, գրում է Kedem.ru-ն:
Ամերիկացի մաշկաբանները հայտնաբերել են, որ որոշ բույսերի մեջ պարունակվող պիգմենտները կարող են մեր մաշկը պաշտպանել ուլտրամանուշակագույն ճառագայթներից: «Դիետիկ պաշտպանության» մակարդակը կարող է հավասարվել SPF10 և նույնիսկ SPF20 քսուքներին: Պաշտպանությունը տարածվում է մարմնի բոլոր մասերի վրա և գործում է ամպամած օրերին, երբ մարդիկ սովորաբար արևապաշտպան քսուք չեն օգտագործում:
Պաշտպանության ամենամեծ ունակությամբ աչքի են ընկնում մուգ հատապտուղները՝ հապալասը, մոշը և մուգ խաղողը: Ավելի քիչ պաշտպանությամբ են օժտված թուզը, նարինջը, դդումը, կանաչ պղպեղը և սպանախը: Այս սննդամթերքներից մի քանիսը ամեն օր օգտագործելու դեպքում հնարավոր է դառնում պահպանել մաշկի բնական խոնավությունն ու երիտասարդությունը: Մաշկաբանները նախազգուշացնում են, որ «արևից դիետիկ պաշտպանությունը» հարկավոր է ժամանակին սկսել: