Sunday, 12 07 2026
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3
19:50
Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ

«Դիակոնիայի ուսուցում» թեմայով համաժողով՝ Մայր Աթոռում

Նոյեմբերի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, օրհնությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և նախաձեռնությամբ Հայաստանյան միջեկեղեցական բարեգործական «Կլոր սեղան» հիմնադրամի, սկսվեց «Դիակոնիայի ուսուցում» թեմայով երկօրյա համաժողովը, որին մասնակցում են եկեղեցականներ, աստվածաբաններ և մասնագետներ Հայաստանից, Եվրոպայից ու Կենտրոնական Ասիայից, ներկայացուցիչներ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամից, ԵՊՀ սոցիոլոգիայի և աստվածաբանության ֆակուլտետներից, «Վորլդ վիժն» և «Ամքոր» կազմակերպություններից:

Համաժողովը բացվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վանական խորհրդի նախագահ Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանի խոսքով: Այնուհետև ողջույնի խոսք ասացին Կլոր սեղանի գործադիր տնօրեն դոկտոր Կարեն Նազարյանը և ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանը:

Ժողովի նիստերը նախագահեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը: Առաջին նիստին բանախոսություններով հանդես եկան Մայր Աթոռի կրթական հաստատությունների վերատեսուչ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը («Եկեղեցի, դպրոց և սոցիալական սպասավորություն»), Գևորգյան հոգևոր ճեմարանի Աստվածաբանության ամբիոնի վարիչ Հրաչ սարկավագ Սարգիսյանը («Աստվածաբանական կրթություն. տեսլականներ ու վերանայումներ» և «Դիակոնիայի ուսուցումը Գևորգյան հոգևոր ճեմարանում») և ԳՀԽ դասախոս Կամո Վարդանյանը («Դիակոնիկ աշխատանքի հոգեբանական կողմերը»):

Երկրորդ նիստին զեկույցներ են ներկայացրել Ռուսական Կլոր սեղանի ղեկավար Մարգարիտա Նելյուբովան («Դիակոնիկ սպասավորությունը Ռուս Ուղղափառ եկեղեցում և էկումենիկ համագործակցությունը») և «Վորլդ վիժնի» հայաստանյան գրասենյակի տնօրեն Գրեհեմ Սթրոնգը («Զարգացման ու դիակոնիկ աշխատանքը «Վորլդ վիժնի» ծրագրերում»):

Նույն օրը համաժողովի մասնակիցներին ընդունեց և Հայրապետական իր օրհնությունը բերեց Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Իր խոսքում Նորին Սրբությունն արդյունավետ աշխատանք մաղթեց համաժողովի աշխատանքներին և վստահություն հայտնեց, որ դիակոնիկ սպասավորության ոլորտում ձեռք բերված փորձառության փոխանակումը համաժողովի շրջանակներում և ձևավորվող փոխադարձ համագործակցությունը բարի արդյունքներ պիտի տան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում