Monday, 20 05 2024
Հրազդանում 2 հոգի սպանվել է, մեկը վիրավորում ստացել. կան ձերբակալվածներ
Աղբամանները գետնի տակ տեղակայելու նախագծման մրցույթը հայտարարվել է
Տորք Անգեղ արձանի հարակից տարածքի բարեկարգման 2-րդ փուլի շինաշխատանքները 1-2 շաբաթից կսկսվեն
Մետրոյի անցարգելները այլևս ժետոնով չեն լինելու, այլ QR կոդերով և քարտերով. Սուրեն Գրիգորյան
13:30
Իրանի փոխնախագահը խոստացել է, որ կառավարությունը կաշխատի առանց ընդհատումների
13:30
ԱՄՆ-ն կարող է պատժամիջոցների ենթարկել Վրաստանի ղեկավարներին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները մեկնել են Կիրանց
13:10
Իրանում համազգային սուգ է հայտարարվել
13:01
Մոջտաբա Խամենեին Իրանի հոգևոր առաջնորդի հավանական թեկնածու. Politico
Իսկ գուցե Էբրահիմ Ռեիսին «խանգարու՞մ էր»
12:47
Իրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի Բաղերին
Ալեն Սիմոնյանը ցավակցել է Իրանի ժողովրդին
Եթե արցախցիների ինտեգրման հարցը ճիշտ չլուծվի, կդառնան քաղաքական խնդիր. արդեն դառնում է
12:30
Իսրայելը կապ չունի Ռաիսիի մահվան հետ. Reuters
Ֆորսմաժորային իրավիճակ է տարածաշրջանում
12:15
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 5- րդ փուլը
Լուրերի օրվա թողարկում 12:00
Բացահայտվել է Ոստան գյուղում տեղի ունեցած սպանության դեպքը. մեկ անձ կալանավորվել է
Նոր մարտահրավեր Հայաստանի համար. Իրանը «կսեղմի՞ ատամները»
11:45
Հնդկաստանի վարչապետը ցավակցել է Իրանին
Էս տարի ինչի՞ց ա ասֆալտի հետ կապված էսքան աննախադեպ խնդիրներ առաջացել՝ պատասխանն ունե՞նք. Ավինյան
Հայաստանի նախագահը ցավակցել է Իրանի կառավարությանն ու ժողովրդին
Ոնց հասկանում եմ՝ Նոր Հաճնում ջրագողություն ա տեղի ունենում՝ ինդուստրիալ ծավալների. Ավինյան
11:15
Շառլ Միշելը ցավակցել է Ռաիսիի ու Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ
11:13
Իրանի նախագահի և պաշտոնյաների աճյունները տեղափոխվել են Թավրիզ
11:08
«Ֆասթ Շիֆթ»-ը քննարկում է կազմակերպել ֆինանսական գրագիտության թեմայով
11:00
Իրանի նախագահի պարտականությունները կստանձնի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերը
Լուրերի օրվա թողարկում 11։00
Արարատի մարզի Գետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջով երթևեկությունը դադարեցված է
ԱԽ քարտուղարն աշխատանքային այցով կմեկնի Կատար

«Կանխարգելիչ գիլյոտինը»՝ պետության միջոցների 50 տոկոսի խնայողության միջոց

«Կանխարգելիչ գիլյոտին» ծրագրի նպատակը օրենսդրության վերանայումն է, հեշտացումը բիզնեսի և բնակչության համար և ընդհանուր առմամբ՝ այդ կարգավորումներին համապատասխան ծախսերի 50 տոկոսի կրճատումը»,- այսօր գործարար միջավայրի կարգավորման ընթացակարգերի պարզեցման վերաբերյալ դասընթացի ժամանակ ասաց Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի տնօրեն Արմեն Եղիազարյանը, ով նաև «Կանխարգելիչ գիլյոտին» ծրագրի համակարգողն է:

Եղիազարյանի խոսքով՝ ծրագիրը նպատակաուղղված է նրան, որ մարդիկ ավելի հեշտ շփվեն պետության հետ, քիչ ժամանակ և փող ծախսեն, վերացնեն ավելորդ փաստաթղթաշրջանառությունը: Նրանք արդեն ուսումնասիրել են 9 ոլորտ և առաջիկայում պետք է ուսումնասիրեն ևս 20-ը՝ հասկանալու համար, թե որ ոլորտում ինչ աշխատանքներ կան տանելու, որպեսզի լրացուցիչ ծախսերը կրճատվեն:

«Եթե նախարարությունները, մյուս ոլորտները մեր բոլոր առաջարկությունները ընդունեն, մոտ 25 միլիարդ դրամի խնայողություն կլինի: Իսկ ծրագրի ավարտից հետո, մեր հաշվարկներով, մոտ 60 միլիարդի խնայողություն կլինի»,- հավելեց Եղիազարյանը:

«Կանխարգելիչ գիլյոտին» ծրագրի 2-րդ փուլի համար Հայաստան է հրավիրվել հենց այդ ծրագրի ստեղծող, փորձագետ Սքոթ Յակոբսը, ով պետք է տարբեր գերատեսչությունների աշխատողների հետ թրեյնինգների միջոցով հասնի ցանկալի արդյունքի:

Նշենք, որ այս ծրագիրը տարածաշրջանում ներդրվել է դեռևս միայն Հայաստանում, բայց Սքոթ Յակոբսի խոսքով՝ այն կիրառվում է աշխարհի մի շարք երկրներում: «Հայաստանը պետք է փոխի իր օրենսդրությունը: Հայաստանը, ինչպես շատ երկրներ, կհասնի հաջողությունների, եթե շուկաները աշխատեն, իսկ շուկաները կաշխատեն միայն այն դեպքում, երբ իրավական համակարգ լինի, հարգվի մասնավոր սեփականությունը և լինի կոռուպցիայի ցածր մակարդակ»,- ասաց Յակոբսը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում