Tuesday, 30 04 2024
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը
17:50
Չինաստանում բեռնատար ԱԹՍ-ն առաջին անգամ գրեթե կես տոննա բեռ է տեղափոխել երկու նահանգների միջև
17:44
Շվեյցարական ոսկու ձուլակտորների ձեռքբերման առաջարկ Հայէկոնոմբանկից
17:40
Լոնդոնում թրով զինված տղամարդու հարձակումից 5 մարդ է վիրավորվել
Օրենքի հարցում ճաշակը գործոն չէ. ԱԺ-ում խուլիգանական բանդաներ են շրջում
Կարևոր փաստաթղթերը, քարտեզները կամ ոչնչացվել են, կամ թաքցնում են
17:30
Բանգլադեշում շոգի պատճառով առնվազն 10 մարդ է մահացել
Կիրանցի բնակիչները չեն հեռանա, չեն ուզում կորցնել իրենց օրինական տարածքը
17:27
Ակբա բանկը պարտատոմսեր է տեղաբաշխում
17:20
Ադրբեջանի համար դեպի ԵԽԽՎ հետ ճանապարհ չկա․ ԵԽԽՎ-ում Գերմանիայի պատվիրակության ղեկավար
«Պատրաստ ենք ապաշրջափակել տրանսպորտային ենթակառուցվածքները, հիմնականում Ադրբեջանի, բայց նաև Թուրքիայի հետ». նախարար
113․287 տուգանք արդեն իսկ վճարվել է 30 և 50 տոկոսով պակաս․ ՆԳՆ խոսնակը՝ բոնուսային նոր համակարգի մասին
17:13
Չարլզ 3-րդը քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
17:10
Բայդենը Եգիպտոսի նախագահի և Կատարի էմիրի հետ քննարկել է Գազայում հրադադարի հարցը
Սոլովյովի հաղորդման մասին կարող ենք մոռանալ, շուտով դրա փոխարեն այլ ռուսական ծրագիր կլինի
Քոչարյանների ընտանիքը թող ԱԺ-ն չխառնի «Պապլավոկի» հետ. արարքը դատապարտելի է
Այս 4 գյուղերը վերջին լեգիտիմ փաստարկներն են Ադրբեջանի համար ՀՀ-ի վրա հարձակվելու
Դոլարի արժեզրկում կա․ դա պայմանավորված է ներհոսքի ավելացմամբ․ ԿԲ նախագահ

Ֆրանսիան նախագահների հանդիպմամբ ձգտում է ղարաբաղյան գործընթացում առաջխաղացում գրանցել. Անրի Ռենո

Ֆրանսիան Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպմամբ ձգտում է ԼՂ հակամարտությունում առաջխաղացում գրանցել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հնարավոր փարիզյան հանդիպմանը:

Նա նշեց, որ ժամանակը հասունացել է, որպեսզի բանակցված լուծում գտնվի բավականին երկար ժամանակ ընթացող Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը: Ուստի, ըստ դեսպանի, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, բնականաբար, Ֆրանսիան չի կարող անմասն մնալ այդ հակամարտությանը ուշադրություն հատկացնելու անհրաժեշտությունից և, բնականաբար, ջանք չի խնայում և չի խնայելու, որպեսզի իր գործուն մասնակցությամբ հնարավորինս դյուրին դարձնի այս հակամարտության կարգավորման գործընթացը:

«Այս առնչությամբ Հայաստան կատարած պետական այցի ընթացքում Ֆրանսիայի Հանրապետության նախագահը հստակ հայտնեց հայաստանցի գործընկերոջը իր տրամադրվածության մասին՝ իր հարկի տակ կազմակերպել երկու երկրների նախագահների հանդիպում: Ի դեպ, նա նմանատիպ առաջարկով հանդես էր եկել նաև մինչև Երևան ժամանելը՝ Բաքվում այցի ժամանակ:

Նպատակն այն է, որ երկխոսությունը դյուրին դարձնելով՝ հնարավոր ցանկացած միջոց գործադրվի՝ գործընթացն ավելի առաջ շարժելու համար, և հենց այդ ոգով է, որ այսօր շարունակվում են շփումները Ֆրանսիայի և հակամարտող կողմերի միջև»,- ասաց դեսպանը:

Հարցին՝ ե՞րբ է նախատեսվում նախագահների հանդիպումը Փարիզում, դեսպանը պատասխանեց՝ կարևորն այն է, որ երկխոսությունն արդեն ծավալվել է:

«Նմանատիպ նրբերանգներ ունեցող թեման արժե չհրապարակել ու պահպանել գաղտնիություն: Համեստ լռությունն այս դեպքում ավելի գնահատված է: Ես ուզում եմ հիշատակել՝ սա այն հարցն է, որի նկատմամբ ամենայն աչալրջությամբ Ֆրանսիան հետևում է՝ հաշվի առնելով խնդիրների բարդությունը»,- ասաց դեսպանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարել էր, որ Ադրբեջանի և Հայաստանի նախագահները կհանդիպեն Փարիզում։ Նա ևս հանդիպման ժամկետ չէր նշել։

«ԱՄՆ-ը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները փարիզյան հանդիպման ընթացքում կոնկրետ համաձայնության կգան ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,- ասել էր դեսպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում