Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

«Բռնելու ենք և վարչական տույժի ենք ենթարկելու»

Ոստիկաններն այսուհետ փողոցներում հետևելու են ՀԱԿ երիտասարդներին, ովքեր այս օրերին «Մի ենթարկվիր Սերժ Սարգսյանին» գրառումներով նկարներ են անում Կենտրոնի պատերին, նրանց վարչական պատասխանատվության ենթարկելու համար: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը: Նշենք, որ նույն ոստիկանությունը հետևողականորեն չի նկատում, օրինակ, «Մեկ ազգ»-ի պաստառները, որոնք տարիներով կախված են Երևանի պատերին, և որոնցում ՀԱԿ-ի ու Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ գրառումներ ու կոչեր կան:

Ի դեպ, Կենտրոնի ոստիկանապետի և նրա տեղակալների պաշտոնանկությունը կապվում է հենց «Մի ենթարկվիր Սերժ Սարգսյանին» գրառումներով նկարների ակցիայի հետ: «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը երեկ հայտարարել է, որ նախօրեին իրականացված գիշերային «Մի ենթարկվիր Սերժ Սարգսյանին» ակցիան ազդարարում է բողոքի հրապարակային միջոցառումների նոր շարք՝ «խստորեն դատապարտելով իշխանությունների ու նրանց կամակատարների գործողությունները», և կոչ է անում Հայաստանի ապագայով մտահոգ բոլոր քաղաքական, քաղաքացիական միավորներին, քաղաքացիներին միանալ առաջիկայում կայանալիք ակցիաներին: Երևանի ոստիկանապետ Ներսես Նազարյանը հայտարարեց, թե Կենտրոնի ոստիկանապետի պաշտոնանկությունը կապ չունի ակցիայի հետ: Այս և այլ հարցերի շուրջ էլ երեկ «Առաջին լրատվական»-ը զրուցեց նրա հետ:

– Պարոն Նազարյան, կխնդրեի ասեք, թե ի՞նչ պատճառով է աշխատանքից հեռացվել Կենտրոնի ոստիկանության նախկին պետ Սարգիս Մարտիրոսյանը: Քանի որ հերքում եք, թե ակցիայի պատճառով է եղել պաշտոնանկությունը, հանրության համար անհայտ է պատճառը:

– Պարտադիր չի բոլորն իմանան՝ ինչ պատճառով է: Ներքին հարցեր է, որը որ ոստիկանապետն է որոշում՝ ով որտեղ պետք է աշխատի և ինչքան: Պարտադիր չի, որ հանրությանը պետք է պարզ լինի, թե ինչի է նախարարը փոփոխություններ անում:

– Այսինքն՝ գաղտնի՞ք է, թե ինչու է պաշտոնանկ արվել ոստիկանապետը:

– Չէ, գաղտնիք չկա էդտեղ: Դա մաքուր աշխատանքային ա: Էսօր ազատվել է, մի շաբաթից նշանակվելու է այլ տեղ:

– Իսկ որտե՞ղ է նշանակվելու Կենտրոնի նախկին ոստիկանապետը:

– Որտեղ որ նախարարը հարմար կգտնի: Բայց կնշանակվի անպայման, որովհետև որևէ պրոբլեմ իր հետ, իր աշխատանքի հետ չկա: Ուղղակի որոշվել է, որ էսօր Կենտրոնի պետը պետք է փոխվի:

– Այս պաշտոնանկության շուրջ գաղտնիության պահպանումը չե՞ք կարծում, որ հանգեցնում է նրան, որ ավելի հավաստի է թվում մամուլում տարածված տեսակետը, որ դա հենց ակցիայի արդյունքում է եղել:

– Ինչ ուզում են, թող մտածեն: Պարտադիր չի, որ մեր մոտ տեղաշարժերը կամ աշխատանքային բնույթի փոփոխություններում ինչ-որ մարդկանց կարծիքը պետք է հաշվի առնենք: Սա զինվորական ծառայություն է, չի կարելի մտածել, որ արվում է հանրության համար: Սա միայն որոշում է ոստիկանապետը՝ ով որտեղ պետք է աշխատի, դա պարտադիր չի, որ հանրության համար պետք է պարզ լինի, կամ իրենք մասնակից լինեն այդ փոփոխություններին:

– Ասել է թե` Դուք պատասխանատու չե՞ք զգում հանրության առաջ՝ տեղեկացնելու նման հարցերի և ինչ-ինչ խնդիրների մասին:

– Նման տեղափոխությունները ոստիկանությունում ոչ մի կապ չունեն հանրային կարծիքի հետ: Ուզում եք կապել ինչ-որ դեպքի հետ, չկա նման բան: Տվյալ դեպքի հետ ոչ մի կապ չունի:

– Պարոն Նազարյան, ճի՞շտ է, որ Կենտրոնի նորանշանակ ոստիկանապետ Սերոբ Հարությունյանը ՊՊԾ ղեկավար Հրաչյա Հարությունյանի հովանավորյալն է:

– Նման բան լինել չի կարող: Հրաչյա Հարությունյանը ոչ մի հովանավորյալ չունի:

– Ի՞նչ գիտեք:

– Եթե իրար հետ աշխատել են, չի նշանակում, որ հովանավորյալն է: Հիմա եթե իմ աշխատողը գնա մի տեղ, պիտի ասեն, իմ հովանավորյա՞լն է:

– Պարոն Նազարյան, հիմա Կենտրոնի պատերին արված նկարների հարցն ինչպե՞ս է լուծվելու, ոստիկանները քերելո՞ւ են այդ նկարները:

– Ո՛չ: Կատարողներին բռնելու ենք և վարչական տույժի ենք ենթարկելու, ամբողջ քաղաքում նման բան իրավունք չունեն անեն: Վարչական պատասխանատվության են ենթարկվելու և պատժվելու են միանշանակ:

– Իսկ որքա՞ն տույժ է նախատեսվում դրա համար:

– Կոնկրետ հիմա չեմ կարող ասել: Նրանք կենթարկվեն վարչական տույժի շենքերի և շինությունների նկատմամբ նման գործողություններ կատարելու համար, որը նորմալ չի: Ընդհանրապես, որպես քաղաքացի որ նայեք` չի կարելի շենքերի վրա, սյուների վրա նման բան անել, նոր օրենք կա, որ նույնիսկ ռեկլամ թույլ չեն տալիս կպցնել շենքերի վրա:

– Պարոն Նազարյան, «Մեկ ազգ»-ը ողջ Երևանը վերջին տարիներին հեղեղել է Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ լոզունգներով, ինչո՞ւ Դուք դա չեք նկատում:

– Ես շտապում եմ, էլ չեմ կարող պատասխանել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում