Ինչպես հաղորդում է PCnews.am կայքը, Facebook-ի մեկնաբանությունների նոր համակարգը այսուհետ թույլ է տալիս ոչ միայն «Enter»-ի մեկ սեղմումով մեկնաբանել, այլև խմբագրել արդեն հրապարակված տեքստը:
Նախկինում մեկնաբանությունը փոփոխելու համար անհրաժեշտ էր տեքստի աջ հատվածում սեղմել «X» կոճակը, ջնջել այն ու նորից գրել:
Իսկ այժմ, «X» կոճակին սեղմելով, հնարավոր է փոփոխել արդեն մուտքագրված տեքստն ու նորից հրապարակել: