2014 թ. հունվարից մայիս ընկած ժամանակահատվածում, համեմատած տարվա նույն ժամանակաշրջանի հետ, հարկատուների ընկերությունների շրջանառությունը ավելացել է 12,9%-ով: Այդ մասին հինգշաբթի հայտարարել է Վրաստանի ֆինանսների նախարար Նոդար Հադուրին:
Նրա խոսքերով` ֆինանսական գերատեսչությունը ավարտել է հինգ ամսվա ցուցանիշների վերլուծությունը: Համապատասխան ցուցանիշները հիմնված են հարկատուների ներկայացրած տվյալների վրա:
«Ընթացիկ տարվա մայիսին հարկեր վճարող ընկերությունների շրջանառությունը ավելացել է 11,6%-ով անցած տարվա մայիս ամսի համեմատ: Դա նշանակում է, որ մայիսին տնտեսական աճը կազմել է ավելի քան 6,5%, իսկ հունվարից մայիս ամիսներին՝ 7%»,- նշել է նախարարը: