Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

«Մի զանգված կա, որոնց նկատմամբ երբևիցե պատժամիջոց չի կիրառվում»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Վարդան Բոստանջյանը:

– Պարոն Բոստանջյան, լրացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման 100 օրը: Ի՞նչ փոփոխություններ եք նկատել նրա գործունեության արդյունքում:

– Կարելի է զգուշությամբ մի բան ասել, որ ի տարբերություն նախորդ կառավարության՝ ամենատարբեր կնճռոտ, մեր իրականության և տնտեսության համար խորթ, ոչ ընդունելի հարցերի վերաբերյալ ըստ էության բարձրաձայնումներ են եղել: Անկախ այն հանգամանքից, թե դրանք լուծման մեխանիզմներ առաջարկել են, թե ոչ:

– Նախկին վարչապետն էլ էր կնճռոտ հարցերի մասին բարձրաձայնում՝ սկսած օլիգոպոլիաների դեմ պայքարից, տնտեսությունը զարգացնելուց կամ տնտեսության տարբեր ճյուղեր գերակա ոլորտներ համարելուց:

– Ճիշտ է, բայց բարձրաձայնման համար ժամանակահատված կա: Մի բան է 6 տարի անընդհատ բարձրաձայնել և ոչինչ չանելը, մեկ այլ բան է 100 օր բարձրաձայնելը: Մենք կարող ենք սպասել՝ ինչ-որ մի բան ստացվելու է, թե ոչ: Բայց հասարակությունն արդեն հասկանալի պատճառներով հուսալքված է: Եվ քաղաքացին մտածում է, որ ճիշտը հեռանալն է, և դա տեղի է ունենում: Սկսած կենցաղային սպառումից մինչև արտադրական սպառում մակարդակը էականորեն իջել է, դա արդեն նշան է այն բանի, որ սպառողները սարսափելի քիչ են: Նման իրավիճակում ես գոնե ուզում եմ մտածել, որ մենք այլևս նահանջելու իրավունք չունենք:

– Նոր վարչապետն էլ նախորդի նման ստվերային տնտեսության դեմ պայքարելու մասին հայտարարություններ է անում: Հանդիպեց գործարարների հետ և ասաց, որ այսուհետ բոլորը աշխատելու են նոր խաղի կանոններով, և դա սկսելու է իրենից ու իր մերձավորներից: Այս ընթացքում հավասար խաղի կանոններ ներդելու հիմքեր ստեղծվե՞լ են:

– Ես դա չէի կարող զգալ, քանի որ այդ տիրույթից հեռու եմ, բայց ուզում եմ մտածել, որ նման մոտեցումը զգաստացման առումով շատ մակերեսային ազդեցություն կարող է ունենալ: Բայց դա նման դժվար խնդրի լուծման համար բացարձակապես մոտեցում չէ: Նույնիսկ զարգացած երկրներում օրենքի գերակայության ինստիտուտը աշխատել է միայն այն պարագայում, երբ հագեցված է եղել անհրաժեշտ պատժամիջոցներով: Պատժամիջոցներ սահմանված են, բայց դրանց ճնշող մեծամասնության պարագայում սուբյեկտները որևէ խնդիր չունեն դրանք խախտելու, քանի որ սահմանված պատժամիջոցները շատ անգամ ավելի փոքր են, քան թե այն օգուտները, որոնք ստանում են այդ խախտման արդյունքում: Իսկ մի զանգված էլ կա, որոնց նկատմամբ երբևիցե պատժամիջոց չի կիրառվում: Նրանք գտնվում են, այսպես կոչված, արտոնյալ պայմաններում:

– Իսկ Հ. Աբրահամյանի այդ հայտարարությունը չի՞ հակասում իր այն որոշմանը, որով թույլ տվեց ավելացնել Արարատյան դաշտավայրի արտեզյան հորերի քանակը: Հայտնի է, որ Հ. Աբրահամյանը ձկնաբուծական ընկերություն ունի, իսկ այդ հորերը բացվում են հիմնականում ձկնաբուծության համար, բայց արդյունքում աղետալի վիճակում են հասցրել դաշտավայրը:

– Էկոլոգիական առումով դա աղետ հուշող երևույթ է, բայց մենք տվյալ հարցի մասնագետներ չենք: Բոլոր դեպքերում պետք է գտնել այն տեղերը, որտեղ հնարավոր է գործունեություն ծավալել, որին էլ զուգահեռ պետք է դիտարկել, թե շրջակա միջավայրին կամ հասարակությանը ինչ վնասներ են պատճառվում: Եվ ես հասկանում եմ, որ որոշ ուժերին կարող է պետք լինել սևացնել գործող վարչապետին, բայց կարող է նա գտնվում է այդ դաշտում: Բայց նման խոսակցություններից խուսափելու համար հարկավոր է մասնագիտական կարծիքներ, եզրակացություն:

– Այդ եզրակացությունները ստանալը դժվար չէ: Վարչապետը կարգադրում է համապատասխան պաշտոնյային, և եզրակացությունը դրվում է սեղանին:

– Պետք չէ այդպես համոզված ասել, որովհետև կարող են չլինել: Իհարկե, հնարավոր է եզրակացություն տվողը մասնագետ չլինի կամ ունենա կաշկանդվածություն, վախ:

– Այդ նույն արտեզյան հորերի հետ կապված ընդամենը մի քանի ամիսների տարբերությամբ միմյանց հակառակ որոշումներ կայացվեցին: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը համապատասխան եզրակացությամբ որոշեց փակել այդ հորերը, Հ. Աբրահամյանն էլ հակառակ եզրակացությամբ՝ բացել:

– Կառավարման լծակներն այն պահին գտնվել են այլ ձեռքերում, և ընդհանուր որոշումները, մեկնաբանությունները, բացատրություններն իր դիտակետից են եղել: Պարզվեց, որ դրանք հասարակության կողմից չեն ընկալվել, և դա է եղել պատճառը, որ հանրապետության նախագահը հարմար չգտավ նրա աշխատանքի շարունակությունը: Հիմա այդ տիրույթը մեկ այլ ձեռքում է գտնվել: Եվ մի փոքր էլ սպասենք:

– Ֆինանսների նախարարը հուլիս ամսին յուրաքանչյուր տասնօրյակը մեկ հաղորդագրություն է հրապարակում, թե որ ընկերություններում ինչ ստուգումներ է անցկացրել և ինչ խախտումներ հայտնաբերել: Ստուգումներ են անցկացվել և խախտումների մասին կասկածներ են եղել ՀՀԿ-ական պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունում, Աշոտ Արսենյանին պատկանող «Ջերմուկ գրուպում», ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատկանող «Արարատ ցեմենտում» այլն: Այս գործունեությունը գործարար միջավայրում հավասար խաղի կանոններ ստեղծելու հույս տալի՞ս է:

– Ո՛չ, բայց եկեք խոսենք այն մասին, որ ի դեմս այդ ստուգումների՝ դոմինոյի քարերի նման փլուզվում են բոլոր գործատուները: Նրանք դադարում են գործունեությունը: Ո՞ւմ համար, ինչի՞ համար աշխատեն: Որպեսզի ստուգվե՞ն: Արդեն հերիք է, էլ չեն կարողանում դիմանալ:

– Բայց չէ՞ որ ֆիննախի հաղորդագրությունները ցույց են տալիս, որ նրանց մոտ ստվեր կա:

– Ստվերը գիտենք, թե ում մոտ կա, թող գնան ու միանգամից այնտեղ դիմեն, և ոչ թե մտնեն փոքր ու միջին շրջանառություն կատարողների մոտ:

– «Ալեքս Գրիգը», «Արարատ ցեմենտն» ու «Ջերմուկ գրուպը» փոքր ու միջին ձեռնարկություննե՞ր են:

– Ես կարող եմ մտածել, որ եթե նման տեղերում ստուգումներ են իրականացվում, ամենայն հավանականությամբ ուզում են ստուգել, թե այնքան, ինչքան պիտի ներկայանար, ներկայացրե՞լ է: Եվ ոչ թե նրա համար, որ շտկում լինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում