Saturday, 18 07 2026
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել
Ֆրանսիայի դեսպանատունը հաստատել է հուլիսի 14-ի ընդունելությանը հյուրերի թունավորման փաստը

Լինել Հռոմի Պապից ավելի կաթոլիկ և թուրքից թուրք

Եթե թուրքական ինչ-որ բան կա, որն ըստ արժանվույն գնահատվել է հայկական միջավայրում` դիվանագիտությունն է: Թուրքական դիվանագիտությանը մենք` հայերս, զզվանքից բացի մի տեսակ թաքուն ակնածանքով ենք վերաբերում:

Մեր պատմության ուսուցիչները անգամ, որ սովոր են ամեն թուրքականի մասին խոսել նվաստ և զազրելի շեշտադրումներով, թուրքական դիվանագիտության մասին խոսելիս փոխում են տոնայնությունը: Եվ իրապես, ինչպես չզարմանալ մի երկրի դիվանագիտության վրա, որը կարողացավ շրջանցել իր համար կործանարար Սևրի պայմանագիրը, համաշխարհային խառնակ ժամանակներում շատ հաճախ գտնվելով պարտվողների ալյանսում` էական պարտություններ չկրեց, մշտապես ունենալով ոչ այնքան դրական իմիջ` կարողացավ իր կարևորությունը պարտադրել ամբողջ աշխարհին:

Իսկ ինչո՞ւմն է թուրքական դիվանագիտության և ընդհանրապես Թուրքիայի գաղտնիքը: Դա թերևս կարելի է ձևակերպել հետևյալ կերպ` այս երկիրը իրեն պատրաստ է պահում իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի, և կարողացել է ինքն իր մեջ աշխարհում տեղի ունեցող ցանկացած գլոբալ պրոցեսի արագ արձագանքելու, այդ պրոցեսների մեջ տեղավորվելու, այդ պրոցեսներին համապատասխան ճկվելու մեխանիզմներ ներդնել, և այդ մեխանիզմը աշխատում է զարմանալի ճշգրտությամբ, հասնելով ընդհուպ` աբսուրդի մակարդակի:

Իմ այս շարադրանքի իմաստը, ամենևին էլ թուրքերի ու թուրքական պետության հոգեվերլուծությունը չէ: Պարզապես ինձ համար, մեղմ ասած, ոչ այնքան սիրելի հարևանի և բնական մրցակցի գործելակերպի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս դառնորեն գիտակցել մեր վիճակի խեղճությունը, հասկանալ, որ մենք, որպես ժողովուրդ, որը այսպես թե այնպես պետք է մրցակցության մեջ մտնի աշխարհի մյուս ժողովուրդների հետ, կանգնած ենք ներքին հոգեբանական, գիտակցական և կուլտուրոլոգիական վերափոխումների անհրաժեշտության առաջ:

Մենք կանգնած ենք մեր գիտակցական տաբուները ջարդելու, մեր իմաստավորածը վերաիմաստավորելու հրամայականի առաջ, այլապես մեզ ոչ մի լավ բան չի սպասվում գնալով ավելի ու ավելի ինտելեկտուալ ու ճկուն դարձող այս աշխարհում: Մեր իրավիճակի գլոբալ դառնությունը ակնհայտ է դառնում հենց թեկուզ այս պահին աշխարհաքաղաքական և ներքաղաքական վիճակի համադրությամբ: Աշխարհում շարունակվում է ժողովրդավարացման նոր ալիքի հաղթարշավը, և բազմաթիվ երկրներում քաղաքական համակարգը որոշակի վերաձևումներ է ապրում այս իրողությանը համապատասխան:

Տարբեր երկրներում ի հայտ են գալիս քաղաքական ուժեր և լիդերներ, որոնք իսկապես Հռոմի պապից էլ կաթոլիկ են, ԱՄՆ նախագահից էլ ամերիկամետ, որոնց համար արժեքային արևմտյան համակարգը վեր է ամեն ինչից: Սա, ըստ էության, պատահական չէ և վկայում է այդ երկրներում պետական իմունիտետի առկայության մասին: Այդ երկրների վիրտուալ գիտակցությունը ընկալելով, որ աշխարհում ձևավորվել է նոր դոմինանտ ուժ, որն ունի իր նպատակները իրագործելու բոլոր անհրաժեշտ ռեսուրսները, ամեն ինչ անում է այդ ուժի թիրախը դառնալուց խուսափելու համար` ներսում ձևավորելով «նոր ինտերվենցիայի» դաշնակիցներ, որոնք ի վիճակի են ներսում գործել և իրավիճակը իրենց հսկողության տակ առնել:

Ու այսօր Հայաստանին սպառնացող ամենամեծ վտանգը ամենևին էլ Սերժ Սարգսյանի կոռումպացված և բռնապետական իշխանության գոյությունը չէ: Մեր ամենամեծ վտանգն այն է, որ Հայաստանը ցայսօր այդպես էլ չի կարողացել ձևավորել պետական իմունային համակարգ, որ կարողանա շախմատային կոմպյուտերի նման հաշվարկել պետությանը սպառնացող բոլոր մարտահրավերները և ավտոմատ ռեժիմով իրականացնել ամենաօպտիմալ և անհրաժեշտ քայլերը, երկիրը թիրախի կարգավիճակից դուրս բերելու համար:

Հայաստանի Հանրապետությունն իսկապես այսօր բախտին սպասողի կարգավիճակում է հայտնվել: Այն, որ մեր երկրի միջազգային իմիջը օր օրի վատանում է, այն որ մեր երկրի մասին գրեթե միանշանակ բացասական վերաբերմունք է ձևավորվել Արևմուտքում, հասկանալի է գոնե այն զեկույցներից, որ ամենաբարձր միջազգային ատյանները ներկայացնում են Հայաստանի մասին: Բացի սրանից, մենք կանգնած ենք բավականին խճճված ներքին և տարածաշրջանային խնդիրների առաջ:

Աշխարհի ժողովուրդների` միմյանց հետ շփվելու լեզուն կոչվում է դիվանագիտություն, իսկ դիվանագիտությունը, ընդունված տերմինաբանությամբ, մտքերը խնամքով թաքցնելու արվեստ է, իսկ մենք այդ արվեստին չենք տիրապետում, և ժամանակն է, ի վերջո, հասկանալ, որ ասենք, Ծովից ծով Հայաստանի մասին անիմաստ շաղակրատանքը ոչինչ չի տալիս թեկուզ Ծովից ծով Հայաստանի տեսլականին:

Գուցե հասկանա՞նք, որ «բիսեդկայի» խոսակցությունը չի կարելի հնչեցնել ՄԱԿ-ի ամբիոնից, որ այն ինչ կոչվում է «հաղթողականություն», «նախաձեռնողականություն» ընդամենը ռեսուրս է, որ կարող է պետք գալ և կարող է պետք չգալ, «պարտվողականությունը» նույնպես ռեսուրս է, որ կարող է ամենևին էլ նոմինալի արժեք չունենալ: Ձերբազատվել է պետք մեր հավաքական միտքը ժանգով պատած ճշմարտություններից, այնպես ձերբազատվել, որ հնարավոր լինի հասկանալ, որ «դավաճանությունը» իր արժեքն ունի և երբեմն կարող է շատ ավելի պետքական լինել, քան այն, ինչ կոչվում է «հերոսություն»:

Ախր պետությունների ընտանիքը նահապետական գերդաստան չէ ու եղբոր հետ զրույցը պետք է տարբերել միջազգայնորեն ձևակերպվող դիրքորոշումից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում