Սիրիայի մայրաքաղաքում և գավառների կենտրոններում նախընտրական հանրահավաքներ և երթեր են տեղի ունենում: Դամասկոսում սիրիացի մարզիկները գլխավորել են «երթը`հաջակցություն հայրենիքի»` «Էլ-Ջալիլ» մարզադաշտից սկսած անցնելով ամբողջ քաղաքով`մինչ Քասյուն լեռան վրա զոհված հերոսների հուշարձանը: Երթի մասնակիցները կրել են սպիտակ բլուզներ` Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի դիմանկարներով, որը նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը: Այս մասին գրում է ITAR-TASS-ը:
Հեռուստաալիքները ուղիղ եթերով հեռարձակում են երթը: Շարքերում տարբեր տարիքի մարդիկ են երկրի մուսուլմանական և քրիստոնեական համայնքներից:
Հալեպում հանրահավաքի ժամանակ ելույթ է ունեցել «Արաբական սոցիալիստական վերածնություն» կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ Հիլալ էլ-Հիլալը, որը բարձր է գնահատել երկրի ամենախոշոր քաղաքի կայունությունը և միաբանությունը սիրիական բանակի շուրջը:
Սիրիայի ղեկավարությունը շնորհակալություն է հայտնել քաղաքացիներին` մայիսի 28-29-ը արտասահմանյան երկրներում տեղի ունեցած Սիրիայի նախագահական ընտրություններում ակտիվ քվեարկության համար:




































