Wednesday, 15 07 2026
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից

Անլուրջ եմ վերաբերվում քառյակ, եռյակ, հնգյակին… Այլընտրանք միշտ կա, այն պետք է տեսնել

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ փորձագետ, հոգեբան Արմինե Ղազարյանը։

Դուք Ձեր հոդվածներում բազմիցս անդրադառնում եք խորհրդային անցյալի մեխանիզմներին, դրա հաղթահարմանը: Սեպտեմբերի 3-ից հետո շատ ավելի ակնհայտ դարձավ, որ մենք մի հասարակություն ունենք, որտեղ մեծ տոկոս է կազմում այն մարդկանց թիվը, ովքեր նոստալգիկ հիշողություններ ունեն անցյալից: Ի՞նչ եք կարծում, հնարավո՞ր է հաղթահարել այդ բարդույթը, թե՞ սա ավելի շատ սերնդափոխության հարց է:

 Շատ հետաքրքիր, բայց շատ տարողունակ հարց է: Վերջերս շատացել են հետխորհրդային շրջանի դիսկուրսները, որոնք ավելի ակտուալ են դարձել Մաքսային միություն անդամակցության հայտի հետ կապված: Մեր քաղաքական իրավիճակի, ժողովրդի մտածելակերպի շատ առանձնահատկություններ կարող ենք գտնել այնտեղ: Ես իմ ուսումնասիրություններում անդրադարձել եմ խնդրին, քանի որ միշտ, դիտարկելով հասարակական-քաղաքական միտքը, ուսումնասիրելով պատճառը, հասկանում եմ, որ խորհրդային մտածելակերպը նստած է ոչ միայն մեծերի, այլև երիտասարդների մեջ: Տոտալիտար մտածելակերպի առանձնահատկությունները կուռ նստած են ոչ միայն իշխանական հատվածում, այլ նաև ժողովրդի մեջ՝ ընդդիմադիր հատվածում, քաղաքացիական շարժումներում, քաղաքացիական հասարակության մեջ: Սա լուրջ և հետաքրքիր հարց է:

-Ի՞նչն է պատճառը, որ անկախության սերունդը նույնպես դրա կրողն է: Սա ընտանիքի՞, միջավայրի՞ հարց է:

-Մեկ օրինակ բերեմ։ Եթե հիշում եք՝ մի քանի տարի առաջ Երևանի կենտրոնական դպրոցներից մեկում ուսուցչուհին կտրել էր երեխայի մազերը: Քաղաքացիական հանրույթն ընդվզեց: Այս պատմությունն ինձ հիշեցրեց անցյալը. երբ 60-ականների վերջում հիպիական շարժումը կար, և դպրոցներում տղաները լայն տաբատ էին հագնում ու երկար մազեր պահում, եղել են այդպիսի դեպքեր, երբ տնօրենը կանչել է և տղաների մազերը կտրել: Պատկերացնո՞ւմ եք՝ 60-ականների վերջից մինչև 2011թվականը քանի տարի է անցել, և մենք իբր թե լրիվ այլ սերունդ ենք, և 60 տարիների ընթացքում աշխարհը գիտատեխնիկական ինչ առաջընթաց է ունեցել, բայց մարդու մտածելակերպը, մարդու սոցիալական բնավորությունը մնացել է նույնը: Ինչո՞ւ է ուսուցչուհին կտրում աշակերտի մազերը… սա հոգեբանական պահ է. որովհետև ինքը խորհրդային մտածելակերպի կրողն է, իսկ հոգեբանական հիմքը մտածողության իներցիան է:

Այսպիսով, ուսումնասիրելով հետխորհրդային մտածողությունը, մարդկանց վարքի, մտածելակերպի առանձնահատկությունները, հետաքրքիր հոգեբանական երկու ֆենոմեն եմ առանձնացրել. մեկը, ինչպես նշեցի՝ հոգեկան իներցիա երևույթն է, մյուսը՝ սոցիալական բնավորությունն է: Իրավիճակը, պայմանները փոխվել են, բայց մարդիկ նույն հակազդեցությունն են ցույց տալիս: Սա պաշտպանական մեխանիզմ է:

Խորհրդային ժամանակահատվածում եղել են հստակ առանձնահատկություններ: Այսինքն՝ եղել է ամբողջաատիրական ռեժիմ, եղել է հիերարխիկ կառուցվածք, որտեղ ամեն մի օղակ կրկնել է մյուս օղակի բարոյահոգեբանական թե մթնոլորտը, թե ոճը, իսկ  այլախոհություն չի եղել: Մարդիկ ավելի քիչ պատասխանատվություն են կրել: Խորհրդային ավտորիտար վարչակազմի գաղափարախոսության մեջ հոր կուլտ է եղել, որը տան կուռքն է եղել։ Մարդն իրեն ավելի պաշտպանված  է զգացել, քանի որ մտածել է՝ իր մասին կմտածեն, այսինքն՝ պատասխանատվության զգացումը, որոշում կայացնելը միշտ եղել են իրենից ավելի բարձր, այլ մարդու կամ ինչ-որ կերպարի հետ կապված: 20 տարի առաջ դա քանդվեց, ժամանակները փոխվեցին, ուրիշ արժեքներ ի հայտ չեկան:

 -Այսինքն՝ անկախության տարիներին նոր արժեքներ պետք է թելադրվեին։ Այսպես կոչված էլիտան պետք է այդ արժեքները թելադրեր, բայց  հակառակը տեղի ունեցավ:

-Ժամանակային առումով սա նորմալ էր այն առումով, որ ոչ մի էլիտա պատրաստ չէր, որ հինը քանդվեր, և ինքը գար նորը տարածեր: Բացի այդ, նույնիսկ եթե տարածեր, մարդը ինքնըստինքյան պետք  է ժամանակի ընթացքում այդ արժեքներով շարժվեր, այլապես դու չես կարող մի ամբողջ կյանք ապրած մարդուն արմատախիլ անել, ասել, որ դա սուտ է, պետք է փոխել այլ արժեքներով: Բայց մենք նոր սերնդի համար չունեցանք այդ արժեքները, դրա համար է գուցե երկարում գործընթացը:

 -Սա հաղթահարելու ի՞նչ ելքեր կան, խնդիրը սերունդների՞նն է:

-Սրա հաղթահարումը ոչ թե սերունդների խնդիրն է, դա այսօր մեր հասարակության խնդիրն է: Եվ երբ մեր հասարակությունը, քաղաքական գիտակցությունն ավելի  լայն կլինի, երբ յուրաքանչյուր քաղաքացու  միտքը կբացվի, կզգա իր պատասխանատվության չափը, այդ ժամանակ կասենք, որ ձեռնամուխ ենք լինում խնդրի լուծմանը: Խնդիրն այն է, որ կարող է մարդը չընդունել խորհրդային գաղափարախոսությունը, բայց չկարողանա այդ մտածելակերպից հետ կանգնել, քանի որ այն խոր նստած է իր մեջ: Օրինակ՝ Ֆեյսբուքում էլ հաճախ նկատել եմ, որ ակտիվիստները մտքեր են ասում, որոնք ավելի մենաշնորհային են, ինչը տոտալիտար վարչակարգին բնորոշ առաձնահատկություն է, բայց նրանք բողոքում են դիմացինից այդպիսին լինելու համար:

Թե՛ իշխանությունը և թե՛ ընդդիմությունը ավտորիտար մտածելակերպի կրողն են, առաջին ապացույցն այն է, որ չկա ընտրական համակարգ, իսկ ընդդիմադիր կողմը այս տարիների ընթացքում մենաշնորհային քաղաքականություն վարեց: Եթե դիտարկենք՝ մենաշնորհայինը տոտալիտար ռեժիմի առաձնահատկություն է, մենք պետք է այն փոխենք այլ արժեքներով, ոչ թե նույն արժեքներով:

 -Իսկ ինչպե՞ս պետք է ստեղծվի այլընտրանք:

-Այլընտրանք միշտ կա, այն պետք է տեսնել: Պարզապես պետք է հասկանալ՝ ինչ ձևով է այն լինում: Սխալ կլինի ասել, որ քաղաքացիական ակտիվի մեջ դա շատ խոր նստած է, այնուամենայնիվ, դա այն զանգվածն է, որ գիտակցում է դա, ուզում ազատվել: Ես հետևում եմ Ֆեյսբուքին, որտեղ տեսնում եմ, որ կան մարդիկ, ովքեր հասկանում են, թե ինչից են ազատագրվում: Բայց նրանք  միանշանակ քիչ են: Իսկ քաղաքական դաշտը վարկաբեկված է,բայց այնտեղ էլ կա այլընտրանք: Պետք է կարողանալ տեսնել այլախոհությունը:

 

Ավելին՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում