Sunday, 16 06 2024
Ադրբեջանը ռուսական գազի եվրոպական «խլացուցիչ»
Երևանի բազմահարկ էլիտար շենքի բակում կայանված մեքենայի վրա հայտնաբերվել է ՌԴ վիրավոր քաղաքացի
Հողաշերտի փլվածք Գետափ-Մարտունի ավտոճանապարհին․ Փրկարար ծառայություն
16:15
Սեուլում հայտնել են, որ Հյուսիսային Կորեան, ենթադրաբար, 5 միլիոն հրետանային արկ է փոխանցել Ռուսաստանին
Ընդամենը 20 օր պահանջվեց երկաթուղու աշխատանքը վերականգնելու համար. պատգամավոր
15:45
Իրանն ու Շվեդիան գերիների փոխանակում են իրականացրել
Այս ձնաբծի բարձրությունը հասնում է մոտ 10մ-ի
15:15
Վրաստանի նախագահը հանդիպել է Վլադիմիր Զելենսկու հետ
Հայոց Հայրապետը շրջափակումն սկսելուց հետո Արցախ չի այցելել․ Աթանեսյան
Իսրայելական բանակը «մարտավարական դադար» է հայտարարել Գազայի հատվածում
Կանանց գումարտակի ժամկետային զինծառայողները որոշել են ընդունվել ռազմական ակադեմիա
Շինարարն իրականացրել է արձանագրված թերությունների շտկման աշխատանքները․ վարչապետ
Ռոստովի քննչական մեկուսարանի՝ պատանդ պահվող աշխատակիցներն ազատ են արձակվել
Ալիևը չի գնա բախման՝ զգուշանալով ԱՄՆ-ից. իմիտացիա է ստեղծում
Խցային անբավարար պայմաններ՝ Շենգավիթի, Կենտրոնի և Ավանի նստավայրերում․ ՄԻՊ մշտադիտարկումը
«Մի բան անենք, մի բան լինի» տրամաբանությամբ գործեցին. կամ պիտի բախումների գնային, կամ՝ տուն
Վարդենյաց լեռնանցքը երկկողմանի երթեւեկելի է
Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի գլխավոր նպատակը արյուն թափելն էր
Ճանապարհի երթեւեկությունը միակողմանի բացվել է
Ռեիսիի մահն «Ալիեւին ազատե՞լ է»
Վերամշակվող թափոնների տեսակավորման գործընթացն ընդլայնվում է
Վարդենյաց լեռնանցքի՝ Սալլի բնակավայրի հատվածում տեղի է ունեցել քարաթափում
Ռոստովի մեկուսարանում բանտարկյալները պատանդ են վերցրել քննչականի աշխատակիցներին
Տարվա երեք եղանակ, ժամանակի նույն պահին․ Սուրենյանը նկար է հրապարակել
Հրդեհ Գետամեջ գյուղում
Սյունիք գյուղից Կապան տանող 4 կմ երկարությամբ ճանապարհը հիմնանորոգվում է
Վարչապետը ծանոթացել է Կապանի թիվ 9 մանկապարտեզի շենքի վերակառուցման աշխատանքներին
Կապանում իրականացվում են Վաչագան գետի հունի մաքրման աշխատանքներ․ վարչապետ
ՀՀ ԶՈՒ-ն չի կրակել ադրբեջանական դիրքերի ուղղությամբ
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Հովիկ Աբրահամյանի առաջին նվաստացումը

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նախօրեին, կարելի է ասել, ապրեց իր վարչապետության առաջին ֆիասկոն, ըստ որում՝ գրեթե նույն միջավայրում և իրավիճակում, որում փորձում էր առաջին և առայժմ եզակի միավորները հավաքել: «Դեմ եմ» նախաձեռնությունը երեկ սատարման երթ էր անցկացնում, որն ավարտել է կառավարության դիմաց՝ պահանջելով, որ կուտակային պարտադիր համակարգից հրաժարվելու դիմում գրող պետական աշխատակիցներին չհետապնդեն և չազատեն աշխատանքից, չպարտադրեն պարտադիր կուտակայինը:

Հովիկ Աբրահամյանը կառավարության շենքի մոտ դուրս եկավ ակցիայի մասնակիցներին ընդառաջ, որոնք, սակայն, նրան պարզապես ուշադրության չեն արժանացրել: Հովիկ Աբրահամյանը վարչապետ նշանակվելուց ի վեր նման քայլով մի քանի անգամ փորձել է միավորներ հավաքել, այդ թվում և «Դեմ եմ»-ի ակցիայի մասնակիցներին, այսպես ասած, միանալու մասով: Նա հանկարծ հայտնվել էր նախագահական նստավայրի դիմաց անցկացվող ցույցի մասնակիցների մեջ և նրանց հետ փորձել էր խոսել՝ միավորներ հավաքելով և՛ Սերժ Սարգսյանի, և՛ հասարակության առաջ: Հովիկ Աբրահամյանի նոր փորձը, սակայն, ըստ էության, կարելի է տապալված համարել, ինչը գուցե թե ոչ ուղղակի հետապնդվող խնդրին վերաբերող, սակայն «Դեմ եմ» շարժման կարևոր ձեռքբերումներից է՝ այն տեսանկյունից, որ շարժումը կարողացել է բավական ադեկվատ գնահատել իրավիճակը և թույլ չտալ միավորներ հավաքել իր վրա:

Սա, ըստ էության, երիտասարդական շարժման ադեկվատության վկայություն է, որը կարևոր նշանակություն ուներ շարժման համար և՛ զուտ ընթացիկ ձևաչափի տեսանկյունից, և՛ նաև հասարակական հեղինակության, քանի որ «Դեմ եմ» շարժումը ներկայումս, ըստ էության, այն առանցքն է, որի շուրջ կենտրոնանում են հասարակական ակնկալիքները: Այդ առանցքը Հայաստանում կարելի է թափառող առանցք համարել՝ նկատի ունենալով, որ ընդդիմության ճգնաժամի պայմաններում, երբ ընդդիմությունը երկրում վերածվում է ոչիշխանության, և հասարակությունը կորցնում է իր հույսը և, հետևաբար, դադարում է իր բողոքների, հույսերի և ակնկալիքների կայուն առանցք ունենալ, որպիսին պետք է լինի ընդդիմությունը, առաջանում են նմանօրինակ հասարակական-քաղաքացիական շարժումներ, որոնք տարբեր փուլերում կատարում են առանցքի ֆունկցիան:

«Դեմ եմ»-ը ներկայումս ոչ միայն կուտակայինի դեմ պայքարի ձևաչափն է, այլ նաև հենց այդ առանցքը: Եվ այս տեսանկյունից՝ «Դեմ եմ»-ը արգելափակել է քարոզչական «բեմելներով» միավորներ հավաքելու, PR-ի վրա խաղալու նոր կառավարության և նոր վարչապետի մարտավարությունը՝ Հովիկ Աբրահամյանին ենթարկելով ֆիասկոյի:

Եվ սա միայն Աբրահամյանի խնդիրը չէ, սա խնդիր է ողջ կառավարության, քրեաօլիգարխիկ ռևանշի համար: Հովիկ Աբրահամյանը ստիպված էր անուշադրության արժանանալուց հետո հետ գնալ իր կառավարության պաշտոնյաների և կուսակիցների՝ գետին ընկած լուսանկարների վրայով: Եվ սա իսկապես խորհրդանշական էր՝ այն իմաստով, որ հասարակությունը կա՛մ կստիպի նոր կառավարությանը անցնել ինքն իր վրայով, կա՛մ կառավարությունը կանցնի հասարակության վրայով:

Երեկ «Դեմ եմ»-ը ցույց տվեց, որ, համենայն դեպս, թույլ չի տա կառավարությանն անցնել հասարակության վրայով, առնվազն էժանագին քարոզչական հնարքների միջոցով:

Կառավարության շենքի դիմաց նախօրեին երեկոյան տեղի ունեցածը հետաքրքրական է հենց այս տեսանկյունից, այսինքն՝ հասարակության և ռևանշի հասած, ռեաբիլիտացված քրեաօլիգարխիկ համակարգի դիմակայության տեսանկյունից: Դա ցույց տվեց, որ եթե համակարգը ռեաբիլիտացնում է իր հին որակները, հասարակությունը ձեռք է բերել նոր որակներ, և այդ նոր որակները իշխանությունների առաջ շարունակելու են նորանոր խնդիրներ դնել՝ ավելի ու ավելի նեղացնելով այդ համակարգի ճանապարհը, ցույց տալով, որ հասարակության վրայով քայլելը նոր սերնդի, նոր որակի պարագայում դառնալու է ավելի ու ավելի դժվար և, ի վերջո, չի մնալու ինքն իր վրայով քայլելուն այլընտրանք, եթե չեն ուզում, որ հասարակությունը ստիպված լինի արդեն քայլել համակարգի վրայով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում