Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Ով է Ուզբեկստանի նախագահի դստեր հայազգի խորհրդավոր հանցակիցը

Ուզբեկստանի Տաշքենդի մարզի դատարանն օրերս կայացրեց երկրի նախագահ Իսլամ Քարիմովի դստեր՝ Գյուլնարա Քարիմովայի մերձավոր համախոհների դատավճիռը: Ըստ այդմ՝ Քարիմովայի քաղաքացիական ամուսինը՝ Ռուստամ Մադումարովն ու նրա վստահված անձը՝ հայազգի Գայանե Ավագյանը, դատապարտվեցին համապատասխանաբար՝ 10 և 9 տարվա ազատազրկման: Սակայն համաներման արդյունքում նրանց ժամկետները միանգամից կրճատվել են մեկ երրորդով: Ռուստամ Մադումարովը դատապարտվել է Ազգային անվտանգության ծառայության խմբի կազմում, որոնց մեղադրել են մարդկանց առևանգելու ու նյութական արժեքները երկրից դուրս բերելու մեջ:

Նիստերն անցկացվել են փակ:

Բացի այդ՝ Մադումարովը նաև անցել է մի քրեական գործով, որը հարուցվել էր Terra Group, Prime Media և Gamma Promotion ընկերությունների պաշտոնատար ղեկավարների դեմ: Ուզբեկստանի գլխավոր դատախազության տվյալներով՝ նրա հետ գործում ներգրավված են եղել Քարիմովայի վստահված անձ Գայանե Ավագյանն ու ոճաբան-խորհրդատու Եկատերինա Կլյուևան: Երեքն էլ կասկածվել են առանձնապես խոշոր չափերի հարկերից խուսափելու մեջ:

Ուզբեկաբնակ իրավապաշտպանների համոզմամբ՝ հանցավոր խումբը դատապարտվեց Ուզբեկստանում, որպեսզի Արևմուտքի ձեռքերը չհասնեն հանցավոր եռյակին, և նրանք չդատապարտվեն Արևմուտքում՝ մասնավորապես եվրոպական տարբեր երկրներում գումարների ապօրինի ձեռք բերման և օֆշորային ընկերությունների միջոցով դրանց լվացման համար:

Մեկ այլ վարկածի համաձայն՝ 2013թ.-ի աշնանը Գյուլնարա Քարիմովան, որը համարվում էր հոր իրավահաջորդը, հայտնվել է լուսանցքում. Ուզբեկստանում փակվեցին նրան պատկանող հեռուստառադիոընկերությունները, բուտիկները, ինչպես նաև հիմնադրամները: Նա նաև զրկվել է հոր իրավահաջորդի կարգավիճակից՝ Ֆրանսիայում, Շվեյցարիայում տարբեր ընկերությունների միջոցով փողերի լվացման ու հայտնաբերված աղմկահարույց խախտումների համար, քանի որ հայրը նրան չի տեսնում ապագա նախագահի դերում:

Հայազգի Գայանե Ավագյանը համարվում է ուզբեկական հայտնի կոռուպցիոն սկանդալի գլխավոր դերակատար, Ուզբեկստանի նախագահի դուստր Գյուլնարա Քարիմովայի աջ ձեռքը կամ աքիլլեսյան գարշապարը:

29-ամյա այս հայուհին, ով սերում է Տաշքենդից, իր համագործակցությունը Գյուլնարա Քարիմովայի հետ սկսել է դեռևս շատ երիտասարդ տարիքից՝ 18 տարեկանից: 2003թ. նա դարձել է Քարիմովայի «Նորաձևության տան» ղեկավարը: Հենց 2003թ.-ից էլ նրա ներկայությունը Քարիմովայի բիզնեսներում ավելի ու ավելի է մեծացել: Ըստ ուզբեկական լրատվամիջոցների՝ բացի Ջիբրալթարում գրանցված Takilant Limited ընկերության ղեկավարը լինելուց, նաև նաև ղեկավարում էր Panally LTD-ն՝ Լոնդոնում: 2005թ.-ից գործող Panally LTD-ն այս ողջ ընթացքում իր հաշվին կուտակել է 337 հազար ֆունտ, իսկ մյուս ընկերությունը, շվեդական լրագրողների հետաքննության արդյունքներով, շրջանառում էր ավելի լուրջ գումարներ:

Մինչև 2014թ. նա միայն մեծացրել է իր հանցավոր գործունեությունը ոչ միայն Ուզբեկստանում, այլև եվրոպական երկրներում:

2012 թվականին Գայանե Ավագյանի անունը զանգվածային լրատվամիջոցներում սկսեց հիշատակվել՝ կապված բազմամիլիոնանոց կաշառքների գործի հետ, որոնց փոխանցմանմեջ կասկածել են TeliaSonera շվեդա-ֆիննական հեռահաղորդակցական ընկերությանը: Ինչպես հաղորդվել է շվեդական մամուլում, փողերը փոխանցվել են Takilant Limited ընկերությանը, որը վերահսկում էր Ավագյանը:

Հայտնի է նաև, որ Ավագյանը ղեկավարում է Քարիմովայի հետ անմիջական առնչություն ունեցող օֆշորային մի շարք ընկերություններ: Ըստ ռուսական աղբյուրների՝ Ավագյանին է պատկանում նաև Coca Cola Uzbekistan ընկերության բաժնետոմսերի 49 տոկոսը։ Հայազգի այս հերոսուհու մասին անձնական այլ մանրամասներ հայտնի չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում