Մադրիդում՝ «Ռեալ»-ի պաշտոնական խանութում, մեծ արագությամբ վաճառվում են Խամես Ռոդրիգեսի 10 համարի մարզաշապիկները:
Նշվում է, որ շնորհանդեսին հաջորդած 1 ժամվա ընթացքում վաճառվել է 900 մարզաշապիկ՝ մոտ 15 մարզաշապիկ 1 րոպեում: Այս մասին գրում է Marca-ն:
Հիշեցնենք, որ Ռոդրիգեսի շնորհանդեսը տեղի է ունեցել երեկ: «Ռեալ»-ը նրա տրանսֆերի դիմաց վճարել է 80 մլն եվրո:




































