Սխալ չի լինի ասել, որ Լոնդոնի «Չելսի»-ի երկրպագուները խանդավառությամբ չընդունեցին թիմի նոր գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսին, իսկ եթե ավելի ճիշտ խոսենք, նրանք պարզապես թշնամաբար են դիմավորել մասնագետին:
Բանն այն է, որ լոնդոնյան ակումբի համակիրները կասկածում են, թե իսպանացի մասնագետը լավ մարզչի որակավորում ունի: Նրանք նաև չեն մոռացել այն փաստը, որ Բենիտեսը եղել է իրենց գլխավոր հակառակորդներից մեկի՝ մերսիսայդյան «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչը:
Ըստ երկրպագուների՝ Ռաֆայել Բենիտեսն օտար մարդ է «Չելսի»-ին, որը եղել է հակառակորդի ճամբարից ու չի կարող լավ վերաբերվել լոնդոնյան թիմին: Բացի այդ, ըստ երկրպագուների, պարտադիր պետք է հիշել, որ Բենիտեսի ղեկավարության ներքո «Լիվերպուլ»-ը լուրջ նվաճումների չի հասել:
Հիշեցնենք, որ երեկ հաստատվեց լուրերն այն մասին, որ Լոնդոնի «Չելսի»-ի սեփականատեր Ռոման Աբրամովիչը որոշում է կայացրել թիմի գլխավոր մարզիչ նշանակել Ռաֆայել Բենիտեսին, որը ղեկավարելու է «ազնվականների» ակումբը մինչև այս մրցաշրջանի ավարտը:





































