ՆԱՏՕ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկովը հայտնել է, որ Ռուսաստանն արդեն այժմ միջոցառումներ է ընդունում՝ ի պատասխան դաշինքի նոր ռազմական պոտենցիալի ուժեղացման: Այս մասին հաղորդում է Interfax-ը:
Մեկնաբանելով նախօրեին ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների՝ Բրյուսելում ավարտված նիստի արդյունքները՝ Գրուշկովը հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի ձևակերպումների կապը անվտանգության նոր պայմաններում ռազմական պոտենցիալի ուժգնացման հետ ոչ ոքի չպետք է մոլորության մեջ գցի»:
«Այդ ծրագրերի իրական ուղղվածությունն ակնհայտ է, և արդեն այժմ մենք ձեռք ենք առնում բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ մեր անվտանգությունը հուսալիորեն ապահովելու համար»,- նշել է նա:
Գրուշկովի խոսքերով՝ «դաշինքում պետք է հասկանան, որ Ռուսաստանի նկատմամբ ուժերի ցուցադրման ցանկացած փորձ կթուլացնի միայն նրա սեփական անվտանգությունը»: