Monday, 20 05 2024
Ռուս սահմանապահների տեղակայման պայմանագիրը ապօրինի է. Օրենսդիր մարմինը չի վավերացրել
Գալստանյանի կողքին հավաքվել են արմատապես տարբերվող ուժեր. կատաղի մրցակցության մեջ են մտնելու
Ի՞նչ է պատասխանել Բորջին Արարատ Միրզոյանը
«Խորապես վշտացած եմ իմ եղբայր Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռի վթարի կապակցությամբ»․ Էրդողան
23:54
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնումները ղեկավարող ԻՀՊԿ հրամանատարը հայտնել է պատահարի ճշգրիտ վայրը պարզելու մասին. ԶԼՄ
23:45
Իրանի նախագահին ուղղաթիռում ուղեկցողներից երկուսն արտակարգ պատահարից հետո կապ են հաստատել
23:30
Ռուսաստանը հետևում է Իրանի նախագահի ուղղաթիռի ուղևորների ճակատագրի մասին տեղեկատվությանը
23:15
Խամենեին հույս է հայտնել, որ Ռայիսին և նրան ուղեկցողները ողջ են
Բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ
22:45
Թուրքիան օգնություն է առաջարկել Իրանին
Հայաստանը փրկարարարական աշխատանքներին աջակցելու պատրաստակամություն է հայտնել Իրանին
Վա բանկ են գնում. եթե շարժումը հաջողության չհասնի, կարող են դիմել սադրանքի
Այլ տնտեսությունների ուժը պետք է բերել Հայաստան. այստեղ եմ նպաստելու այդ ծրագրերին
21:45
Իրանի փրկարարները պարզել են նախագահ Ռայիսիի ուղղաթիռի գտնվելու վայրը
Էբրահիմ Ռայիսին մայիսի 19-ին պետք է այցելեր Հայաստան
Ադրբեջանին տարածաշրջանի լիդերի դեր տվել է Մոսկվան
Ադրբեջանը ռուսաստանյան տարածք է
Ալիևի հայտարարությունը՝ Ռայիսիի հետ տեղի ունեցած դեպքի վերաբերյալ
Ուզում եմ Հայկ Մարությանին ու իր կուսակցությանը դիմել․ Բագրատ Սրբազան
Բագրատ Սրբազանը Կիրանց է վերադառնում
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
Վայոց ձորի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պարգևատրվել են
19:30
Կենտրոնական Ասիայում ահաբեկչության ռիսկեր կան. Տոկաև
19:15
Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է
19:00
Իրանի նախագահի ուղղաթիռի որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են
18:45
Ռուս-աֆղանական առևտրաշրջանառությունը աճել է 500%-ով
18:30
Նախագահի ուղեկիցների հետ կապ է եղել, սակայն այն ավելի ուշ ընդհատվել է․ Իրանի ՆԳ նախարար
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Վիեննայում
Էրդողանը փորձում է միաժամանակ չորս աթոռի վրա նստել. պոկեր խաղացող է

Ես ուզում եմ Ձեր կարծր, սկզբունքային դիրքորոշումը Համալիրի հարցում. Արամ Մանուկյանը՝ մշակույթի փոխնախարարին

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը մայիսի 30-ին խորհրդարանում 2013 թ. բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ դիմեց մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանին՝ հիշեցնելով իրենց նախարարության առաքելությունը: Մանուկյանն ասաց, որ նախարարությունը պետք է Մարզահամերգային համալիրի հարցում կարծր դիրքորոշում ունենա և թույլ չտա արտաքին տեսքի փոփոխություն կատարել:

Փոխնախարարը պատասխանեց, որ այնտեղ ոչ մի ծրագիր չի իրականացվում, որ արտաքին տեսքում փոփոխություն լինի, ապա հստակեցրեց՝ եթե խոսքը մասնավորեցման մասին է, ապա իրենց գործառույթի մեջ մտնում է մշակութային օջախ հանդիսացող շենքի հետ կապված պաշտպանական պարտավորագրերի ստորագրումը: «Դա նշանակում է, որ այս սեփականատերը փոփոխություններ անելու իրավունք չունի, իսկ անելու դեպքում՝ նայած ինչ կարգի հուշարձան է՝ հանրապետական նշանակության, թե տեղական, պարտավոր է ստանալ որոշակի համաձայնություն»,- ասաց նա: Պողոսյանը նշեց, որ այս պահին որևէ տեղեկություն չունի, որ համալիրի տեսքը խեղումների է ենթարկվելու:

Մանուկյանը հակադարձեց՝ նշելով, որ փոխնախարարն, ամենայն հավանականությամբ, տեղյակ չէ. խնդիրը դա է, որ առուվաճառքի պայմանագրի մեջ հենց մշակութային բառն է հանած: «Ձեր ասածն ուժի մեջ է, եթե պայմանագրի մեջ նշվում է, որ վաճառվում է որպես մշակութային օբյեկտ, սակայն հենց այդ բառն է հանած, դրա համար եմ ես ուզում ձեր սկզբունքային, կարծր դիրքորոշումը, որ այդ տերմինը պայմանագրից չհանվի: Դա նայեք, և եթե իմ ասածը ճիշտ է, դրա դեմ կռիվ տվեք»,- ասաց նա:

Պողոսյանն էլ նշեց, որ ցանկացած մշակութային հուշարձանի կարգավիճակ որոշվում է ոչ թե դրա հետ կատարվող պայմանագրի ձևակերպմամբ, այլ Կառավարության կողմից հաստատված փաստաթղթերով: Նա նշեց, որ տեղյակ չէ կոնկրետ պայմանագրում տրվախ ձևակերպումներին, բայց կարծում է՝ անվիճելի է, որ Մարզահամերգային համալիրը հուշարձան է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում