Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է մշտական տեղակայման վայր վերադարձնել զորքերը, որոնք մասնակցում են Ռոստովի, Բելգորոդի և Բրյանսկի մարզերում զորավարժություններին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում անելով Կրեմլի մամլո ծառայությանը:
Ռուսաստանի նախագահը, կապված զորքերի նախապատրաստման պլանային գարնանային փուլի ավարտի հետ, պաշտպանության նախարարին հանձնարարել է զորավարժություններին մասնակցող զորքերը վերադարձնել մշտական տեղակայման վայր՝ ասվում է մամլո ծառայության հայտարարության մեջ:
Մայիսի 14-ին ԱՄՆ-ը լուսանկարներ էր հրապարակել, որոնք, ռազմական փորձագետների կարծիքով, վկայում են, որ Ռուսաստանը մինչ օրս չի հեռացրել զորքերը Ուկրաինայի հետ սահմանի 75 կմ գոտուց:
Դրանից մեկ շաբաթ առաջ Պուտինը հայտարարել էր, որ ռուսական զորքերը դուրս են բերվել ռուս-ուկրաինական սահմանից:









































