Sunday, 12 07 2026
Թեհրանը չի կարող խոչընդոտել TRIPP-ին. ՀՀ-Իրան ռազմավարական փաստաթուղթը կփարատի շատ մտահոգություններ
09:45
P. Diddy-ի ազատազրկման ժամկետը կրճատվել է
09:30
Մայքլ Ջեքսոնը մահվան մասին կա նոր վարկած
09:15
Թանգարանից գողացել են շուրջ 4 միլիոն եվրո արժողությամբ զարդ
Հունիսի 7-ը անակնկալ էր նաև Ալիևի համար
Երևանում ծառն ընկել է մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է
Գիտնականները ստեղծել են Մարսագնաց, որը «լողում» է ավազի միջով
Կոմիտասի պողոտա-Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել է 4 մեքենա
Բեռների տեղափոխում դեպի Լուսին՝ ավելի մատչելի գնով
Հայաստանի բասկետբոլի մինչև 16 տարեկանների հավաքականը դուրս է եկել եզրափակիչ
Լուսնային մրցավազքը թեժանում է․ NASA-ն մտահոգված է Չինաստանի առաջընթացով
«Ֆեստիվառի» առաջին մեծ համերգը՝ հուլիսի 18-ին Թալինում
22:50
Netflix-ի դարաշրջանն ավարտվո՞ւմ է
Մեղրու լեռնանցքի ճանապարհը կրկնակի ասֆալտապատվել է շինարարի հաշվին․ Դավիթ Խուդաթյան
Ռոբոտները գրավում են ֆուտբոլային աշխարհը
Վարորդը հոսպիտալացվել է․ ՆԳՆ-ն՝ Երասխի մոտ ավտոբուսում բռնկված հրդեհի մասին
Հազարամյակում մեկ անգամ․ հսկա աստերոիդը կանցնի Երկրի կողքով
ՀՀ-ն պետք է զերծ մնա Իրանի հետ ռազմավարական փաստաթղթի կնքումից, քանի դեռ կոնֆլիկտի մեջ են ԱՄՆ-ի հետ
21:50
Samsung-ի շահույթը կտրուկ աճել է
Քոչարյանին պատիժ կրելու հեռանկար չի սպառնում. վարչապետի իրավական թիմի արդյունքն է
Ծալվող iPhone Ultra-ի վաճառքը կարող է հետաձգվել
5-րդ շարասյունը «մեռած է, թաղած» չէ. Ռուսաստանից ազատվելու դուռ է բացվել
Լուսնային մրցավազք. Չինաստանը կարող է առաջ անցնել ԱՄՆ-ից
Երևանը և Բաքուն «հիշելո՞ւ» են, թե՞ Վաշինգտոնն է հիշեցնելու օգոստոսի 8-ը
Չինական զոնդը հասել է 1 մլրդ կմ հեռավորությամբ գտնվող աստերոիդին և սկսել գիտական հետազոտությունները
Հայաստանի կառավարությունը պատրաստ է կանգնել Լիբանանի կառավարության և Լիբանանի բարեկամ ժողովրդի կողքին․ Վահան Կոստանյան
20:30
Դատական ծանուցում NYT-ի լրագրողներին՝ Թրամփի ինքնաթիռի մասին հոդվածի համար
Երասխում բեռնատարը հայտնվել է ծիրանի այգում և բռնկվել. Shamshyan.com
20:10
25 տարեկանում կյանքից հեռացել է Ջեյդեն Ադամսը
Շենգենյան վիզայի տրամադրման հիմնական կանոններ․ խորհրդատվական տեսանյութ, ՄԱՍ 3

«Առաքյալները» ստեղծեցին «Առաքելությունը»

Այսօր մի խումբ երիտասարդներ հայտարարեցին «Առաքելություն» կուսակցության հիմնադրման նախաձեռնող խմբի ստեղծման մասին: Լրագրողների հետ հանդիպմանը նախաձեռնող խմբի անդամները հանդես եկան հայտարարությամբ, որով իրենց մտահոգությունն էին հայտնում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

«Սահմանադրության և տարրական իրավունքների ոտնահարումը, ժողովրդավարության ամենօրյա խեղաթյուրումը, անպատժելիությունն ու քաղաքացու իրազեկվածության բացակայությունն այլևս լուրջ սպառնալիք են դարձել երրորդ հանրապետության գոյաբանությանը: Հայաստանը կանգնած է արտագաղթի և դեմոգրաֆիական աղետի վտանգի առաջ, սոցիալ-տնտեսական ծայրահեղ վիճակը վտանգում է հասարակ մարդու գոյությունը»,- հայտարարեցին նրանք:

Երիտասարդները նշեցին, որ հասունացել է հասարակական-քաղաքական գործունեություն ծավալելու և հասարակությանը վերը նշված խնդիրների լուծման նպատակով համախմբելու պահը: Նախաձեռնող խումբն առաջիկայում հանդես կգա հրապարակային գործունեությամբ, կհանդիպի բնակչության հետ, այցելություններ կկատարի մարզեր, կստեղծի տարածքային կառույցներ, կհրավիրի համագումար:

Պատասխանելով լրագրողների հարցերին` նախաձեռնության անդամներն ընդգծեցին, որ քաղաքական դաշտն այս փուլում գնում է դեպի դեգրադացիա, այդ պատճառով էլ իրենք որոշել են հենց այս փուլում համախմբվել: Երիտասարդները հերքեցին այն տեղեկությունը, թե իրենց նախաձեռնության ստեղծումը կապված է նախագահական ընտրությունների հետ: Նրանք նշում են, որ իրենց համախմբել է երկրում փոփոխություններ կատարելու պատասխանատվությունը:

Նախաձեռնության անդամները հայտարարեցին, որ նախագահական ընտրություններում սեփական թեկնածու չեն ունենալու, իսկ թեկնածուների գրանցումից հետո կհայտնեն իրենց դիրքորոշման մասին: Նախագահական ընտրությունների նախաշեմին երկրում ստեղծված իրավիճակը «Առաքելություն» կուսակցության անդամները անհասկանալի են համարում` նշելով, որ ընտրություններին մնացել է երեք ամիս, իսկ հանրությունը չգիտի, թե որ թեկնածուների միջև է ընտրություն կատարելու:

Ի դեպ, «Առաքելության» նախաձեռնող խմբի անդամներից մեկը` Մանուկ Սուքիասյանը, նախկինում ՀԱԿ անդամ էր: Նա նշեց, որ այսօր կապ չունի ՀԱԿ-ի հետ: Նախաձեռնող խմբի մյուս անդամներն են Ազատ Թովմասյանը, Գարեգին Մուրադյանը, Էդուարդ Տերտերյանը, Հակոբ Մանուկյանը, Հրաչյա Սարգսյանը, Մարինե Եփրեմյանը, Մեսրոպ Առաքելյանն ու Վահե Հովհաննիսյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում