Friday, 17 05 2024
Եթե Բագրատ Սրբազանն անձամբ ինձ հանդիպելու առաջարկ անի և օրակարգ ասի, կմտածեմ․ Թունյան
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի հետ հանդիպման առաջարկ չի եղել, ՔՊ-ն նման օրակարգ չունի․ Խանդանյան
«Կասկադ»-ի ամբողջական կառուցումը` ֆրանսիացի հեղինակավոր ճարտարապետի պատկերացմամբ. քաղաքապետ Ավինյանը հանդիպել է Ժան-Միշել Վիլմոտի հետ
19:40
Տեխասում մոլեգնող փոթորիկը 4 մարդու կյանք է խլել
Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավորության սկզբունքով. ՊՆ
19:20
Իսպանիան Իսրայելի համար զենք տեղափոխող նավերին թույլ չի տա մտնել իր նավահանգիստներ
Ուղիղ․ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում
19:05
Հռոմի պապը մտադիր է 2025 թվականին Թուրքիայում մասնակցել Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի 1700-ամյակին
19:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
18:50
Պատերազմի 2 տարվա ընթացքում առաջին անգամ ոչ մի բրիգադ չի բողոքում արկերի պակասից. Զելենսկի
18:40
Շոյգուին երկար ժամանակ թույլ չեն տվել մուտք գործել Չինաստանի խորհրդարան
Էրդողանը վերլուծաբանին նշանակել է փոխարտգործնախարար
Թուրքիայի ներքին գործերի նախարարը հանդիպել է Թուրքիայում Պաղեստինի դեսպանի հետ
Ադրբեջանը ծրագրում է վերսկսել Իրանում իր դեսպանատան աշխատանքները
Վրաստանը աջակցություն ստացե՞լ է Թուրքիայից
17:50
Մոլդովայում ԵՄ-ին անդամակցության շուրջ հանրաքվեն կանցկացվի հոկտեմբերի 20-ին
17:40
ԱՄՆ զինվորականները սկսել են ժամանակավոր նավամատույցով օգնություն մատակարարել Գազայի հատված
17:30
ԱՄն Ներկայացուցիչների պալատն օրինագիծ է ընդունել Իսրայելին զենքի անխափան մատակարարման մասին
17:27
Աստղիկ Մանրիկյան. Հայէկոնոմբանկը միջազգային կառույցների հետ իրագործել է մոտ 120 հաջողված ծրագիր՝ ներգրավելով մոտ 640 մլն $-ին համարժեք միջոցներ
Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր
17:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ-ի նկատմամբ՝ ԿԺԴՀ-ից զենք մատակարարելու համար
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Թուրքիայի փոխնախագահն ընդունել է Կանադայի արտաքին գործերի նախարարին
Ապրիլին 614 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ՀԴՄ կիրառման կանոնների խախտում
Այսպես խոսեց Էրդողանը
16:24
«Ֆիցոն կյանքի ու մահվան միջև է». Օրբան
Հայաստանից ոչ մի սանտիմետր չի զիջվում, հետևաբար սահմանադրականության խնդիր չի ծագում
Կասեցվել է հացի արտադրամասի արտադրական գործունեությունը
Շարժումը գնում է ճահճացման․ առաջնորդ հռչակելուց հետո ավելի է թուլանալու
15:50
Սի Ծինփինը հայտարարել է աշխարհում անվտանգության նոր կառույց ստեղծելու անհրաժեշտության մասին

Դիվերսիֆիկացիա չկա, վկա՝ խոշոր հարկատուների ցուցակը. Վահագն Խաչատրյան

ՀՀ խոշոր հարկատուների ցուցակում, ըստ էության, ոչ մի բան չի փոխվում և չի էլ կարող փոխվել, որովհետև այն տնտեսական քաղաքականությունը, որ վարվում է երկրում, չի կարող մեզ մոտ բերել նրան, որ խոշոր հարկատուների մոտ փոփոխություններ լինեն: Արդյունքում, տարիներ շարունակ մի քանի ընկերություններ են հիմնական հարկ վճարողները, և կա՛մ ներկրող ընկերությունն է առաջատար լինում, կա՛մ պղինձ, մոլիբդեն արդյունահանող ընկերությունը: Նման գնահատական «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տվեց ՀԱԿ ներկայացուցիչ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Ըստ նրա՝ «Հայռուսգազարդ» ընկերության վճարած հարկի աճի հետ կապված՝ պետք է ճշտել, թե «Հրազդանի» ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարկերը մտնո՞ւմ են «Հայռուսգազարդ» վճարած հարկերի ցուցանիշների մեջ, թե միայն գազի մատակարարումների հետ կապված հարկերն են, քանի որ մոտ 42 % աճ է գրանցվել: Տնտեսագետի կարծիքով՝ այդքան աճը միայն գազի ներկրման հետ կապված չի կարող լինել, իսկ 5-րդ էներգաբլոկը ՀՀ էներգետիկ ցանցին միացվեց այս տարվա հունվարից:

«Քանի որ մատակարարման ավելացում տեղի չի ունեցել, համապատասխան լրացուցիչ հարկեր պետք է որ չառաջանային: Մի հանգամանք էլ կա, որ կառավարությունը ԱԱՀ արտոնություն է տալիս այն ձեռնարկություններին, որոնք ներկրում են 300 մլն դոլարից ավելի սարքավորումներ: Միգուցե եկել է այդ ժամկետը, որ Հայռուսգազարդը պետք է վճարեր այդ հարկերը: Այսինքն, կոնկրետ տնտեսական գործունեությամբ չի պայմանավորված «Հայռուսգազարդի» այսքան հարկ վճարելը: Օրինակ՝ նույն Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանը նվազեցրել է հարկերը՝ կապված միջազգային գների նվազման հետ: Եթե ընդհանուր 10 հարկատուները նայում ենք, երևում է, որ մեզ մոտ էական փոփոխություն չկա, ինչքան էլ կառավարությունը խոսում է տնտեսության դիվերսիֆիկացիայի մասին, դա չկա, և դա է պատճառը, որ տարիներ շարունակ հարկատուները կրկնվում են կամ մնում են նույնը»,- ասաց Վ. Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի խոշոր հարկատուների տասնյակում են փաստացի ռուսական վերահսկողության տակ գտնվող 2 ընկերություններ, 2 հանքարդյունահանողներ, 2 կապի ոլորտի ներկայացուցիչներ, վառելիքի շուկայի 2 մենաշնորհատերեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում