Sunday, 19 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

Ինչո՞ւ չեղյալ համարվեց Սերժ Սարգսյանի ելույթը Լիբանանի խորհրդարանում

Լիբանանի Հանրապետության նախագահ Միշել Սուլեյմանի հրավերով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պաշտոնական այցով նոյեմբերի 26-27-ը լինելու է Լիբանանում: Մի շարք պաշտոնական հանդիպումների թվում էր նաև նոյեմբերի 27-ին Սերժ Սարգսյանի հանդիպումը Լիբանանի խորհրդարանի ղեկավարի և պատգամավորների հետ: Սակայն երեկ խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերրին չեղյալ է համարել ուրբաթ օրը նախատեսված նիստը, որը պետք է տեղի ունենար Սերժ Սարգսյանի պատվին, և հստակեցրել, որ դրա փոխարեն կտրվի նախաճաշ: Նա օրակարգի այս փոփոխությունը պատճառաբանել է այն հանգամանքով, որ երկրի նախարարներից և պատգամավորներից շատերը Վատիկանում մասնակցելու են Լիբանանի օրվան՝ պատրիարք Բեշարա Ռայի կարդինալ նշանակելու պաշտոնական արարողությանը:

Ավելի վաղ Լիբանանի խորհրդարանի պատգամավոր, Բեյրութի Հնչակյան կուսակցության կենտրոնական վարչության փոխատենապետ Սեպուհ Կալպակյանը նշել էր, որ խորհրդարանը բաժանված է երկու ուժերի՝ «Մարտի 8» և «Մարտի 14» խմբակցությունների միջև: Նա ասել էր, որ Լիբանանում տեղի ունեցած վերջին իրադարձություններից հետո «Մարտի 14» ուժը ներկայացնող պատգամավորները, այդ թվում` նաև ինքը, բոյկոտում են ԱԺ նիստերը: «Հայ պատգամավորներից երկուսը «Մարտի 8» ուժի ներկայացուցիչներ են, իսկ չորսը՝ «Մարտի 14» խմբակցության անդամներ, ներառյալ` ես: Հետևաբար, եթե նախագահն այցելի խորհրդարան, մենք դժվարություն կունենանք այնտեղ լինելու»,- ասել էր Սեպուհ Կալպակյանը:

Այսօր նա «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ խորհրդարանի նախագահը, հասկանալով, որ դահլիճում Սերժ Սարգսյանի ելույթին ներկա են լինելու 128 պատգամավորներից 30-35-ը, պատգամավորների մեկ երրորդը, նման հայտարարություն տարածեց: Սեպուհ Կալպակյանը դրական գնահատեց խորհրդարանի ղեկավարի նման որոշումն՝ ասելով, որ պատշաճ չէր լինի ներքաղաքական խնդիրների պատճառով ՀՀ նախագահին Լիբանանի խորհրդարանում նման ոչ պատշաճ և անհարգալից վերաբերմունք ցուցաբերել: «Անշուշտ, ճիշտ քայլ էր, որովհետև պետք եղած հարգանքը չէր մատուցվելու ՀՀ նախագահին: Կարծում եմ, որ սա ավելի դրական և ճիշտ քայլ էր և՛ ՀՀ նախագահի, և՛ խորհրդարանի նախագահի համար: Պարտադիր էլ չէր, որ երկիր այցելած նախագահը ելույթ ունենար խորհրդարանում»,- իր խոսքը եզրափակեց Սեպուհ Կալպակյանը:

Հիշեցնենք, որ Լիբանանում ներքաղաքական լարվածություն էր ստեղծվել հոկտեմբերի 19-ին Բեյրութի արևելյան հատվածում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, որի արդյունքում մահացել էր լիբանանյան հատուկ ծառայությունների բրիգադային գեներալ Վիսամ Ալ-Հասանը: Նրա մահը մեծացրել էր երկրում երկու հիմնական քաղաքական ուժերի՝ «Մարտի 8»–ի և «Մարտի 14»–ի միջև հակամարտությունը։ «Մարտի 14» ուժը ներկայացնող գործիչները մինչ այսօր պահանջում են Լիբանանի կառավարության հրաժարականը՝ բոյկոտելով նաև խորհրդարանի նիստերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում