Արևելյան Եվրոպայի երկրների Եվրամիությանն անդամագրվելը կարող է դանդաղել Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի նշանակվելուց հետո: Նման մտահոգություններ է հայտնել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին` La Temps թերթի հետ հարցազրույցի ժամանակ:
«ԵՄ-ն պետք է բարեփոխումներ իրականացնի` նոր հնարավոր անդամներին ընդունելու համար: Դժբախտաբար, ես չեմ հիշում, որպեսզի Ժոզե Մանուել Բարոզուի հնարավոր փոխարինողը` Ժան Կլոդ Յունկերը հետաքրքրություն ցուցաբերի Արևելյան Եվրոպայի երկրների նկատմամբ: Ես մտահոգված եմ, որ Ժան Կլոդ Յունկերի ղեկավարության ներքո գտնվող գնացքը կդանդաղեցնի ընթացքը»,- ասել է Սաակաշվիլին: