«Ցանկացած պետություն պետք է առաջնորդվի իր սեփական շահերով և, որ ավելի կարևոր է, ճիշտ գիտակցի իր շահերը»,-նման կարծիք «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում հայտնեց Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչ է լինելու Ղարաբաղի հարցը, եթե Հայաստանը որոշի անդամագրվել Եվրասիական տնտեսական միությանը:
«Վստահեցնում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա և ապագայում չի կարող լինել որևէ իշխանություն, որ մեր ժողովրդի կողմից թափված արյան գնով ձեռք բերածը հաշվի չառնի ու համաձայնություն տա այն մտքին, որ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև կարող է մաքսակետ դրվել, նման բան տեսականորեն նույնիսկ հնարավոր չէ: Բացառված է նման զարգացում»,- ասաց նա։
Հարցին՝ վստա՞հ է, որ եթե Հայաստանի առջև նման հարց դնեն, Հայաստանը կհրաժարվի Մաքսային միությանն անդամագրվելուց, Սամվել Ֆարմանյանը պատասխանեց․ «Բացառված է, որ ՀՀ որևէ իշխանություն նման որոշում ընդունի»:
Մանրամասները՝ մեր տեսանյութում։