Sunday, 19 07 2026
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ
Թուրքիայի ԱԳ նախարարը Կատարում կքննարկի Հորմուզի նեղուցի անվտանգության հարցը
20:00
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
19:50
Օլիմպոսը՝ Համաշխարհային ժառանգության կարգավիճակի ճանապարհին
Հիշարժան օր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում
19:30
Իրանը դադարեցրել է Միացյալ Նահանգների հետ հուշագրով ստանձնած պարտավորությունների կատարումը
Միջին նորոգման աշխատանքներ՝ Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածից դեպի Ծղուկ
Wildberries-ը հայտարարություն է տարածել

Եթե ՀԱԿ-ը Մարտի 1-ն ուրանա, ուրեմն այլևս գոյություն չի ունենա. Ալլա Հովհաննիսյան

Մարտի 1-ի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովը չպետք է Նիկոյանի ժամանակավոր հանձնաժողովի օրն ընկնի: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց 2008 թվականիՄարտի 1-ի զոհ Տիգրան Խաչատրյանի մայր Ալլա Հովհաննիսյանը:

Խոսելով Նիկոյանի հանձնաժողովիմասին՝ նա ասաց, որ թեևհանձնաժողովում ընդգրկված էր Արծվիկ Մինասյանը, իշխանության ներկայացուցիչներնայնքան շատ էին, որ բարձրացված հարցերը նույնիսկ չէին անցնում: Ալլա Հովհաննիսյանը նշեց, որ շատկցանկանար՝ այս նոր հանձնաժողովում Փաստահավաք խմբից Անդրանիկ Քոչարյանն ընդգրկվեր կամ ինչ–որ կերպ իր մասնակցությունն ունենար: «Նամեծ աշխատանք է իրականացրել Մարտի 1-ի գործով: Կցանկանայի, որ հանձնաժողովում հավասարաչափ բաշխված լինեին քաղաքական ուժերը»,- ասաց մեր զրուցակիցը։Նա նաև նշեց, որ չի հավատում Սերժ Սարգսյանի՝Մարտի 1–ը բացահայտելու խոստմանը.«Տարիուկես առաջ շատ լուրջ դեմքով հանձնարարական տվեց:Ես համոզված եմ, որ իրավապահ մարմինները շատ պրոֆեսիոնալ են, և եթե այդ հանձնարարականն իսկապես լիներ, նրանք հաստատ կբացահայտեին: Ես միայն իշխանափոխության մեջ եմ տեսնում բացահայտումը: Այնպիսի ուժ պետք է գա իշխանության, որը անաչառ գտնվի, իսկ որպեսզի անաչառ գտնվի, պետք է որ Մարտի 1-ին մասնակցած չլինի: Ես այդպիսի ուժ միայն ՀԱԿ-ին եմ տեսնում»:

Անդրադառնալով ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության մասին խոսակցություններին՝ Ա. Հովհաննիսյանն ասաց, որՄարտի 1-ի հարցում ԲՀԿ-ումմեղավորներ է համարում ԲՀԿ-ական պատգամավորներ Գրիգոր Գրիգորյանին, ով նրա համոզմամբ՝ այդ օրը հրամաններ էր արձակել, և Վարդան Օսկանյանին, ով ԱԺ-ում հայտարարությամբ էր հանդես եկել: Ալլա Հովհաննիսյանը պարզաբանեց, որ չի տեսնում ՀԱԿ-ԲՀԿ համագործակցություն և չի հավատում դրան:

«Կոնգրեսը ստեղծվեց Մարտի 1-ից հետո: Իմ կարծիքով՝ այդ քաղաքական ուժի առաջին նպատակը Մարտի 1-ի բացահայտումն է, և ես չեմ կարծում, թե Մարտի 1-ը ՀԱԿ-ը կարող է երբևէ ուրանալ: Եթե Մարտի 1-ն ուրանա, ուրեմն ՀԱԿ-ն այլևս գոյություն չի ունենա: Ես չեմ կարծում, որ ՀԱԿ-ն իշխանության գալով`Մարտի 1-ը կանտեսի»,- կարծիք հայտնեց Ալլա Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ իրավաբանական վարչությունը փորձաքննության էր ենթարկել և դրական եզրակացությունտվել ՀԱԿ-ի առաջարկած նախագծին՝ ԱԺ-ում Մարտի 1-ի իրադարձությունների բացահայտման համար հանձնաժողով ստեղծելու մասին: Ավելի վաղ ՀԱԿ-ըԱԺ-ում շրջանառության մեջ էր դրել «2008թ. Մարտի 1-2-ը Երևան քաղաքում տասը անձանց սպանությունների, քաղաքացիական անձանց, ոստիկանության աշխատակիցներին ու զինծառայողներին հրազենային ու այլ մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքերով ՀՀ ոստիկանության, Հատուկ քննչական ծառայության, ՀՀ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցառումների ու գործողությունների հիմնավորվածության և օրինականության հարցը ուսումնասիրող ՀՀ Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին» որոշման նախագիծ: Սակայն այն դեռ չի ներառվել ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում:

Նախագծի վերաբերյալ իրավաբանական վարչության որոշման մեջ ասվում է, որ նախագիծը մասնագիտական փորձաքննության է ենթարկվել և այն «համահունչ է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 73-րդ հոդվածին, որոշման նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ չկան»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում