Wednesday, 08 05 2024
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար
Բագրատ Սրբազանը «սրբադասում է» չգողանալու պատվիրանը խախտած նախկիններին. սա խարան է եկեղեցուն
Հայաստանում հեղաշրջման փորձ է արվում. հերթականը՝ Կրեմլի պատվերով
21:50
Բայդենն հայտարարել է, որ ԱՄՆ-ը կաջակցի Իսրայելին՝ չնայած տարաձայնություններին
Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս 2-3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
21:30
ՄԱԿ-ի ԱԽ-ում կքննարկվի պաղեստինա-իսրայելական հակամարտությունը
Հայաստանը և ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը երեք ուղղություններով կշարունակեն ակտիվ համագործակցությունը
21:10
Եգիպտոսը դատապարտել է Իսրայելի գործողությունները
Եկեղեցու կարեւոր հայտարարությունն ու բաց հարցերը
ՌԴ-ն չի ցանկանում, որ այլ երկրներ միջամտեն իր ընտրական գործընթացներին․ Դմիտրի Պեսկով
Շիրակի մարզի Քեթի գյուղում երեք ավտոմեքենա է բախվել, տուժել է 5 մարդ
20:30
Ավստրիան հայտնել է, որ մտադիր չէ ՆԱՏՕ-ի անդամ դառնալ
ՄԱԿ-ի ՊԳԿ-ի կողմից մեկնարկել է արցախահայության աջակցության նոր ծրագիր
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Լարսը փակ է բեռնատարների համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում

Չեն կարող միշտ պիկեր լինել. «Դ!եմ եմ»-ի ակտիվիստ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Դեմ եմ» քաղաքացիական շարժման ակտիվիստ Դավիթ Մանուկյանը:

-Դավիթ, ԱԺ կողմից «կուտակայինի» մասին օրենքն ընդունվեց, բարձրաձայնվեց, որ, մեկ է, օրենքի այդ տարբերակը խնդրի լուծում չէ, իսկ «Դեմ եմ» քաղաքացիական շարժումը պասիվացավ: Ինչո՞վ է պայմանավորված ձեր պասիվությունը: Արդյոք սա նշանակում է, որ ձեզ բավարարո՞ւմ է խնդրի այսպիսի լուծումը:

 -Ես սա պասիվություն չէի անվանի: Շարժումը շատ նորմալ, բնականոն հունի մեջ է: Չեն կարող միշտ պիկեր լինել: Բնական է, որ տրամաբանական հաջորդականություն կա: Սկսվել է դիմումներ գրելու մի գործընթաց, և հանրությունը հիմա ակտիվորեն ներգրավված է դրա մեջ: Երբ հանրության մի ստվար զանգված ներառված է այս գործընթացի մեջ, ինձ համար մի քիչ անհասկանալի է, թե ինչպես ես հանրությանը հիմնավորելու, որ փողոց դուրս գան: Այսինքն՝ եթե հանրությունը հիմա դիմումներ է գրում, և նրանց դա բավարարում է, ինչպես պետք է նրանց փողոց դուրս բերել: Այլ բան է, որ ինչը մենք կանխատեսում էինք, որ կլինեն ճնշումներ, ապա, այո, այդ ահազանգերը կան, և վախի մթնոլորտ է տիրում:

-Այո, հատկապես պետական մարմիններում կան այդ ճնշումները,և մարդիկ ահազանգում են, որ իրենց դիմումները չեն ընդունվում: Երբեմն էլ դիմումի հետ նաև աշխատանքից ազատման դիմում են պահանջում: Հիմա ո՞վ պետք է կանգնի նրանց կողքին, բարձրացնի նրանց խնդիրը:

 -Քանի որ քաղաքացու կողքին այս պահին օրենքը և իշխանավորները չեն կանգնում, էլի քաղաքացիական հասարակությունը, բնականաբար, պիտի կանգնի: Եվ մենք այդ ճնշումների հետ կապված առաջիկայումնախատեսում ենք ակցիա: Հունիսի 11-ին՝երեկոյան ժամը 7-ին կմեկնարկի ակցիան և,հավանաբար,երթի տեսքով կլինի:

-Դուք նշեցիք, որ խնդրի այսպիսի լուծումը հասարակության մի ստվար զանգվածի բավարարում է: Կոնկրետ ձեզ բավարարո՞ւմ է այս լուծումը և եթե ոչ, ապա ի՞նչ եք պատրաստվում անել, և ինչու են ուշանում ձեր քայլերը:

 -Ոչ թե նշում եմ, որ մեծ մասին բավարարում է, այլ մեծ մասը գոհ է, որ գոնե այս փուլում կարող է դիմում գրել, որ հիմա իր գումարը չպահվի: Բայց նույնիսկ այդ մարդիկ սպասում են, թե ինչ օրենք է ընդունվելու մինչև սեպտեմբերի 30-ը: Իսկ մենք ի սկզբանե ասում էինք, որ սա մեզ չի բավարարում, որովհետև ամբողջական պահանջների բավարարում չէ սա: Մենք ի սկզբանե դեմ էինք դիմումներ գրելուն: Դիմում պետք է գրեին միայն ցանկացողները: Բայց մենք հիմա հասել ենք սրան: Կարողացել ենք այնքան, ինչքան կարողացել ենք: Շատ է, քիչ է՝դատենք մենք ինքներս: Ունենք այս իրավիճակը: Բայց այս պահին մեզ մոտ քննարկում ենք նաև այն, որ գուցե դիմենք ոչիշխանական խմբակցություններին՝արտահերթ նիստ հրավիրելու և միջանկյալ օրենքի փոփոխման խնդրանքով, որ դիմումներ չգրվեն: Հիմա այս հարցի շուրջ դեռ մտածում և քննարկում ենք:

-Վերջին շրջանի ձեր պասիվությունը որոշ շրջանակներում մեկնաբանվում է որպես նոր կառավարության հետ համագործակցություն: Խոսվում է, որ ընդունված տարբերակը կոմպրոմիսային լուծում էր, հետևաբար դուք էլ անելիք չունեք: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

 -Ես այդ ամենին արձագանքում եմ հետևյալ կերպ.սա ընդամենը բնականոն և շատ տրամաբանական մի փուլ է: Քաղաքացիական նախաձեռնությունը կատալիզատոր չէ ինքնանպատակ լարվածություն պահելու համար: Այդ ամենը պետք է տրամաբանական և պատճառաբանված լինի: Իսկ կառավարության հետ համագործակցությունը չի կարող պասիվության պատճառ լինել: Մենք միշտ առողջ համագործակցության կողմնակից ենք եղել, եթե դա միտված է քաղաքացու շահին: Մենք այդպես ֆանատիկոս, ժխտողական մոտեցում չունենք: Եթե համագործակցությունն ամբողջական տեսքով լիներ, մենք կունենայինք օրենքն այն տեսքով, ինչպես ուզում էինք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում