Saturday, 11 07 2026
18:50
Մարկո Ռուբիոն՝ Վենեսուելայի «դե ֆակտո» ղեկավար. NYT-ի բացահայտումը
ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է «Ճանապարհային ոստիկանության» անունից ուղարկվող կեղծ հաղորդագրությունների մասին
18:30
Բալթյան երկրները հերքում են Ուկրաինային իրենց օդային տարածքը տրամադրելու մասին լուրերը
ԱԳՆ-ն ներկայացրել է Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոնները պարզաբանող խորհրդատվական տեսանյութ
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է

ՌԴ հետ քննարկվում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի երկարացման վարկի տրամադրման հարցը

Մայիսի 30-ին ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունում տեղի է ունեցել «ՀՀ էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները» խորագրով շնորհանդեսը: Շնորհանդեսին հրավիրված էին ՀՀ-ում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար-դեսպանը և գործառնական բաժնի ղեկավարը, ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրենը, ինչպես նաև միջազգային տարբեր կազմակերպությունների և ֆինանասական կառույցների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Հայաստանում գործունեություն ծավալող միջազգային կազմակերպությունների ու ֆինանսական կառույցների հետ հանդիպման գլխավոր նպատակն էր էներգետիկ ոլորտի գործընկերներին   ներկայացնել 2013 թվականի հոկտեմբերի 23-ի հաստատված Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգն ու դրանից բխող զարգացման ուղղությունները, և որ ամենակարևորն է, միջազգային ֆինանսական կազմակերպություններին ,,առաջին ձեռքից,, տրամադրել տեղեկատվություն համակարգում իրականացվող և իրականացվելիք ռազմավարական ծրագրերի մասին:

ՀՀ նոր կառավարության ծրագրում, որը հավանության է արժանացել Ազգային ժողովի կողմից, արտացոլված են նաև էներգետիկ ոլորտի բոլոր  առաջնահերթ միջոցառումներն ու ծրագրերը: Դրանցից մի քանիսը արդեն իսկ  իրականացվում են միջազգային ֆինանասական կառույցների աջակցությամբ՝ փափուկ վարկերով ու դրամաշնորհներով:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը  ողջունել է հանդիպման մասնակիցներին և նշել.

– Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ու հուսալիության ամրապնդմանն ու բարձրացմանն ուղղված՝ վերջին տարիներին էներգահամակարգում ստեղծվել են նոր հզորություններ, իրականացվել են բարձր լարման ենթակայանների տեխնիկական վերազինման, օդային գծերի վերակառուցման մեծաթիվ աշխատանքներ: Ներկայումս շարունակվում են միջազգային ֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկային միջոցներով կարևորագույն ենթակառուցվածքային ծրագրերը,-ասաց նախարարը:

Երվանդ Զախարյանը նշել է նաև, որ Կառավարության նոր ծրագրում ներառված են էներգետիկ ոլորտի ռազմավարական կարևոր նախաձեռնությունները, այդ թվում՝ Հայաստանում նոր միջուկային էներգաբլոկի կառուցումը, Հայաստան-Իրան, Հայաստան-Վրաստան 400 կՎ  էլեկտրահաղորդման գծերի և հաստատուն հոսանքի ներդիրով ենթակայանի կառուցումը: Այսօր Ռուսաստանի Դաշնության հետ քննարկվում է  Հայկական ԱԷԿ-ի գործող էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման նպատակով վարկի տրամադրման հարցը. բանակցություններն ավարտական փուլում են:

Էներգետիկ ոլորտի զարգացման գործում նախարար Երվանդ Զախարյանը կարևորել է նաև միջազգային կազմակերպությունների դերն ու համագործակցելու պատրաստակամությունը.

-Դահլիճում ներկա միջազգային շատ կազմակերպությունների հետ նախորդող 20 տարիների ընթացքում էներգետիկայի բնագավառում մեծ հաջողությամբ իրականացվել են բազմաթիվ արդյունավետ ծրագրեր:Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության անունից վերահաստատում եմ  մեր պատրաստակամությունը՝  շարունակելու Ձեզ հետ սերտ համագործակցությունը և վստահ եմ, որ մեր համատեղ ջանքերը կտան ցանկալի արդյունք,-ասաց Երվանդ Զախարյանը:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Արեգ Գալստյանը մանրամասն ներկայացրել է  էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգից բխող զարգացման ուղղությունները, որից հետո մասնակիցները հնարավորություն ունեցան Հայաստանի էներգետիկ ոլորտի ղեկավարներին ուղղել իրենց հետաքրքրող հարցերը:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում